Օլիվիա Մանն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիա Մանն
անգլ.՝ Olivia Munn
Հասակը163 սմ
Ծնվել էհուլիսի 3, 1980(1980-07-03) (43 տարեկան)
ԾննդավայրՕկլահոմա Սիթի[1]
ԿրթությունPutnam City North High School? և Օկլահոմայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող
Ակտիվ շրջան2004-այժմ
ԺանրերԿատակերգություն
Դրամա
Մաևտաֆիլմ
ԸնտրանիԻքս մարդիկ։ Ապոկալիպսիս
Համատեղ ապրող(ներ)John Mulaney?
Երեխա(ներ)Malcolm Hiệp Mulaney?

Լիզա Օլիվիա Մանն (անգլ.՝ Lisa Olivia Munn հուլիսի 3, 1980(1980-07-03), Օկլահոմա Սիթի[1])[2][3], ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել և գրող։ Իր կարիերայի սկզբում հայտնի էր Լիզա Մանն անունով, սակայն 2006 թվականի սկզբից օգտագործում է Օլիվիա Մանն անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիազա Օլիվիա Մաննը ծնվել է ԱՄՆՕկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում։ Նա ունի չինական արմատներ մոր կողմից, իսկ գերմանական և իռլանդական արմատներ հոր կողմից։ Նրա ծնողները բաժանվել էին և, երբ Օլիվիան 2 տարեկան էր, նրա մայրը ամուսնացավ[4][5]։ Քանի որ Օլիվիայի մոր ամուսինը աշխատում էր Ճապոնիայում, նրանց ընտանիքը հաճախ էր մեկնում Տոկիո։ Այնտեղ էր գտնվում զինվորական բազան, որտեղ աշխատում էր Օլիվիայի մոր ամուսինը։ Այդ ժամանակ էլ Օլիվիան սկսում է իր մոդելի կարիերան Ճապոնիայում[6]։

Երբ նրա ծնողները բաժանվում են, Օլիվիան տեղափոխվում է Օկլահոմա և ավարտում միջնակարգ դպրոցը։ Բացի այդ նա սովորում է Օկլահոմայի Համալսարանում և ստանում լրագրողի և ճապոնական թատրոնի հմտություններ։

Օլիվիան տեղափոխվում է Լոս Անջելես` շարունակելու դերասանական կարիերան։ 2004 թվականին նա սկսում է աշխատել Fox Sports Net հեռուստաալիքում։ Նա աշխատում էր որպես լրագրող։ Հետագայում նա լքում է աշխատանքը։

Կարիերան կինոյում սկսել է 2004 թվականին՝ նկարահանվելով 11 ֆիլմերում, ինչպես նաև տարբեր հեռուստասերիալներում։

Նա նաև Maxim ամսագրի մոդել է[7][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Scarecrow Gone Wild
  • 2004 — National Lampoon's Strip Poker
  • 2005 — The Road to Canyon Lake
  • 2006–10 — Attack of the Show!
  • 2006–07 — Beyond the Break
  • 2007 — Big Stan
  • 2008 — Insanitarium
  • 2008–09 — Sasuke
  • 2009 — The Slammin' Salmon
  • 2009 — Greek
  • 2009 — Dave Knoll Finds His Soul
  • 2010 — Date Night
  • 2010 — Iron Man 2
  • 2010 — Jedi Junkies
  • 2010 — Accidentally on Purpose
  • 2010–11 — The Daily Show
  • 2010 — Chuck
  • 2010–11 — Perfect Couples
  • 2011— I Don't Know How She Does It
  • 2011 — Robot Chicken
  • 2012 — Magic Mike
  • 2012 — The Babymakers
  • 2012 — Freeloaders
  • 2012–14 — The Newsroom
  • 2012 — Paulilu Mixtape
  • 2012–13 — New Girl
  • 2013 — The High Fructose Adventures of the Annoying Orange
  • 2013 — David Blaine: Real or Magic
  • 2014 — Unity
  • 2014 — Deliver Us from Evil
  • 2015 — Mortdecai
  • 2015 — Miles from Tomorrowland
  • 2015 — Repeat After Me
  • 2016 — Ride Along 2
  • 2016 — Zoolander No. 2
  • 2016 — X-Men: Apocalypse
  • 2016 — Office Christmas Party
  • 2016 — Lip Sync Battle

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.foxsports.com/southwest/story/actress-olivia-munn-raves-about-jason-garretts-humility-062213
  2. «Us Weekly». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն). 2016 թ․ հունիսի 8.
  3. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  4. «Olivia Munn: Hollywood's Hottest Geek». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  5. Farley, Christopher John. «'Daily Show' Correspondent Olivia Munn on Joining the Program». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Internet Archive Wayback Machine». 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  7. «The Wall Street Journal». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 18.
  8. «Men's Health». Men's Health. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Մանն» հոդվածին։