Քրիստիան Ամանպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Ամանպուր
անգլ.՝ Christiane Amanpour
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1958(1958-01-12)[1][2][3] (66 տարեկան)
ԾննդավայրԻլինգ, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, Ռոդ Այլենդի համալսարան (1983) և New Hall School?
Մասնագիտությունլրագրող, գրող, թղթակից, program host և հեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրCNN International?
ԱմուսինJames Rubin?
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Christiane Amanpour Վիքիպահեստում

Քրիստիան Մարիա Հայդե Ամանպուր (/ˌkrɪsiˈɑːn ˌɑːmənˈpʊər/ ( ); պարս.՝ كرستين امانپور, հունվարի 12, 1958(1958-01-12)[1][2][3], Իլինգ, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի և իրանցի լրագրող, հեռուստահաղորդավարուհի։ Ամանպուրը CNN կաբելային լրատվական հեռուստաընկերության գլխավոր թղթակիցն է և CNN International հեռուստաալիքում Amanpour երեկոյան հեռուստահաղորդման հաղորդավարուհին։ Նա PBS ամերիկյան հանրային հեռուստաալիքով հեռարձակվող Amanpour & Company երեկոյան հեռուստատեսային ծրագրի հաղորդավարուհին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանպուրը` Պատրիցիա Աննեի դուստրը, ծնվել է Լոնդոնի արևմտյան Էլինգ արվարձանում[8]։ Նրա հայրը պարսիկ էր Թեհրանից և կրոնական ուղղվածությամբ մուսուլման, իսկ մայրը` կաթոլիկ։ Ամանպուրը ապրել է Թեհրանում մինչև 11 տարեկանը[9][10]։ Նա տիրապետում է անգլերենին և պարսկերենին, ամուսնացած է հրեա ամերիկացու հետ[10]։

11 տարեկան հասակում հիմնական կրթության ավարտից հետո, նա ծնողների ցանկությամբ մեկնել է Անգլիա` գիշերօթիկ դպրոց։ Ապա հաճախել է միայն աղջիկների համար նախատեսված Holy Cross Convent դպրոցը, որը գտնվում էր Բուկինգհեմշիր նահանգի Չալֆոնթ Սենթ Փիթեր գյուղում։ 16 տարեկան հասակում ուսումը շարունակել է հռոմեական կաթոլիկ New Hall School դպրոցում, որը գտնվում էր Էսսեքս կոմսության վարչական կենտրոնում` Չելմսֆորդում։ Քրիսիտիանը և իր ընտանիքը վերադարձել են Անգլիա` Իսլամական հեղափոխության մեկնարկից ոչ շատ ժամանակ անց։ Նա նշել է, որ իրենց չեն ստիպել լքել երկիրը, նրանք վերադարձել են Անգլիա Իրաք-Իրան պատերազմի հետևանքով։ Ընտանիքը վերջնականապես հաստատվել է Անգլիայում, դժվարանալով վերադառնալ Իրան[11]։

New Hall School դպրոցն ավարտելուց հետո, Ամանպուրը տեղարոխվել է ԱՄՆ` Ռոդ Այլենդի համալսարանում լրագրություն սովորելու համար։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա աշխատել է Փրովիդենս (Ռոդ Այլենդ) քացաքի WBRU-FM լրատվական բաժնում։ Նա նաև աշխատել է WJAR - ում, որպես գրաֆիկ դիզայներ[12]։ 1983 թվականին Ամանպուրը գերազանցությամբ (summa cum laude) ավարտել է համալսարանի և Phi Beta Kappa[13] համալսարանական միության լրագրության բակալավր աստիճանը[14]։

CNN (Սի-էն-էն)[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին նա աշխատանքի է ընդունվել CNN-ի արտասահմանյան գրասենյակում` Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որպես սկսնակ մակարդակի ասիստենտ։ Լրագրության նախնական տարիներին նա կատարեց իր առաջին կարևոր հանձնարարականը` լուսաբանելով Իրան-Իրաք պատերազմը, որը հանգեցրեց այն բանին, որ 1986 թվին նրան տեղափոխեցին Արևելյան Եվրոպա` զեկուցելու եվրոպական կոմունիզմի անկման մասին[15]։ 1989 թվին Ամանպուրին տեղափոխում են Արևմտյան Եվրոպա` Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում աշխատելու համար, որտեղ նա զեկուցում էր այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայում թնդացող ժողովրդավարական հեղափոխությունների մասին։ Այս առաջարկի շնորհիվ նա լուրջ հաջողությունների հասավ ընկերությունում, և մինչև 1990 թվականը աշխատեց որպես CNN-ի Նյու Յորքի բյուրոյի թղթակից։

Մարդկության ուշադրությունը սևեռվեց Ամանպուրի զեկույցներին` 1990 թվականին Իրանի կողմից Քուվեյթի օկուպացման, Պարսից ծոցի պատերազմի մասին, և այդ ամենի արդյունքում CNN-ի ռեյթինգը հասավ նոր մակարդակի։ Այս ամենից հետո նա զեկուցեց Բոսնիական պատերազմի և այլ կոնֆլիկտային գոտիների մասին։ Սարաևոյի պաշարման ընթացքում նրա հուզական ելույթները առիթ հանդիսացան, որ հեռուստադիտողները և քննադատները կասկածի տակ դնեն նրա մասնագիտական չեզոքությունը` պնդելով որ Ամանպուրի շատ զեկույցներ արդարացված չեն և կողմ են բոսնիական մուսուլմանների դիրքորոշմանը։ Այս ամենին նա պատասխանել է`

Կան որոշ իրավիճակներ,որոնք պարզապես չեն կարող չեզոք լինել,որովհետև երբ Դուք չեզոք եք,Դուք հանցակից եք։ Օբյեկտիվությունը չի նշանակում բոլոր կողմերին հավասարապես վերաբերվել,նշանակում է լսել յուրաքանչյուրին[16]։

Ամանպուրը մեծ համբավ ձեռք բերեց Պարսից ծոցի և բոսնիական պատերազմների ժամանակ անվախ լինելու և հակամարտության գոտիներից զեկուցելու համար[17]։

Քրիստիան Ամանպուրը 2009 թվականին «Տրիբեկա» ֆիլմի ցուցադրությանը

1992-ից 2010 թվականները Ամանպուրը եղել է CNN-ի գլխավոր թղթակիցը, 2009–2010 վարել է CNN-ի ամենօրյա հարցազրույցային ծրագիրը ` համարվելով հեռուստաընկերության հենարանը։ Ամանպուրը զեկուցել է աշխարհի շատ թեժ կետերից `ներառյալ Իրաքը, Աֆղանստանը, Իրանը, Իսրայելը, Պակիստանը, Սոմալին, Ռուանդան, Բալկանները և Միացյալ Նահանգներից` Կաթրինա փոթորկի ժամանակ։ Նա ապահովել է բացառիկ հարցազրույցներ աշխարհի տարբեր առաջնորդների հետ Մերձավոր Արևելքից Եվրոպա, Աֆրիկայից և դրա սահմաններից դուրս, ներառյալ Իրանի նախագահներ Մուհամադ Քաթամիի և Մահմուդ Ահմադինեժադի, ինչպես նաև Աֆղանստանի, Սուդանի և Սիրիայի նախագահների հետ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նա առաջին միջազգային թղթակիցն էր, ով հարցազրույց անցկացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի, Ֆրանսիայի վարչապետ Ժակ Շիրակի և Պակիստանի վարչապետ Պերվեզ Մուշարրաֆի հետ։ Այլ հարցազրույցների մեջ ներառված են եղել նաև Հիլլարի Քլինթոնը, Նիկոլաս Մադուրոն, Հասան Ռոհանը, Էմանուել Մակրոնը, Անգելա Մերկելը,Ջոն Քերրին, Դալայ Լաման, Մուամմար Ալ Կադաֆին[18], Հունաստանի թագավոր Կոնստանտին Բ-ն, Ռեզա Փահլավին, Ամիրա Ալ Տավիլը, դերասաններ` Անջելինա Ջոլին, Թոմ Հենքսը և Մերիլ Սթրիփը[19]։

1996-2005 թվականներին Ամանպուրը պայմանագիր է կնքել ամերիկյան հեռուստատեսության նորությունների ամսագրի` 60 Minutes - ի հիմնադիր-ստեղծող Դոն Հյուիթի հետ, տարեկան չորսից հինգ խորքային միջազգային նորությունների զեկույցներ ներկայացնելու համար ` որպես հատուկ ներդրում։ 1998[20] թվականին այդ զեկույցների շնորհիվ նրան տրվեց Փիբոդիի մրցանակը (նրան ավելի վաղ մրցանակ էր շնորհվել 1993 թվին[21]): Հյուիթին հաջորդող Ջեֆ Ֆագերը գոհ չի եղել Ամանպուրի աշխատանքից և դադարեցրել է պայմանագիրը։

Նա ունեցել է շատ հիշարժան պահեր իր հեռուստատեսային կարիերայի ընթացքում, դրանցից մեկն է 2002 թվականի մարտ ամսին պաշարման ժամանակ ուղիղ հեռախոսազրույցը Յասսեր Արաֆաթի հետ, որի ժամանակ Արաֆաթը կոշտ պատասխան է տվել , ասելով`

«Ի՞նձ եք հարցնում ինչու եմ ես շրջափակման ներքո։ Դուք հիանալի լրագրող եք[22], լավ կլիներ հարգեիք Ձեր մասնագիտությունը[22]» և անջատել է հեռախոսը։

Բոսնիական պատերազմի մասին հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի դեկտեմբերի 22-ին` Բոսնիական պատերազմի ժամանակ, Ամանպուրը զեկուցում էր Կիսելյակ քաղաքից, որը գտնվում էր Սարաևոյից ոչ հեռու։ Կիսելյակը խորվաթների ձեռքում էր, անվնաս և ըստ երևույթին ապահովված անհրաժեշտ պարագաներով։ Ամանպուրը հայտնում էր, որ

Մինչ մարդիկ Սարաևոյում սովամահ էին լինում, սերբերը անհոգ ապրում էին Կիսելյակում

Այս զեկույցը հետագայում քննադատվեց որոշ վերլուծաբանների կողմից, որպես "ապատեղեկատվություն " և "գեղեցիկ ստերի" տարածում[23]։

1994 թվականի հոկտեմբերի 9-ին The New York Times ամսագրի թղթակից Ստեֆեն Կինզերը քննադատեց Ամանպուրի լուսաբանումը ընդհանուր Բոսնիական պատերազմի մասին։ Նա մեջբերեց գործընկերոջ նկարագրությունը Ամանպուրի մասին, նշելով որ նա հաղորդել է բոսնիական Սարաևո քաղաքի Մարկալե շուկայում տեղի ունեցած ահաբեկչական ռմբակոծության մասին։

Քրիստիան Ամանպուրը նստած էր Բելգրադում, երբ շուկայի կոտորածը տեղի ունեցավ, և նա անմիջապես մտավ եթեր, հայտարարելով որ հավանաբար սերբերն են այդ իրադարձության հեղինակը։ Այլ տարբերակ չկար դրա մասին իմանալու։ Նա որոշեց բացահայտել ամեն բան, այն դեպքում երբ ոչ մի լրագրող չէր համարձակվի նման գործողության[24]։

Ամանպուրը արձագանքել է նաև իր հասցեին հնչող «չեզոքության պակասի» վերաբերյալ քննադատություններին` Հարավսլավիայի պատերազմի ժամանակ, հայտարարելով`

Որոշ մարդիկ մեղադրում են ինձ Բոսնիայում մուսուլմաններին աջակից լինելու համար,իսկ ես հասկացա որ մեր աշխատանքը բոլոր կողմերին հավասարապես լռեցնելն է,բայց ցեղասպանության ժամանակ Դուք պարզապես չեք կարող չեզոք լինել։ Դուք չեք կարող պարզապես ասել` << Լավ, այս այս փոքրիկ տղան գնդակահարվեց գլխից և սպանվեց պաշարված Սարաևոյում, և այն տղամարդը որը դա արեց, միգուցե վշտացած էր կնոջ հետ վիճաբանության պատճառով>> Ոչ,այս դեպքում հավասարապես վերաբերվելն անհնար է, և մենք ստիպված էինք ասել ճշմարտությունը[25]։
2009 թիվ,Ամանպուրը համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ Դավոսում

ABC (Էյ-Բի-Սի) Նորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 18-ին Ամանպուրը հայտարարեց որ կհեռանա CNN-ից ABC News` վարելու This Week լրատվական ծրագիրը։ Նա ասել է`

Ես հիացած եմ,որ միանում եմ ABC News-ի անհավատալի թիմին։ Դեյվիդ Բրինկլիի կողմից ներդրված ավանդույթի շնորհիվ այս շաբաթ ես կվարեմ այս ծրագիրը, որն իսկապես մեծ և հազվագյուտ պատիվ է ինձ համար, և ես ակնկալում եմ որ միասին կքննարկենք օրվա ներքին և միջազգային մեծ խնդիրները։ CNN- ին թողնում եմ մեծագույն հարգանքով, սերն ու հիացմունքը ընկերության և բոլոր նրանց հանդեպ, ովքեր աշխատում են այստեղ։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ վերջին 27 տարվա ընթացքում Դուք եղել եք իմ ընտանիքը, և ես հավերժ երախտապարտ ու հպարտ եմ այն ամենով, ինչին հասել ենք[26]։

Նա իր առաջին հեռարձակումն իրականացրեց 2010 թվականի օգոստոսի 1-ին։

Իր հյուրընկալման առաջին 2 ամիսների ընթացքում, This Week լրատվական նախագծի ցուցանիշները կտրուկ նվազեցին` հասնելով ամենացածր կետին 2003 թվականից ի վեր[27]։ 2011 թվականի փետրվարի 28-ին, Ամանպուրը հարցազրույց է ունեցել Մուամար Քադաֆիի և նրա որդիների` Սաիֆ ալ-Իսլամի և Ալ-Սաադի Քադաֆիի հետ[28][29]։

2011 թվականի դեկտեմբերի 13-ին ABC-ի պաշտոնական կայքը հայտարարեց այն մասին, որ Ամանպուրը կլքի պաշտոնը 2012 թվականի հունվարի 8-ին, և կվերադառնա CNN International` որտեղ աշխատել է շուրջ 27 տարի` ներկայացնելով իր դերը ABC News-ում[30]։

Վերադարձ CNN[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ,Վիեննա,Ավստրիա,14.07.2015

2011 թվականի դեկտեմբերի 15-ին, ABC-ի և CNN-ի պաշտոնական կայքերում միաժամանակ տարածվեցին հայտարարություններ, ըստ որի «եզակի» պայմանավորվածությամբ, Ամանպուրը 2012 թվականին կվարի ծրագիր, CNN International-ում, միաժամանակ մնալով ABC News-ում միջազգային գործերի գլխավոր պատասխանատուն[31]։

Ավելի ուշ պարզվեց, որ 2012 թվականին CNN International-ը կթարմացնի իր շարքը վերահեռարձակելով Ամանպուրի հաղորդումը[32]։ Ճանապարհային գովազդային պաստառներում արդեն հայտարարված էր, որ Ամանպուրի նախագիծը եթեր կվերադառնա ապրիլի 16-ին։ Հեռուստաեթերի ծրագրում կատարվեցին փոփոխություններ, քանի որ Ամանպուրի ծրագիրը` որի տևողությունը 30 րոպե էր, ցուցադրվելու էր երեկոյան երկու անգամ, որի հետևանքով ԱՄՆ գլխավոր Piers Morgan Tonight երեկոյան հարցազրույցի ցուցադրության ժամը 21:00-ից կտեղափոխվի կեսգիշեր[33]։

2013 թվականի սեպտեմբերի 9-ին հեռուստանախագիծը սկսեց հեռարձակվել Լոնդոնից, իսկ անձնակազմը տեղափոխվեց CNN International-ի պաշտոնական գրասենյակ։

2015 թվականի հունվարի 7-ին Ամանպուրը CNN-ի «Breaking News» նախագծի ժամանակ անվանակոչել էր Charlie Hebdo-ում 12 լրագրողներին սպանած իսլամիստներին որպես «ակտիվիստ»։ Այդ օրը ակտիվիստները գտան իրենց թիրախային խմբին` լրագրողներին։ Սա ակնհայտ գրոհ էր խոսքի ազատության, մամուլի և երգիծանքի վրա[34]։

Դիրքորոշում Սիրիայի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի վերջում, Ամանպուրը բարձրաձայնեց Սիրիայում Ասադի կառավարության աշխատանքներին միջամտելու խնդիրը, որոնք պայքարում էին սիրիական ընդդիմադիր ուժերի դեմ։ Նա քննադատել է նաև Օբամայի վարչակազմին` Սիրիայի հարցում չեզոք դիրք գրավելու համար, վերջինս շատ արագ հայտնվել էր Մեծ Բրիտանիայի հայտնի պարբերականների գլխավոր էջերում։ Ամանպուրի փաստաբանն էր Մայքլ Ս. Լոֆգրենը The Huffington Post-ում[35]։

PBS (Փի-ԲԻ-ԷՍ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին հայտարարվեց, որ Ամանպուրը կփոխարինի Չարլի Ռոզիին PBS-ում, այն բանից հետո երբ վերջինս մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ[36]։ Ամանպուրի նոր նախագիծը` Amanpour & Company, պրեմիերայի տեսքով հեռարձակվեց PBS -ում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին[37]։ Չարլի Ռոզիի հեռանալու պահից մինչև նոր նախագծի պրեմերիան ընկած ժամանակահատվածը, Ամանպուրը հեռարձակվեց PBS հեռուստատեսության կայաներում, որպես PBS-ի լիիրավ անդամ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանպուրը Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, Լրագրողների պաշտպանության կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ է[38], ինչպես նաև անդամակցում է «Հասարակայնության ամբողջականության կենտրոնին»[39], Կանանց ԶԼՄ-ների միջազգային հիմնադրամին[40] և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին[41]։ 2015 թվականի ապրիլից նա ծառայել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան ՝ խոսքի ազատության և լրագրության անվտանգության համար[42]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2018 թվականներին Ամանպուրը ամուսնացած էր ամերիակցի Ջեյմս Ռուբինի հետ, ով ԱՄՆ Պետքարտուղարի նախկին օգնականն էր, Քլինթոնի վարչակազմի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, նախկին նախագահ Բարաք Օբամայի ոչ պաշտոնական խորհրդատուն։ Նրանց որդին` Դերիոուս Ջոն Ռուբինը, ծնվել է 2000 թվականին։ Լոնդոնում ապրելուց հետո 2010 թվականին նրանք տեղափոխվեցին Նյու Յորք` վարձելով բնակարան Մանհետտենի Վերին Վեստ Սայդում[43]։ Բայց 2013 թվականի մայիսին Ռուբինը հայտարարեց, որ ընտանիքը վերադառնում է Լոնդոն` մի քանի նախագծերի վրա աշխատելու համար[44], և նույն տարվա հոկտեմբերին Ամանպուրը հայտարարեց, որ ընտանիքով մշտական բնակվելու նպատակով տեղափոխվում են Մեծ Բրիտանիա` Լոնդոն, նշելով`

Այժմ ես պետք է ասեմ, որ Լոնդոնն իմ տունն է...Իմ ընտանքիը Անգլիայում է, ես և ամուսինս սիրում ենք վերակենդանացնել շփումը այն ընկերների հետ` ում թողել ենք»[45]։

Ամանպուրը գեներալ Նադեր Ջահանբանիի զարմուհին է (ամուսնությամբ), ով շուրջ 20 տարի ղեկավարել է պարսակական օդուժը, ապա 1979 թվականին գնդակահարվել է իսլամ հեղափոխականների կողմից։ Նադեր Ջահանբանիի կրտսեր եղբայրը` Խոսրոուն, ամուսնացած էր արքայադուստր Շահնազ Փահլավիի հետ։ Ամանպուրի հորեղբայրը` կապիտան Նասրոլա Ամանպուրը, ամուսնացած էր Խոսրուի և Նադերի կրտսեր քրոջ հետ[46]։

2013 թվականին Ամանպուրը ամուսնու և դեռահաս որդու հետ տեղափոխվեց Նյու Յորքից Լոնդոն` մշտական բնակություն հաստատելու նպատակով[45]։ 2018 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց Ամանպուրի և Ռուբինի բաժանման մասին[47]։

Մեդիա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանպուրը հայտնվեց Gilmore Girls հեռուստասերիալի եզրափակիչ` «Bon Voyage» հատվածում։ Ամբողջ ընթացքում Ամանպուրը ոգեշնչում էր գլխավոր հերոսներից մեկին հավակնող` լրագրող Ռորի Գիլմորին։ 2009 թվականի հուլիսին նա հայտնվեց Harper's Bazaar ամսագրի հոդվածում ՝ «Քրիստիան Ամանպուրը դարձել է նորաձևության վերափոխիչ» խորագրով[48] :

Ամանպուրը նկարահանվել է ժամանակակից ֆիլմերում ` Iron Man 2-ում և Pink Panther-ում։ «Cosmos A Spacetime Odyssey» ֆիլմում նա ձայնավորել է Էնհեդուաննայի կերպարը` The Immortals էպիզոդում։

2014 թվականին Ամանպուրը խոսել է «Makers: Women Who Make America»[49] վավերագրական կինոնակրի «Women in War» հատվածում։

2016 թվականին Ամանպուրը փախչում էր BBC -ի ռադիոհաղորդման ծրագրից` Desert Island Discs-ից։ Որպես թանկարժեք իր` նա իր հետ վերցրեց կիթառը` որը նախկինում պատկանում էր Բրյուս Սպրինգսթինին[50]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993: Լիվինգսթոնի մրցանակ երիտասարդ լրագրողների համար
  • 1993: George Polk մրցանակ հեռուստատեսային ռեպորտաժի համար
  • 1993: George Foster Peabody հատուկ մրցանակ[21]
  • 1994: Տարվա կին,«Women in Cable»New York Chapter
  • 1994: Մրցանակ լրագրության մեջ քաջության համար ,Կանանց միջազգային մեդիա հիմնադրամ[51]
  • 1995: Իրավագիտության պատվավոր դոկտորի աստիճան,Ռոդ Այլենդի համալսարան
  • 1996: George Polk-ի անվան մրցանակ
  • 1997: Doctor of Humane Letters -ի պատվավոր կոչում, Emory University
  • 1997: Nymphe d'Honneur at the Monte Carlo Television Festival
  • 1998: George Foster Peabody հատուկ մրցանակ միջազգային ռեպորտաժի համար[20]
  • 2002: Edward R. Murrow Award,Distinguished Achievement in Broadcast Journalism
  • 2002: Goldsmith Career մրցանակ գերազանց լրագրության համար,Harvard's Kennedy School of Government[52]
  • 2005:ԷՄՄԻ մրցանակ
  • 2006: Սարաևոյի պատվավոր քաղաքացի
  • 2006: Դոկտորի պատվավոր աստիճան,Միչիգանի համալսարան
  • 2007: Paul White մրցանակ ,Radio Television Digital News Association[53]
  • 2007: Commander of the Order of the British Empire
  • 2007: Տարվա պարսկուհի կին
  • 2008: The Fourth Estate Award (National Press Club)
  • 2008: Celebrating Women մրցանակ ,The New York Women's Foundation[54]
  • 2010: American Academy of Arts and Sciences[55] խորհրդի անդամ
  • 2010: Պատվավոր դոկտորի աստիճան մարդասիրական նամակների համար, Northwestern University
  • 2010: Պատվավոր դոկտորի աստիճան, Georgia State University
  • 2010: Harvard College-ի 2010 թվականի շրջանավարտների պատվավոր հյուր
  • 2012:Դոկտորի աստիճան մարդասիրական նամակմների համար,Amherst College
  • 2012: Դոկտորի աստիճան մարդասիրական նամակմների համար,University of Southern California
  • 2015: Տարվա ԹիՎի ներկայացուցիչ ըստ Association for International Broadcasting
  • 2019: Ջոն Փիթերի և Աննա Քեթրին Զենգերի մրցանակ `մամուլի ազատության համար,University of Arizona[56]
  • Լրագրության պաշտպանության կոմիտեի խորհրդի տնօրեն
  • Society of Professional Journalists-ի անդամ
  • 11 էՄՄԻ մրցանակ
  • CNN-ին տրված երկու DuPont awards մրցանակների մեջ հիմնական դերը
  • CNN-ին տրված Ոսկե CableACE award մրցանակի մեջ հիմնական դերը
  • Daniel Pearl Foundation -ի պատվավոր խորհրդի անդամ
  • Ռոդ-Այլենդի համալսարանի Հարիգտոնյան կապի և լրատվության դպրոցի գործադիր խորհրդի անդամ
  • Sigma Delta Chi Award (SDX) մրցանակ` Goma, Zaire-ից իր ռեպորտաժների համար
  • Forbes ամսագիրը ներառել է նրան «Աշխարհի 100 ուժեղ կանայք» ցուցակի մեջ
  • POP մրցանակ, «Cable Positive»-ից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. https://murrow.wsu.edu/symposium/the-edward-r-murrow-achievement-award/
  5. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  6. https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
  7. https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
  8. «Christiane Amanpour's Biography». ABC News. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Index entry». FreeBMD. ONS. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  10. 10,0 10,1 ABC News video: "Back to the Beginning: Bethlehem's Church of the Nativity" ՅուԹյուբում retrieved 10 August 2013 | Minute 6:06 | "My mother is a Christian from England and my father a Muslim from Iran. I married a Jewish American."
  11. The Lesley Stahl Interview: Christiane Amanpour, at the Height of the Iranian Election Crisis Արխիվացված 25 Հունիս 2010 Wayback Machine
  12. «CPJ Board of Directors». Committee to Protect Journalists.
  13. «WEDDINGS; Jamie Rubin, Christiane Amanpour».
  14. Deborah White. «Profile of Christiane Amanpour, CNN Chief International Correspondent». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «Christiane Amanpour, CNN International Chief Correspondent». about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Five Years Later, the Gulf War Story Is Still Being Told». New York Times. 1996 թ․ մայիսի 12.
  17. «The Wooing of Amanpour». Newsweek. 1996 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  18. «U S Exclusive Moammar Gadhafi Tells Christiane Amanpour that Libya's People Love Him ABC News». YouTube. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  19. «Angelina Jolie on CNN with Christiane Amanpour Pt2*full interview*». YouTube. 2010 թ․ փետրվարի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  20. 20,0 20,1 58th Annual Peabody Awards, May 1999.
  21. 21,0 21,1 53rd Annual Peabody Awards, May 1994.
  22. 22,0 22,1 «Israeli Troops Surround Arafat Compound». CNN. 2002 թ․ մարտի 29. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. «Guskova: Who is spreading disinformation, who is telling all the lies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
  24. (2007-10-04). "Amanpour's Troubling Journalism" by Steven Stotsky, CAMERA, 4 October 2004
  25. "What we do is really tough" by Julie Ferry, The Guardian (London), 15 August 2007
  26. «Christiane Amanpour to join ABC News». CNN. 2010 թ․ մարտի 18. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  27. Krakauer, Steve (2010 թ․ սեպտեմբերի 27). «This Weak: Christiane Amanpour Leads ABC To Worst Ratings Since 2003». Mediaite. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  28. «'This Week' Transcript: Saif al-Islam and Saadi Gadhafi». This Week. 2011 թ․ փետրվարի 27.
  29. Amanpour, Christiane (2011 թ․ փետրվարի 28). «'My People Love Me': Moammar Gadhafi Denies Demonstrations Against Him Anywhere in Libya». ABC News.
  30. «Sorry, we can't seem to find the page you're looking for». 2011 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին – via washingtonpost.com.
  31. "Amanpour to return to CNN" CNN, 14 December 2011
  32. Fung, Katherine (2012 թ․ փետրվարի 1). «'Amanpour': Christiane Amanpour's CNN International Show Launching in Spring». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  33. "Christiane Amanpour Bumps Piers Morgan on CNN International", The Hollywood Reporter, 2 February 2012. Retrieved 30 March 2012.
  34. http://www.washingtontimes.com, The Washington Times. «Christiane Amanpour calls Charlie Hebdo terrorists 'activists'; CNN star slammed by Greg Gutfeld». {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  35. "Christiane Amanpour Shills for U.S. Intervention in Syria" Huffington Post, July 8, 2013
  36. Stelter, Brian. «Christiane Amanpour named as Charlie Rose's official replacement». CNNMoney. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  37. Koblin, John (2018 թ․ սեպտեմբերի 9). «Christiane Amanpour Takes the Old 'Charlie Rose' Slot on PBS». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  38. «Board of Directors». Committee to Protect Journalists. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  39. «Board of Directors». Center for Public Integrity. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  40. «International Women's Media Foundation (IWMF)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  41. «About Us». Institute for War and Peace Reporting. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  42. «Christiane Amanpour named UNESCO Goodwill Ambassador for Freedom of Expression and Journalist Safety». UNESCO. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  43. Mike Allen (2013 թ․ մայիսի 31). «Rubin, Amanpour to London». Politico. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  44. «AMANPOUR'S HUSBAND RESIGNS AS PORT AUTHORITY HEAD». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  45. 45,0 45,1 Celia Walden (2013 թ․ հոկտեմբերի 20). «Christiane Amanpour: 'In my job, it's just like being a man – but better'». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  46. «عبدالله شهبازي ،مورخ برجسته ايراني: خانواده "كريستين امانپور" از بهائيان سرشناس استان فارس بودند». Farsnews.ir. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  47. «CNN's Christiane Amanpour and Husband Jamie Rubin Are Divorcing After 20 Years».
  48. Davis, Diane (2009 թ․ հուլիսի 16). «Christiane Amanpour Gets a High-Fashion Makeover». StyleList.
  49. «Women in War - MAKERS Season 2 - PBS».
  50. «Christiane Amanpour, Desert Island Discs - BBC Radio 4». BBC.
  51. IWMF website «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  52. «Christiane Amanpour to Receive Goldsmith Career Award Ceremony to Highlight 10th Anniversary Celebration». 2002 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
  53. «Paul White Award». Radio Television Digital News Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  54. «The History of the Celebrating Women Breakfast». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  55. «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  56. «CNN's Amanpour receives 2019 Zenger Award». journalism.arizona.edu. 2019 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]