Վալերի Բրյուսովին
| Վալերի Բրյուսովին | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1916 |
| Հրատարակչություն | Գրական թերթ |
| Հրատարակվել է | 1940 |
| Վիքիդարան | Վալերի Բրյուսովին |
«Վալերի Բրյուսովին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ հավանաբար գրված 1916 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանը հավանաբար գրել է 1916 թվականի հունվարի 12-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ Վալերի Բրյուսովը այցելել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիս, իսկ հետո նաև Երևան ու այնտեղ դասախոսություններ կարդացել հայ բանաստեղծության մասին։ Հենց դրանից ոգեշնչված էլ Թումանյանը գրել է այս բանաստեղծությունը[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 74) պահվում է մեկ ինքնագիր[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1940 թվականին «Գրական թերթ» պարբերականում (№ 18), ապա 1940-1959 թվականնեիրն Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 526)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
