Պապիկ Մովսեսի Ենիտունյան (Նորաշխարհյան), Զեյթունցի, Պապիկ իշխան, Պապիկ փաշա (1846, Զեյթուն - 1886), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սերում է Զեյթունի իշխանական տոհմից։ Վաղ հասակից մասնակցել է թուրքական բռնակալության դեմ ազատագրական կռիվներին։ 1870-ական թթ. ղեկավարել է Զեյթունի ապստամբությունը թուրքական լծի դեմ, բազմաթիվ ընդհարումներում պարտության մատնել թշնամուն։ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմն ավարտվելուց հետո թուրքական կառավարությունը խոշոր ուժեր է նետել Զեյթունի ապստամբների դեմ։ Շուրջ երկու տարի Ենիտունյանի գլխավորությամբ զեյթունցիները հետ են մղել թուրքական հարձակումները։ Ի վերջո թուրքական կառավարությունը բանակցությունների մեջ է մտել Ենիտունյանի հետ։ Փոխզիջումային պայմանագրով Ենիտունյանը ճանաչվել է Զեյթունի քաղաքագլուխ, Զեյթունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը, իսկ թուրքերն իրավունք են ստացել զորանոց կառուցել քաղաքի մոտ։ Դրանից հետո էլ Ենիտունյանը ղեկավարել է թուրքական լծի դեմ պայքարը։ Մահացել է՝ թունավորվելով թուրքերի ձեռքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։