Նախագահ Զելենսկիի արտասահմանյան ուղևորությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջազգային ուղևորությունների քարտեզ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արտասահմանյան ուղևորությունների ցանկը ներկայացնում է նրա նախագահության ընթացքում արտասահման կատարած բոլոր պաշտոնական այցերը (2019 թվականի մայիսի 20-ից մինչ այժմ)։

Վլադիմիր Զելենսկին և Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել, 2019 թվականի հունիսի 4
Երկիր Քանակ
Բելգիա Բելգիա 1
Գերմանիա Գերմանիա 1
Կանադա Կանադա 1
Լատվիա Լատվիա 1
Լիտվա Լիտվա 1
Լեհաստան Լեհաստան 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1
Թուրքիա Թուրքիա 1
Ֆրանսիա Ֆրանսիա 2
Էստոնիա Էստոնիա 1
Ճապոնիա Ճապոնիա 1

Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Քաղաք Ամսաթիվ Տեղեկություն
Բելգիա Բելգիա Բրյուսել հունիս 4-5[1][2] Բանակցություններ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի[3][4], Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի[5], Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի[6], Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի[7], ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի[8] և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ[9]։ Այդ այցի ընթացքում Զելենսկու արած հայտարարությունները գրեթե չէին տարբերվում Պետրո Պորոշենկոյի հռետորաբանությունից, ինչը կոչված էր ցույց տալու Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսի անփոփոխությունը[10][11]։ ԵՄ-ի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում Զելենսկին նշել Է Եվրամիության հատուկ դերը «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի զսպման և դրա հետևանքով առաջացած հետևանքների հաղթահարման գործում», հայտարարել է, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ձեռքբերման ուղեգիծը մնում Է Ուկրաինայի արտաքին քաղաքականության անփոփոխ գերակայությունը, որն ամրագրված է նրա Սահմանադրությունում[12]։
{{{2}}} Ֆրանսիա Փարիզ հունիսի 17 Բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ[13][14]։
{{{2}}} Գերմանիա Բեռլին հունիսի 18 Հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի[15][16][17], Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, ՔԴՄ և «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունների առաջնորդների հետ։ Փարիզում և Բեռլինում անցկացված բանակցությունները ցույց տվեցին, որ Զելենսկին շարունակում է Պետրո Պորոշենկոյի կուրսը՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտության դադարեցումը։ Զելենսկին հայտարարել է, որ «Եվրոպան չի կարողանա իրեն լիարժեք անվտանգ զգալ, քանի դեռ Ռուսաստանը ձևացնում է, թե միջազգային իրավունք պարզապես գոյություն չունի։ Ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա վառոդի տակառիկ, որտեղ Ղրիմն ու Դոնբասը՝ բիկֆորդ շնուրը»։ Ինչպես և Պորոշենկոն, Զելենսկին պնդում է Ռուսաստանի վրա դիվանագիտական և պատժամիջոցային ճնշման պահպանումը։ Նա հստակեցրել է իր դիրքորոշումը նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ Կիևի ուղղակի բանակցությունների հնարավորության վերաբերյալ։ «Մենք պատրաստ չենք երկխոսել անջատողականների հետ։ մենք պատրաստ չենք երկխոսության»,- ասել է նա։ «Մենք պատրաստ ենք գործել Մինսկի ձևաչափով, Մինսկի ձևաչափով շարունակել հարաբերությունները, դադարեցնել կրակը», - հայտարարել է Զելենսկին[18][19]։
 Կանադա Տորոնտո հուլիսի 1-3 Բանակցություններ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդի[20], Կանադայի խորհրդարանի անդամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հանդիպում է ունեցել նաև Տորոնտոյում ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի և Կանադայի ուկրաինացիների Կոնգրեսի ղեկավարության հետ[21], մասնակցել է Ուկրաինայում բարեփոխումների հարցերին նվիրված խորհրդաժողովին[22], հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալ Դևիդ Լիպտոնի, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի հետ[23]։ Վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ բանակցություններում կանադական կողմը հայտնել է, որ որոշում է կայացրել Ուկրաինան ավելացնել այն երկրների ցանկին, որոնց թույլատրված է կանադական զենք վաճառել[24][25]։
{{{2}}} Թուրքիա Անկարա օգոստոսի 7-8[26] Հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի[27][28], Ուկրաինական և Ղրիմի թաթարական համայնքների ներկայացուցիչների հետ, մասնակցել է Ղրիմի թաթարական սփյուռքի գրասենյակի նոր շենքի բացմանը[29], հանդիպել է տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ[30]։ Բարդուղիմեոսի հետ հանդիպումից հետո Զելենսկին հրաժարվել է ստորագրել համատեղ հայտարարություն այն հանդիպման արդյունքների վերաբերյալ, որը նախապես պատրաստվել էր Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից[31]։
 Լեհաստան Վարշավա սեպտեմբերի 1[32] Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին[33]։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Զելենսկու հետ հանդիպմանը պաշտպանել Է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը[32]։ Հանդիպման արդյունքներով Զելենսկին հայտարարել է, որ երկու երկրներն էլ համակարծիք են ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի անընդունելիության հարցում[34]։ Բանակցություններ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Նյու Յորք սեպտեմբերի 23-26 Ուկրաինայի պատվիրակության կազմում մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի աշխատանքներին և սեպտեմբերի 25-ին նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ընդ որում, ինչպես նշվում էր, սկզբում նախատեսվում էր բանակցություններ անցկացնել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Ինչպես լրագրողներին հայտնել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, Դոնալդ Թրամփը պատրաստվում էր քննարկել Ուկրաինայում տնտեսական բարեփոխումների շարունակումը, մինսկյան համաձայնագրերի կատարումը, ինչպես նաև Ուկրաինայում մտավոր սեփականությունը հափշտակելու Չինաստանի փորձերի հարցը[35][36]։ Վլադիմիր Զելենսկու մամուլի ծառայությունում հայտնել են, որ առաջնորդները «քննարկել են էներգետիկ անվտանգությունը», «օկուպացված տարածքների» վերադարձը և «Ուկրաինայում կոռուպցիայի հաղթահարումը»[37]։

ԱՄՆ այցը և բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էին կապում Ուկրաինայում, տեղի են ունեցել ԱՄՆ-ում ներքաղաքական սկանդալի ֆոնին, որում ներգրավված է եղել Ուկրաինան, ամերիկյան ԶԼՄ-ները Դոնալդ Թրամփին մեղադրել են այն բանում, որ նա ճնշում է գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վրա կոմպրոմատ ստանալու նպատակով, որը համարվում է Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը գալիք ընտրություններում[38]։ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել համաձայնություն տալ հուլիսի 25-ին Զելենսկու հետ իր հեռախոսազրույցի սղագրության հրապարակմանը (հնարավոր է՝ առանց ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելու)[39]։ Հրապարակումը լրացուցիչ հարցերի առաջ է կանգնեցրել ինչպես Թրամփին, այնպես էլ Զելենսկիին[40][41]։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Զելինսկին Ռուսաստանին մեղադրել է իր երկրի դեմ պատերազմ վարելու մեջ և կոչ է արել փոխել համաշխարհային անկատար կարգը[42]։

{{{2}}} Լատվիա Ռիգա հոկտեմբերի 16[43] Հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի, Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Ինարա Մուրնիեցեի ևի, Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ։ Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը արծարծվել են նախկին ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված հարցեր, միջազգային կազմակերպություններում երկու պետությունների փոխգործակցության[44], Լատվիայում ուկրաինացի զինծառայողների վերականգնման հարցեր[45]։
Ճապոնիա Ճապոնիա Տոկիո հոկտեմբերի 21-24[46] Մասնակցել է Ճապոնիայի կայսեր Նարուհիտոյի գահակալման արարողությանը, ունեցել է հանդիպում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Ուկրաինայի հետ բարեկամության ճապոնական խորհրդարանական ասոցիացիայի անդամների, Ճապոնիայի Միջազգային զարգացման գործակալության և նոր տնտեսության ճապոնական ասոցիացիայի ղեկավարության, Ճապոնական բիզնեսի ներկայացուցիչների հետ։
{{{2}}} Էստոնիա Թալին նոյեմբերի 26[47] Բանակցություններ է ունեցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ, հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պյլուաասի և Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ։ Մասնակցել է թվային ֆորումին։
Լիտվա Լիտվա Վիլնյուս նոյեմբերի 27[48] Մասնակցել է Ուկրաինայի և Լիտվայի նախագահների խորհրդի տասներկուերորդ նիստին։ Ունեցել է բանակցություններ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի և Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնալիսի հետ։ Մասնակցել է հինգերորդ երկկողմ տնտեսական համաժողովի աշխատանքներին։
{{{2}}} Ֆրանսիա Փարիզ դեկտեմբերի 9 Մասնակցել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին։ Ունեցել է բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Քաղաք Ամսաթիվ Տեղեկություն
Օման Մասկատ Հունվարի 5-6[49][50] Պաշտոնապես հայտարարվել էր Օմանի արտգործնախարար Յուսուֆ բին Ալավի բին Աբդալլայի և Օմանի պետական գլխավոր պահուստային հիմնադրամի գործադիր նախագահ Աբդուլսալամ Ալ-Մուրշիդիի հետ Զելենսկու հանդիպումների մասին։ Հունվարի վերջին ընդդիմությունը Զելենսկիից պահանջել էր տեղեկատվություն հրապարակել դեպի Օման իր ուղևորության նպատակների, արժեքի և ֆինանսավորման աղբյուրների մասին։ Զելենսկուն կասկածում են կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքը խախտելու մեջ։ «Եվրոպական համերաշխության» պատգամավորների հարցման մեջ նաև նշվում է, որ հակառակ ստեղծված պրակտիկայի, Զելենսկու ուղևորությունը, որը ներկայացվել է որպես աշխատանքային այց, նախապես հայտարարված չի եղել[51]։
{{{2}}} Շվեյցարիա Դավոս Հունվարի 22[52] Մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՖ) ամենամյա նիստին[53]։ Հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պետությունների ղեկավարների, բիզնեսի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
 Իսրայել Երուսաղեմ Հունվարի 23-24[54] Բանակցություններ է ունեցել Իսրայելի պետության ղեկավարության հետ և հանդիպում է ունեցել իսրայելական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Մասնակցություն է ունեցել Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված հիշատակի միջոցառումներին, որը նվիրված էր Աուշվից համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին։ Զելենսկին, ընդ որում, չնայած կազմակերպիչների առարկություններին, ամբողջ ուկրաինական պատվիրակության հետ հրաժարվել է մասնակցել բուն համաժողովին, իբր, որպեսզի իր տեղերը փոխանցեր Հոլոքոստը վերապրած մարդկանց[55]։
 Լեհաստան Օսվենցիմ Հունվարի 26-27[56] Մասնակցել է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին։ Հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին պաշտպանել է Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած իրադարձությունների լեհական մեկնաբանությունը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում նա մեղադրել Է Խորհրդային Միությանը ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման, այլև Հոլոքոստի «իրականացման» մեջ[57][58][59]։
{{{2}}} Իտալիա Հռոմ Փետրվարի 7[60] Հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ։
 Վատիկան Վատիկան Փետրվարի 8[61] Ընդունելություն Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ։ Հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ։
{{{2}}} Գերմանիա Մյունխեն Փետրվարի 14-15 Մասնակցել է Մյունխենի անվտանգության հարցերով 56-րդ համաժողովին։ Մյունխենի խորհրդաժողովում իր առաջին ելույթը Վլադիմիր Զելենսկին նվիրել է Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմին։ Նա առաջարկել Է Դոնբասի դիմակայության գծում նորովի ուժեր բազմացնել և համաշխարհային օրակարգ վերադարձնել Ղրիմի պատկանելության հարցի քննարկումը, օրինակ՝ դրա համար առանձին բանակցային հարթակ ստեղծելու միջոցով[62]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Голос UA. «Итоги визита Зеленского в Брюссель: Украину не возьмут в НАТО и Евросоюз – эксперт». golos.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Новости политики - Ужасные цифры: Зеленский прилетел в Брюссель и рассказал, о чем будет говорить с партнерами в ЕС». Народная Правда. 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  3. Курс на полноправное членство в ЕС и НАТО остается неизменным внешнеполитическим приоритетом Украины — Владимир Зеленский
  4. Стабильная и обороноспособная Украина является неотъемлемым элементом европейской безопасности — Владимир Зеленский
  5. Президент Украины Владимир Зеленский встретился с Вице-президентом Европейской комиссии Валдисом Домбровскисом
  6. Украина очень благодарна Польше за поддержку её интересов в Евросоюзе и НАТО — Президент
  7. Президент Украины Владимир Зеленский встретился с президентом Европейской комиссии Жан-Клодом Юнкером
  8. Владимир Зеленский провел встречу с Вице-президентом Европейской комиссии Федерикой Могерини
  9. Владимир Зеленский в Брюсселе призвал ЕС усилить санкционное давление на Россию
  10. Владимир Зеленский дал премьеру в Брюсселе. Президент Украины предстал в образе антиимперского проевропейца // Коммерсантъ, 06.06.2019
  11. Президент Украины посетит с визитом институты ЕС и НАТО в Брюсселе. 29.05.2019
  12. НАТО и Украина проведут дополнительные учения в Чёрном море // Коммерсантъ, 04.06.2019
  13. Владимир Зеленский: Возвращение мира в Украину — это мой приоритет
  14. Россия должна выполнить решение Международного трибунала и освободить 24 украинских моряков — Президент
  15. Сохранение транзита российского газа через Украину — гарантия энергетической безопасности Украины и Европы — Владимир Зеленский
  16. Переговоры в Нормандском формате должны пройти как можно скорее — Президент Украины
  17. Владимир Зеленский обсудил с Ангелой Меркель пути освобождения украинских моряков и других пленных
  18. Визиты Зеленского в Париж и Берлин прояснили его позицию по России // РБК, 18.06.2019
  19. «Президент мира» показал себя Европе. Владимир Зеленский изложил в Париже и Берлине свои планы урегулирования конфликта в Донбассе // Газета «Коммерсантъ» № 104 от 19.06.2019
  20. Президент Украины провёл встречу с Министром иностранных дел Канады
  21. Владимир Зеленский в Торонто встретился с руководством Всемирного конгресса украинцев и Конгресса украинцев Канады
  22. Владимир Зеленский в Канаде: Мы никогда не устанем повторять, что Донбасс и Крым — это Украина
  23. Владимир Зеленский встретился в Канаде со специальным представителем США Куртом Волкером
  24. Канада внесла Украину в список стран для поставок оружия
  25. Украина и Канада достигли договорённостей о сотрудничестве в оборонной сфере — Президент
  26. «Зеленский на этой неделе встретится с Эрдоганом и Варфоломеем». РБК-Украина. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Владимир Зеленский провёл переговоры с Президентом Турции. 07.08.2019
  28. Мы вместе обязательно найдём путь, который заставит Россию уважать международное право — Президент. 07.08.2019
  29. Каждый из вас важен для Украины — Президент на встрече с представителями украинской и крымскотатарской общин Турции. 07.08.2019
  30. Власть не должна вмешиваться в церковные дела, я буду защищать независимость Церкви — Зеленский на встрече с патриархом Варфоломеем // Интерфакс-Украина, 08.08.2019
  31. Зеленский отказался подписать совместное заявление с патриархом Варфоломеем // Коммерсантъ, 09.08.2019
  32. 32,0 32,1 Президент Польши на встрече с Зеленским поддержал политику санкций ЕС против России // Коммерсантъ, 31.08.2019
  33. Нешуточная власть. Чего добился Владимир Зеленский за 100 дней президентства // «Коммерсантъ» от 27.08.2019
  34. Зеленский назвал «Северный поток-2» угрозой всей Европе // Коммерсантъ, 31.08.2019
  35. Белый дом подтвердил встречу Трампа и Зеленского 25 сентября
  36. Владимира Зеленского ждут в Нью-Йорке. Встреча президентов Украины и США должна состояться в рамках Генассамблеи ООН // «Коммерсантъ» от 19.09.2019
  37. «Я просто думал, что они опубликуют свою часть». Как администрация Дональда Трампа подставила Владимира Зеленского // «Коммерсантъ» от 26.09.2019
  38. Трамп рассказал о беседе с Зеленским
  39. Телефонный разговор Дональда Трампа и Владимира Зеленского // «Коммерсантъ» от 25.09.2019
  40. У политиков раззвонилось воображение. Стенограмма телефонной беседы Дональда Трампа и Владимира Зеленского сыграла на руку их противникам // Газета «Коммерсантъ» № 176 от 27.09.2019
  41. «Благодаря США в истории мировой дипломатии начинается новая эпоха». Максим Юсин — о последствиях Ukrainegate // Коммерсантъ, 01.10.2019
  42. Владимир Зеленский открыл огонь по войне. Президент Украины выступил с антимилитаристской речью в ООН // «Коммерсантъ» от 25.09.2019
  43. Начался официальный визит Президента Украины в Латвийскую Республику. 16.10.2019
  44. Украина заинтересована в возвращении незаконно выведенных в Латвию активов украинских экс-чиновников — Президент. 16.10.2019
  45. Освобожденные моряки будут проходить реабилитацию и лечение в Латвии — Владимир Зеленский. 16.10.2019
  46. «Зеленский едет на интронизацию императора». Украинская правда. 2019 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  47. «Президент Украины посетит с официальным визитом Эстонскую Республику». Офис президента Украины. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  48. «Владимир Зеленский совершит официальный визит в Литву». Офис президента Украины. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  49. «Зеленский в Омане встретился с министром». Украинская правда. 5 января 2020. Վերցված է 5 января 2020-ին.
  50. «Владимир Зеленский обсудил с исполнительным президентом Государственного генерального резервного фонда Омана активизацию инвестиционного сотрудничества». Офис президента Украины. 6 января 2020. Վերցված է 6 января 2020-ին.
  51. Слетал себе в Оман. От Владимира Зеленского требуют полного отчёта о зарубежной поездке // «Коммерсантъ» от 30.01.2020
  52. «Президент Украины совершит рабочий визит в Швейцарскую Конфедерацию». Офис президента Украины. 20 января 2020. Վերցված է 20 января 2020-ին.
  53. В Израиле назвали провалом выступление Зеленского в Давосе // EurAsia Daily, 24.01.2020
  54. «Президент Украины совершит рабочий визит в Израиль». Офис президента Украины. 21 января 2020. Վերցված է 21 января 2020-ին.
  55. Зеленский отказался от места на форуме в Израиле ради переживших Холокост // РБК? 23/01/2020
  56. «Президент Украины совершит рабочий визит в Республику Польша». Офис президента Украины. 26 января 2020. Վերցված է 26 января 2020-ին.
  57. Президент Украины Зеленский обвинил в Холокосте Советский Союз // EurAsia Daily, 27.01.2020
  58. Владимир Зеленский обвинил СССР в развязывании Второй мировой войны / Эхо Москвы, 28 января 2020
  59. Вляпались в историю: что не так с поездкой Зеленского в Польшу / iz.ru, 1 февраля 2020
  60. «Владимир Зеленский посетит Итальянскую Республику». Офис президента Украины. 5 февраля 2020. Վերցված է 5 февраля 2020-ին.
  61. «Президент Украины в ходе официального визита в Ватикан встретится с Папой Франциском». Офис президента Украины. 5 февраля 2020. Վերցված է 5 февраля 2020-ին.
  62. Вопрос накрылся Крымом. Владимир Зеленский хочет вернуть тему принадлежности полуострова в международную повестку // «Коммерсантъ» от 15.02.2020