Jump to content

Կերստի Կալյուլայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերստի Կալյուլայդ
էստ․՝ Kersti Kaljulaid
 
Կրթություն՝ Տարտուի համալսարան (1992)[1] և Tallinn Mustamäe Gymnasium?[1]
Մասնագիտություն՝ պետական ծառայող, խորհրդատու, տնօրեն, քաղաքական գործիչ, գործարար, sportsperson և տնտեսագետ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[2][3][1] (56 տարեկան)
Ծննդավայր Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Էստոնիա
Ամուսին Georgi-Rene Maksimovski?
Զավակներ Silja Märdla?
 
Կայք՝ kerstikaljulaid.ee
 
Պարգևներ
Կերստի Կալյուլայդ (2021)

Կերստի Կալյուլայդ (էստ․՝ Kersti Kaljulaid, դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[2][3][1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի քաղաքական գործիչ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ընտրվել է Էստոնիայի նախագահ։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից[14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյուլայդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 30-ին Տարտու քաղաքում և հանդիսանում է Էստոնիայի քաղաքացի[15]։ 1987 թվականին ավարտել է Տալինի № 44 միջնակարգ դպրոցը[16], իսկ 1992 թվականին՝ Տարտուի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը[17]։ 2001 թվականին նույն համալսարանում ստանում է գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան։

Եղել է Էստոնիայի գենային հիմնադրամի և Տարտուի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[18]։ 2011 թվականից գլխավորում է Տարտուի համալսարանի խորհուրդը։

1998-1999 թվականներին աշխատել է Hansapank Markets-ի բանկային ներդրումների բաժնում՝ որպես նախագծի ղեկավար։ 1999 թվականին վարչապետ Մարտա Լաարայի խորհրդատուն էր՝ տնտեսական գծով[19][20]։

2002 թվականի փետրվարին նշանակվել է «Իրու» էլեկտրակայանի վարչական հաշվառման բաժնի ղեկավար։ 2002 թվականի սեպտեմբերին նշանակվել է նույն էլեկտրակայանի տնօրեն[20]։

2001-2004 թվականներին «Հայրենիքի միություն» կուսակցության անդամն էր։

2004 թվականի մայիսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն Էստոնիայի ներկայացուցիչն էր Եվրոպայի աուդիտորների պալատում[21]։ 2010-2014 թվականներին պատասխանատու էր վերահսկման մեթոդների և տարեկան հաշվետվությունների համար։ 2014 թվականից ղեկավարում էր գյուղատնտեսության ոլորտում կատարվող աուդիտը և պալատի կառուցվածքի փոփոխությունների իրականացումը[20]։

2016 թվականի սեպտեմբերից գլխավորում էր Ռիյգիկոգու դիվանատանը կից ձևավորված Զարգացման մոնիտորինգի խորհուրդը[20]։

Ռիյգիկոնգուի նախագահական ընտրությունների 3 և Ընտրողների կոլեգիայի 2 անարդյունք փուլերից հետո Էստոնիայի պառլամենտի ավագանիների խորհուրդը սեպտեմբերի 27-ին Կալյուլայդին առաջադրեց որպես երկրի ղեկավարի միակ թեկնածու[22]։ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահական ընտրություններում՝ Ռիյգիկոնգուում հավաքեց 81 ձայն 101-ից[23] և դարձավ երկրի առաջին կին նախագահը[24][25]։ Երկրի ղեկավար ընտրվելուց հետո Կալյուլայդը ցանկություն հայտնեց շարունակել ապրել իր տանը՝ Տալինի Նիմե թաղամասում և չտեղափոխվել Կադրիորգ նախագահական պալատ[26]։

Պաշտոնը ստանձնելուց հետո Կալյուլայդը նախատեսում է առաջին պաշտոնական այցերը կատարել Ֆինլանդիա և Լատվիա[27]։

2011 թվականից ամուսնացած է Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ[28]։ Ունի 4 զավակ[29][30] (առաջին ամուսնությունից՝ որդի և դուստր, Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ ամուսնությունից՝ 2 որդի)։

Կերստի Կալյուլայդը եղբայր ունի՝ Ռայմոնդ Կալյուլայդը, որը 2016 թվականի մարտից զբաղեցնում է Տալինի Պիխիա Տալին թաղամասի ավագանու պաշտոնը[31]։

Տիրապետում է էստոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուների[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/10674-kersti-kaljulaid
  5. ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/10782-kersti-kaljulaid
  6. ↑ https://www.legiondhonneur.fr/sites/default/files/2025-04/lh-20250204-etrangers_0.pdf
  7. ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30481-kersti-kaljulaid
  8. ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/10737-kersti-kaljulaid
  9. ↑ https://www.president.gov.ua/documents/3922021-39777
  10. ↑ https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=0
  11. ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 500.
  12. ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/10711-kersti-kaljulaid
  13. ↑ ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS - Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas
  14. ↑ «Президент Ильвес поздравил Керсти Кальюлайд». Postimees.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. ↑ «Керсти Кальюлайд представлена на пост президента ЭР». postimees. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. ↑ Tallinna Mustamäe Gümnaasiumi vilistlased (in Estonian). Accessed on September 30, 2016.
  17. ↑ «Кандидат в президенты Эстонии Керсти Кальюлайд. Досье». Аргументы и факты. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. ↑ «Как партии пришли к кандидатуре Кальюлайд». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. ↑ «Керсти Кальюлайд — новый президент Эстонской Республики». ru.sputnik-news.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  20. 1 2 3 4 Артур Тооман, Виктор Сольц. (2016 թ․ հոկտեմբերի 3). «Керсти Кальюлайд избрана президентом Эстонии». ERR. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. ↑ «Кто такая Керсти Кальюлайд и почему ее предложили выдвинуть кандидатом в президенты». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. ↑ «Керсти Кальюлайд выдвинута единственным кандидатом в президенты Эстонии». РИА Новости. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. ↑ «Новым президентом Эстонии стала Керсти Кальюлайд». 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  24. ↑ «Керсти Кальюлайд стала новым президентом Эстонии». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  25. ↑ «Керсти Кальюлайд стала президентом Эстонии». postimees. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  26. ↑ «Первый брифинг Керсти Кальюлайд: я готова общаться с людьми на русском языке». mke.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  27. ↑ «Визиты и канцелярия: что первым делом сделает Кальюлайд на президентском посту». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  28. ↑ «Керсти Кальюлайд: мой муж занимался секретной работой». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  29. ↑ ««АК»: Керсти Кальюлайд готова разговаривать с русскими на русском языке». rus.err.ee. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  30. ↑ «Kersti Kaljulaid ujub presidendiakvaariumis üksinda: nad on kõik mu seljataga olemas, mu perekond» (էստոներեն). delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  31. ↑ «Старейшиной Пыхья-Таллинна станет Раймонд Кальюлайд». delfi. 2016 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  32. ↑ «Керсти Кальюлайд на пресс-конференции: сегодня выиграла вся Эстония». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]