Jump to content

Յուրի Ռատաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ռատաս
Jüri Ratas
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի վարչապետ
2016, նոյեմբերի 23 - մինչ օրս
Դրոշ
Դրոշ
Տալլինի քաղաքապետ
 
Կուսակցություն՝ Էստոնակն կենտրոնական կուսակցություն[1] և Հայրենիքի[1]
Կրթություն՝ Տալլինի տեխնոլոգիական համալսարան[2], Տարտուի համալսարան[2] և Tallinn Nõmme Upper Secondary School?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բասկետբոլիստ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հուլիսի 2, 1978(1978-07-02)[2][3][4] (46 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  Էստոնիա
Հայր Rein Ratas?
Մայր Urve Ratas?
Ամուսին Karin Ratas?[5]
 
Պարգևներ

Յուրի Ռատաս (էստ․՝ Jüri Ratas, հուլիսի 2, 1978(1978-07-02)[2][3][4], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի պետական և քաղաքական գործիչ, Էստոնիայի Հանրապետության կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ, 2016 թվականի նոյեմբերի 23-ին զբաղեցրել է Էստոնիայի վարչապետի պաշտոնը։

2007 թվականին դարձել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի, փոխխոսնակը։ Նախքան այդ, 2005-2007 թվականներին նա եղել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին Տալլինում։ 2002 թվականին ավարտել է Տալլինի տեխնիկական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 2005 թվականին ավարտում է Տարտուի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։

2005 թվականի նոյեմբերին ստանձնում է Տալլինի քաղաքապետի պաշտոնը, որը թողնում է 2007 թվականին[9]։ Մինչ այդ 2003-2004 թվականներին, ինչպես նաև 2005 թվականի մարտից մինչև նոյեմբեր ամիսներին եղել է Էստոնիայի մայրաքաղաքի փոխքաղաքապետը։

2016 թվականի նոյեմբերի 5-ին անդամակցում է Էստոնիայի կենտրոնական կուսակցությանը[10][11]։ Երկրում բռնկված կառավարչական խռովություններից հետո 2016 թվականի նոյեմբերի 23-ին դառնում է Էստոնիայի օրենսդիր օշխանության՝ Ռիյգիկոգուի նախագահ[12][13][14]։

2016 թվականի նոյեմբերի 23-ին սկսում է հանդես գալ, որպես Էստոնիայի Հանրապետության վարչապետ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրենի լեզվից՝ էստոներենից բացի, Յուրի Ռատասը միջին մակարդակի տիրապետում է նաև անգլերեն, ռուսերեն և շվեդերեն լեզուներին։

Ազատ ժամանակը սիրում է անցկացնել պորտուգալերեն սովորելով։ Նրա հոբբիներն են շախմատ խաղալը, ընթերցանությունն ու ձիավարությունը[9]։

Ամուսնացած է։ Կնոջ անունն է Կարին Ռատաս։ Նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի[9]։

  • Յուրի Ռատասը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ երկրի առաջնորդներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://ariregister.rik.ee/eng/political_party/member_history/2000055491?return_page=search&person_name=j%C3%BCri+ratas&page=1
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. https://www.postimees.ee/6404628/peaminister-juri-ratase-perekonda-sundis-poeg
  6. https://www.president.gov.ua/documents/7342022-44529
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.riigikogu.ee/en/parliament-of-estonia/composition/members-riigikogu/saadik/87b36dbb-08e9-4048-91eb-6df699c6e27e/J%C3%BCri-Ratas/
  8. Persoane Decorate (ռումիներեն)
  9. 9,0 9,1 9,2 «Էստոնիայի Հանրապետության վարչապետը՝ օրենսդիր իշխանության գլուխ». dv.ee. 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. «Ցենտրալիստներին նոր թեկնածուն՝ Յուրի Ռատասը, Էստոնիայի վարչապետի պաշտոնում». RUS Delfi. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  11. «Յուրի Ռատասը դարձավ Էստոնիայի կենտրոնական կուսակցության նոր առաջնորդը». postimees. 2016 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. Էստոնիայի Հանրապետությունում(չաշխատող հղում)
  13. «Էստոնիայի նախագահը նշանակել է երկրի նոր կառավարության ղեկավարին». president.ee. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Յուրի Ռատասը՝ վարչապետի պաշտոնի թեկնածու». postimees. 2016 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Ռատաս» հոդվածին։