Տալլինի տեխնոլոգիական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տալլինի տեխնոլոգիական համալսարան
TUT Main entrance.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1918
Երկիր Flag of Estonia.svg Էստոնիա
Տեղագրություն Tallinn City
Կայք ttu.ee
Կոորդինատներ: 59°23′43.033200100012″ հս․ լ. 24°40′18.462000099998″ ավ. ե. / 59.39528700002777839° հս․. լ. 24.67179500002777814° ավ. ե. / 59.39528700002777839; 24.67179500002777814
Tallinn University of Technology Վիքիպահեստում

Տալլինի տեխնոլոգիական համալսարան (էստ․՝ Tallinna Tehnikaülikool (TTÜ)), ինժեներա-տեխնոլագիական և պետական կառավարման առաջատար համալսարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում[1][2]: Հիմնադրվել է 1918 թվականին։

Տալլինի համալսարանը և Տալլինի տեխնոլոգիական համալսարանը տարբեր կառույցներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալլինի տեխնոլոգիական համալսարանի նոր գրադարանի շենքը
Տալլինի տեխնոլոգիական համալսարանի կամպուսը
Գրադարանի մուտքը

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին, որպես համալսարան գործելու իրավունք ստացել է 1936 թվականին։

1918 թվականի սեպտեմբերի 17-ից Էստոնական ճարտարագիտական հասարակության հենքի վրա գործել է Էստոնական ճարտարագիտական դպրոցը։ Դպրոցում ուսուցանվել է մեքենաշինություն, էլեկտրատեխնիկա, նավաշինություն, հիդրոտեխնիկա, շինարարություն և ճարտարապետություն։ 1919 թվականից դպրոցը կոչվել է Տալլինի տեխնիկում։ Բացվել են ագրոհողաբարելավում և տեխնիկական քիմիա բաժինները, Պաշտպանական ուժերի համար ստեղծվել են ծովային ինժեներության և մեխանիկայի բաժինները։ 1920 թվականին պետությունն ազգայնացրել է տեխնիկումը։ Դասընթացը բաժանվում էր նախապատրաստական դպրոցի, ավելի ցածր և ավելի բարձր աստիճանների։ Նախապատրաստական դպրոցը 1923 թվականին դարձավ անկախ տեխնիկական գիմնազիա, բարձրագույն աստիճան տրամադրող դպրոցը՝ անկախ բարձրագույն տեխնիկական դպրոց, որի շրջանավարտները ստանում էին Տարտուի համալսարանի ուսանողների հավասար իրավունքներ։

1923 թվականին Տալլինի տեխնիկումում գործել է Պետական թեսթավորման կենտրոնը, որը ուշադրությունը կենտրոնացնում էր տեղական շինարարական բնական ռեսուրսների, էներգետիկայի և քիմիական արդյունաբերության վրա։

1936 թվականի սեպտեմբերի 15-ին պետական որոշմամբ դպրոցին շնորհվեց համալսարանի կարգավիճակ և կոչվեց Տալլինի տեխնիկական ինստիտուտ, որն ուներ 2 ֆակուլտետ՝ քաղաքացիական ու մեքենաշինության և քիմիական ու հանքարդյունաբերության։ 1940 թվականին բացվել է տնտեսագիտական ֆակուլտետը, 1958 թվականին՝ էներգետիկայի ֆակուլտետը, 1965 թվականին՝ վերահսկիչ ճարտարագիտության ֆակուլտետը։ 2003 թվականից կառույցը հայտնի է որպես Տալլինի տեխնոլոգիական համալսարան (ՏՏՀ)։

2008 հուլիսի 1-ից International University Audentes (IUA) Տալլինի տեխնոլոգիական համալսարանի կազմում գործում է որպես մեկ կառուցվածքային միավոր։ 2014 թվականի օգոստոսի 1-ից Էստոնիայի ծովային ակադեմիան քոլեջի կարգավիճակով ընդգրկվել է ՏՏՀ կազմում[3]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր (3 տարի)

Ինժեներական կրթություն (5 տարի)

  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Շրջակա միջավայրի տեխնիկա
  • Տրանսպորտային շինարարություն
  • Ճարտարապետություն

Մագիստրատուրա (2 տարի)

  • Լոգիստիկա
  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Տրանսպորտային շինարարություն
  • Շրջակա միջավայրի տեխնիկա
  • Քաղաքային հատակագծում և շենքերի դիզայն
  • Environmental Management and Cleaner Production (աշխատանքային լեզու՝ անգլերեն)

Դոկտորական (4 տարի)

  • Շինարարություն և շրջակա միջավայրի տեխնիկա

Էներգետիկայի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր (3 տարի)

Մագիստրատուրա (2 տարի)

Դոկտորական (4 տարի)

  • Էներգատեխնիկա և գեոտեխնիկա

Սոցիալական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր (3 տարի)

  • Պետական կառավարում
  • Վարչական կառավարում
  • Իրավագիտություն

Մագիստրատուրա (2 տարի)

Դոկտորական (4 տարի)

  • Պետական կառույց

Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր (3 տարի)

  • Կոմպյուտերային համակարգեր
  • Ինֆորմատիկա
  • Բիզնես-ինֆոտեխնոլոգիա
  • Էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն

Մագիստրատուրա (2 տարի)

  • Կոմպյուտերային համակարգեր
  • Էլեկտրոնիկա եւ կապ
  • Ինֆորմատիկա
  • Կիբեր անվտանգություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Ծրագրային ճարտարագիտություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Բիզնես-ինֆոտեխնոլոգիա
  • Էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիա և ծառայություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)

Դոկտորական (4 տարի)

  • Ինֆոտեխնոլոգիա և հեռահաղորդակցման տեխնոլոգիա

Քիմիա և նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր

  • Նյութերի տեխնոլոգիա
  • Սննդամթերքի տեխնոլոգիա և նյութերի մշակում
  • Քիմիական տեխնոլոգիա և շրջակա միջավայրի տեխնոլոգիա

Մագիստրատուրա

  • Նյութերի տեխնոլոգիա
  • Սննդամթերքի տեխնոլոգիա և նյութերի մշակում
  • Քիմիական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի տեխնոլոգիաներ
  • Materials and Processes for Sustainable Energetics (աշխատանքային լեզու՝ անգլերեն)

Դոկտորական

  • Քիմիա և նյութերի տեխնոլոգիա

Տնտեսագիտական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր

  • Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա
  • Միջազգային բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Միջազգային հարաբերություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Բիզնես

Մագիստրատուրա

  • Կառավարում և մարկետինգ
  • Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա
  • Միջազգային բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Միջազգային կապեր և եվրոպական ուսումնասիրություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
  • Բիզնեսի կազմակերպում
  • Ֆինանսներ և հաշվապահություն

Դոկտորական

  • Տնտեսագիտություն

Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավր

Մագիստրատուրա

  • Կենսաբշկության տեխնոլոգիա
  • Գենետիկական ճարտարագիտություն
  • Երկրագիտություն
  • Կիրառական քիմիա և բիոտեխնոլոգիա
  • Տեխնիկական ֆիզիկա
    • Կիրառական մաթեմատիկա
    • Կիրառական մեխանիկա
    • Կիրառական ֆիզիկա
  • Առողջապահության տեխնոլոգիա (աշխատանքային լեզու՝ անգլերեն)

Դոկտորական

  • Քիմիա և գենների տեխնոլոգիա
  • Երկրագիտություն
  • Տեխնիկական ֆիզիկա

Մեխանիկայի ֆակուլտետ

Բակալավր

  • Ապրանքի մշակում, արտադրանքի տեխնիկա ու տեխնոլոգիա
  • Մեխատրոնիկա
  • Ջերմատեխնիկա

Մագիստրատուրա

  • Մեխատրոնիկա
  • Ջերմատեխնիկա
  • Տեխնիկական ուսուցիչ
  • Ապրանքի մշակում, արտադրանքի տեխնիկա ու տեխնոլոգիա
  • Ատադրանք և դր ակառաբարում

Դոկտորական

  • Մեխանիկական ճարտարագիտություն

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի տնտեսագիտական ինստիտուտ
  • Երկրաբանական ինստիտուտ
  • Կիբեռնետիկայի ինստիտուտ
  • Թերթաքարերի հետազոտման ինստիտուտ
  • Էստոնիայի էներգետիկ հետազոտության ինստիտուտ
  • Ծովային համակարգերի ինստիտուտ

Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՏՏՀ Վիրումանյան քոլեջ[4]
  • Կուրեսարեյան քոլեջ[5]
  • Տալլինի քոլեջ[6]
  • Տարտուի քոլեջ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]