Տալլինի համալսարան
Տալլինի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 2005, մարտի 18 |
Ռեկտոր | Տիյտ Լանդ |
Ուսանողներ | 10016 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Հասցե | Narva mnt 25, 10120 Tallinn |
Կայք | www.tlu.ee |
59°26′19″ հս․ լ. 24°46′17″ ավ. ե.HGЯO | |
Tallinn University Վիքիպահեստում |
Տալլինի համալսարան (էստ․՝ Tallinna Ülikool (TLÜ)), Էստոնիայի 3-րդ ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը, գտնվում է մայրաքաղաք Տալլինում:
Տալլինի համալսարանը և Տալլինի տեխնոլոգիական համալսարանը տարբեր կառույցներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տալլինի համալսարանը հիմնադրվել է 2005 թվականի մարտի 18-ին մի քանի համալսարանների և Տալլինի հետազոտական ինստիտուտի միավորման արդյունքում՝ Էստոնիայի ակադեմիական գրադարան (1946), Բալթյան կինո-լրատվական դպրոց (1992/1997), Էստոնիայի հումանիտար ինստիտուտ (1988), Պատմության ինստիտուտ (1946) և Տալլինի մանկավարժական ինստիտուտ (1919/1952/1992)։ Հիմնականում առաջարկվում են հումանիտար դասընթացներ, սակայն աճում է նաև բնագիտական առարկաների թիվը։
Համալսարանի նպատակն է հետազոտական, ակադեմիական համագործակցության միջոցով աջակցել Էստոնիայի կայուն զարգացմանը[3]
Համալսարանը բաղկացած է 19 ակադեմիական ինստիտուտներից և 6 քոլեջներից։ Համալսարանում սովորում են շուրջ 10,000 ուսանողներ, որոնցից 700 արտերկրից են։
Համալսարանական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տալլինի համալսարանի գլխավոր համալսարանական շենքներն ունեն լատինական անուններ։
Terra-ն (լատիներեն՝ երկիր) Տալլինի համալսարանական գլխավոր և ամենահին շենքն է։ Կառուցվել է 1938 թվականին Տալլինի անգլիական դպրոցի համար։ Կառույցը համարվում է պատմամշակութային արժեք (ճարտարապետներ՝ Ալար Կոտլի և Էրիկա Նովա[4]:
Nova (լատիներեն՝ նոր) շենքում է տեղակայված Բալթյան կինո-լրատվական դպրոցը։ Այստեղ կան անհատական և խմբակային աշխատասենյակներ, լսարաններ, կինոստուդիա, հեռուստաստուդիա, հնչյունային ստուդիա, կինոթատրոն, համակարգչային լսարան, խմբագրման լսարաններ։ Կառուցումն ավարտվել է 2012 թվականին։
Mare (լատիներեն՝ ծով) շենքը նախագծվել է ներթափանցող լույսի օպտիմալացման համար։ Կառուցումն ավարտվել է 2006 թվականին։
Astra (լատիներեն՝ աստղ) շենքը նոր կառույց է համալսարանական տարածքում։ Կառուցումն ավարտվել է 2012 թվականին, ճարտարապետ՝ Էգնար Ֆիուկ։
Silva (լատիներեն՝ անտառ) շենքի կառուցումն ավարտվել է1982 թվականին, իրենից ներկայացնում է տիպիկ խորհրդային ճարտարապետական կառույց։ Նախագծել է ճարտարապետ Էսթեր Լիբերգը։
Ursa (լատիներեն՝ արջ) շենքը կառուցվել է 1964 թվականին։ Այժմ այս շենքում է տեղակայված Արվեստի ֆակուլտետը։
Միջազգայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի գլխավոր նպատակներից է մեծամասշտաբ միջազգայնացումը։
Տալլինի համալսարանը 50 միջ-համալսարանական պայմանագրեր ունի եվրոպական, ամերիկյան, ճապոնական, չինական, ռուսական և այլ երկրների համալսարանների հետ, ինչպես նաև 600 Էրասմուս փոխանակման ծրագրեր Եվրոպական միության տարբեր համալսարանների հետ։ Համալսարանն իրականացնում է ամենամյա ամառային և ձմեռային դպրոցներ՝ ներգրավվելով 300 մասնակից 50 երկրներից[5][6]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էստոնական հումանիտար ինստիտուտ
- Ապագայաբանության էստոնական ինստիտուտ
- Բնակչության ուսումնասիրության էստոնակակն ինստիտուտ
- Հեռահաղորդակցության ինստիտուտ
- Էկոլոգիայի ինստիտուտ
- Կրթական ծրագրերի ինստիտուտ
- Էստոնական լեզվի և մշակույթի ինստիտուտ
- Գեղարվեստի ինստիտուտ
- Ռոմանո-գերմանական լեզուներ և մշակույթի ինստիտուտ
- Առողջապահության և սպորտի ինստիտուտ
- Պատմության ինստիտուտ
- Ինֆորմատիկայի ինստիտուտ
- Տեղեկատվական ուսումնասիրությունների ինստիտուտ
- Միջազգային և սոցիալական գիտությունների ինստիտուտ
- Մաթեմատիկայի և բնական գիտությունների ինստիտուտ
- Քաղաքագիտության և իշխանության ինստիտուտ
- Հոգեբանության ինստիտուտ
- Սլավոնական լեզուների և մշակույթի ինստիտուտ
- Հասարակական աշխատանքի ինստիտուտ
Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալթյան կինո-լրատվական դպրոց
- Քեթրին քոլեջ
- Հաապսալու քոլեջ
- Իրավաբանական դպրոց
- Rakvere քոլեջ
- Մանկավարժական քոլեջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ «UNIVERSITY»։ Վերցված է մարտի 17, 2015
- ↑ «Campus»։ Վերցված է մարտի 17, 2015
- ↑ Տալլինի ամառային դպրոց
- ↑ Տալլինի ձմեռային դպրոց
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|