Մասնակից:Sergey19981603/Իլդար Աբդրազակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Իլդար Աբդրազակով

Իլդար Ամիրովիչ Աբդրազակով (բաշկիրերեն՝ Илдар Әмир улы Абдразаҡов,), ռուս օպերային երգիչ (բաս), Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2011), Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2013)[1], Բաշկորтոստանի ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (2015), «Ոսկե դիմակ»[2] ազգային թատերական մրցանակի դափնեկիր (2013), ինչպես նաև «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր[3] (2011):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ուֆա քաղաքում, արվեստի հետ սերտ կապեր ունեցող ընտանիքում․ մայրը՝ Տասկիրյա Աբդրազակովան նկարչուհի է, հայրը՝ Ամիր Աբդրազակովը, հայտնի բաշկիր դերասան է, հեռուստատեսության և կինոյի ռեժիսոր, «Բաշկորոստան» կինոստուդիայի հիմնադիր, ավագ եղբայրը՝ Ասքար Աբդրազակովը, օպերային երգիչ է:

Չորս տարեկանից Իլդար Աբդրազակովը սկսեց բեմ դուրս գալ և նկարահանվել հոր ֆիլմերում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարեկանից սկսել է հաճախել Ուֆայի Հատուկ երաժշտության միջնակարգ դպրոցի դաշնամուրի դասարան: Հինգ տարի սովորելուց հետո ուսումը դադարեցրեց, քանի որ ըստ Իլդարի ուսուցիչների Էլդարը «երաժշտական լսողություն չուներ»: Բայց, չնայած երաժշտական դպրոցում ունեցած իր «ձախողմանը», նա շարունակում է երաժշտությամբ և երգեցողությամբ զբաղվել տանը:

Տասնչորս տարեկան հասակում ծանոթացել է Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր Միլաուշա Գալեվնա Մուրթազինայի հետ: Պրոֆեսորը լսելով երիտասարդին, որոշում է դասեր տալ, որպեսզի Իլդարը կարողանա ընդունվել Արվեստի ինստիտուտ:

1992 թվականին Ավարտել է Ուֆայի թիվ 35 միջնակարգ դպրոցը:

1992 թվականին ընդունվել է նախապատրաստական բաժին, իսկ 1994 թվականին՝ Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ, առաջին կուրս (պրոֆեսոր Մ. Գ. Մուրթազինայի դասարան): Ինստիտուտն ավարտել է 1999 թվականին:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին, լինելով առաջին կուրսի ուսանող, դարձաել է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար:

1997 թվականին դարձել է Իրինա Արխիպովայի հեռուստատեսային մրցույթի՝ «Մոսկվայի մեծ մրցանակ»-ի դափնեկիր, և նվաճել է Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակը:

1998 թվականին նա ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնում (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում կատարել է Ֆիագրոի դերերգ, դիրիժոր՝ Ջանանդերա Նոզեդա), հաղթել է Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի գրան պրին

1999 թվականին Ելենա Օբրազցովայի միջազգային մրցույթում հաղթել է Գրան պրի և իր առաջին մենահամերգով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիայի Գլինկայի անվան փոքր դահլիճի բեմում:

2000 թվականին Պերմայում անցկացված Մարիա Կալլասի անվան «Nuove voci per Verdi» 5-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի հաղթանակը, Իլդար Աբդրազակովայի համար դարձավ միջազգային կարիերայի սկիզբ[4]:

2001 թվականին, քսանչորս տարեկանում, նա առաջին անգամ հանդես եկավ Լա Սկալայում (Ռոդոլֆոյի դերերգով, Բելլինիի «Լուսնոտը» օպերայում), թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ (1986-2005) Ռիկկարդո Մուտիի հրավերով:

2002 թվականին նա ելույթ է ունեցել Պեզարոյում, Ռոսսինի օպերայի փառատոնում։

2003 թվականին նա ելույթ է ունեցել Վիեննայի պետական օպերայում, Բիզեի «Կարմեն» օպերայում Էսեքսիլոյի դերերգով և Բեռլինում՝ Ռոսսինի «Շամիրամ» օպերայում, Ասսուրի դերերգով (դիրիժոր՝ Ալբերտո Ջեդդա):

2004 թվականին ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայի դահլիճում միանգամից երկու ներկայացումներում՝ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում Մազետտոյի դերեգով և Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայում Մուստաֆայի դերերգով (դիրիժոր Ջեյմ Լիվայն):

2004-2005 թվականներին մասնակցել է Ռիկկարդո Մուտի գլխավորած համերգին, նվիրված Լա Սկալա թատրոնի ռեստավրացիայից հետո բացմանը:

2006 թվականին Իլդար Աբդրազակովը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի օպերայի բեմում, Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում Ֆիգարոյի դերերգով: Ինչպես նաև 2006 թվականին Իլդար Աբդրազակովը առաջին անգամ կատարեց բասի համար կարևոր դերերգերից մեկը. երգիչը Մետրոպոլիտենի օպերայում հանրությանը ներկայացավ Մեֆիստոֆելեսի դերգով (Գունոի «Ֆաուստ» օպերա): Ավելի ուշ երգչը այս կերպարին այլ օպերներում ևս բախվեց․ Մետրոպոլիտեն օպերայում (2009) Բեռլիոզի «Ֆաուստի նզովքը»-ում և Սան Ֆրանցիսկոյի օպերայում (2013), Բոիտոյի «Մեֆիստոֆելես»-ում:


2007 թվականին հանդես է եկել Վաշինգտոնի Ազգային օպերայում Լեպորելլոի դերերգով, Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում (դիրիժոր՝ Պլասիդո Դոմինգո):


2008 թվականին հանդես է եկել Փարիզի Ազգային օպերայում, Գրաֆ Վալտերի դերերգով, Վերդիի «Լուիզ Միլլեր» օպերայում:

2009 թվականին հանդես է եկել Զալցբուրգի երաժշտական փառատոնում (Մովսեսի դերերգով, Ռոսսինիի «Մովսեսը և փարավոնը» օպերայում, դիրիժոր՝ Ռիկկարդո Մուտի) և Կովենտ գարդեն արքունական թատրոնում (Վերդի «Ռեքվիեմ», դիրիժոր Անտոնիո Պապպանո)։


2010 թվականին մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» ձայնագրմանը, որն ուղեկցվում էր Ռիկկարդո Մուտի ղաեկավարած Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից: 2011 թվականի փետրվարին ձայնագրությունը արժանացել է «Գրեմմիի» երկու մրցանակի՝ «Լավագույն դասական ալբոմ» և «Լավագույն երգչախմբի կատարում» անվանակարգերում:

2010 թվականի հունվարի 10-ին Լա Սկալայում տեղի ունցավ Իլդար Աբդրազակովի առաջին մենահամերգը: Երգչի նախաձեռնությամբ գործիքների շարքում կար նաև կուրայ՝ բաշկիրական փողային նվագարան[5]։

2011 թվականին Ելենա Օբրազցովայի հետ միասին Չայկովսկու անվան Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր: Դոնիցետիի «Աննա Բոլեյն» օպերան, որտեղ Իլդարը կատարում էր Հենրի 8-րդի դերերգը, բացվեց 2011-2012 եթերաշրջանում, Մետրոպոլիտեն օպերայում:

2013 թվականին հանդես է եկել Բավարիայի պետական օպերայում Դոն Բազիլիոյի դերերգով, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում (դիրիժոր՝ Ռիկկարդո Ֆրիցցա), պարգևատրվել է «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակով («Օպերայոմ տղամարդու դեր» անվանակարգում), Մարիինյան թատրոնում բեմադրված «Հոֆմանի հեքիաթները» օպերայում, Լինդորֆի դերերգի համար:

2014 թվականին նշանակվել է Ելենա Օբրազցովայի Երաժշտության միջազգային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար, լեգենդար երգչուհու նախաձեռնությամբ:

2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղի է ունեցել Իլդար Աբդրազակովի, սոպրանո՝ Աննա Նեթրեբկոյի, տենոր՝ Ալեքսանդր Անտոնենկոյի և մեցցո-սոպրանո՝ Եկատերինա Գուբանովայի եվրոպական շրջագայությունը : Փարիզում (Վերսալ), Վիեննայում, Մոսկվայում և Պրահայում արտիստները կատարում էին արիաներ իտալական օպերաներից, դիրիժոր Մարկո Արմիլյտոի կողմից ղեկավարովող օրկեստորի ուղեկցությամբ[6]:

2014 թվականին նկարահանվել է «Տոնածառ 1914» ֆիլմում, Շալյապինի դերում: Ֆիլմում որպես ռեկվիզիտ ծառայել է հենց Ֆեոդոր Իվանովիչի գավազանը[7]:

2001 թվականից մինչև 2016 թվականը Իլդար Աբդրազակովը եղել է «Zegna & Music» բարեգործական կազմակերպության դեսպանը, որի առաքելությունն էր աջակցել երաժշտական արվեստի բնագավառում ձեռք բերած հաջողություններին[8]:

2016 թվականին Իլդար Աբդրազակովը հանդես է եկել Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում , Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում Ֆիլիպ 2-րդի դերերգով[9]:

2017 թվականին հանդես է եկել Ամստերդամի Ազգային օպերայում, Բորոդին «Իգոր իշխանը» օպերայում, իշխան Իգորի դերերգով։

2017 թվականին պայմանագիր է ստորագրել Deutsche Grammophon ձայնագրման ընկերության հետ: Deutsche Grammophon-ի հետ առաջին նախագիծը եղել է Իլդար Աբդրազակովի և Ռոլանդո Վիլյազոնի համատեղ ալբոմի ձայնագրությունը, դիրիժոր՝ Յաննիկ Նեզե Սեգեն:

Իլդար Աբդրազակովը հանդես է եկել ԱՄՆ-ի և Եվրոպայի գրեթե բոլոր մեծ օպերային խմբերում: Բացի վերոնշյալ բեմորից նա երգել է նաև Բարսելոնայի Լիսեո օպերային թատրոնում, Մադրիդի Թագավորական թատրոնում, Թուրինի Թագավորական թատրոնում, Նյու Յորքի Քարնեգի հոլում, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում և Էլիզաբեթ թագուհու սրահում, Բեռլինի ֆիլհարմոնիկում և Լոնդոնի ֆիլհարմոնիկում և այլ դահլիճներում:

Ռուսաստանի Դաշնության տարածքում Իլդար Աբդրազակովը հանդես է եկել նաև Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ սրահում, Չայկովսկու անվան համերգասրահում, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենսկու երաժշտական թատրոնում և այլ վայրեր:

Երգիչը մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Չեխիայում, Ճապոնիայում, Պորտուգալիայում, Մեքսիկայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հանդես է եկոլ այնպիսի նվագախմբերի հետ ինչպիսիք են Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը և այլն:

Իլդար Աբդազակովի հետ համագործակցող ականավոր դիրիժորներից են՝ Ռիկկորդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ջեյմս Լիվայնը, Ջանանդրեա Նոզեդան, Ռիկկարդո Ֆրիցցան, Ռիկկարդո Շաինը, Անտոնիո Պապպանոն և Բերտրան դե Բիլին:

Նկարագրելով երգչի ստեղծագործական ներուժը, The Independent թերթը գրել է.

Հիանալի բաս… ով ամեն ինչ ունի՝ հիանալի հնչողություն, հրաշալի լեգատո և վարպետություն[10]

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

CD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rossini discoveries, Orchestra Sinfonica e Coro di Milano Giuseppe Verdi, Riccardo Chailly, Decca Records, 2002 (CD)
  • Shostakovich: Words of Michelangelo, BBC Philharmonic, Gianandrea Noseda, Chandos Records, 2006 (CD)
  • Cherubini: Missa Solemnis in E, Chor und Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Riccardo Muti, Warner Classics, 2007 (CD)
  • Giuseppe Verdi: Messa da Requiem, Youth Orchestra of the Americas, Plácido Domingo, Glor Classics, 2009 (CD&DVD)
  • Rachmaninoff: The Misery Night, BBC Philharmonic, Gianandrea Noseda, Chandos Records, 2009 (CD)
  • Verdi: Messa da Requiem, Chicago Symphony Orchestra, Riccardo Muti, CSO Resound, 2009 (CD)
  • Verdi: Requiem, Opera National de Paris, Philippe Jordan, Erato Records, 2013 (CD)
  • Power Players, Russian Arias for Bass, Ildar Abdrazakov, Kaunas City Symphony Orchestra, Constantine Orbelian, Delos Records, 2014 (CD)
  • Verbier Festival: Best of 2014, Erato Records, 2014 (CD)
  • Prokofiev: Ivan the Terrible, Berlin German Symphony Orchestra, Tugan SokhievTugan Sokhiev, Sony Classical Records, 2014 (CD)
  • Verdi: Simon Boccanegra, Kaunas City Orchestra, Constantine Orbelian, Delos Records, 2015 (CD)
  • Duets: Ildar Abdrazakov & Rolando Villazón, Orchestre Symphonique De Montreal, Yannick Nézet -Séguin, Deutsche Grammophon, 2017 (CD)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gioachino Rossini: Moïse et Pharaon, Orchestra e Coro del Teatro alla Scala, Riccardo Muti, Arthaus Musik, 2005 (DVD)
  • Vincenzo Bellini: Norma, Teatro Regio di Parma, Fabio Biondi, Arthaus Musik, 2005 (DVD)
  • Giuseppe Verdi: Oberto, Conte di San Bonifacio, Ópera de Bilbao, Yves Abel, Opus Arte, 2007 (DVD)
  • Giuseppe Verdi: Messa da Requiem, Youth Orchestra of the Americas, Plácido Domingo, Glor Classics, 2009 (CD&DVD)
  • Donizetti: Lucia di Lammermoor, The Metropolitan Opera, Marco Armiliato, Deutsche Grammophon, 2009 (DVD)
  • Verdi: Attila, Mariinsky Orchestra, Valery Gergiev, Mariinsky, 2013 (DVD)
  • Borodin: Prince Igor, The Metropolitan Opera, Gianandrea Noseda, Deutsche Grammophon, 2014 (DVD)
  • Boito: Mefistofele, San Francisco Opera, Nicola Luisotti, San Francisco Opera, 2014 (DVD)
  • Mozart: The Marriage of Figaro, The Metropolitan Opera, James Levine, The Metropolitan Opera, 2014 (DVD)
  • Mariinsky: Gala, Mariinsky Theatre, Valery Gergiev, Mariinsky, Arthaus Musik, 2015 (DVD)
  • Verdi: Don Carlo, Teatro Regio Torino, Gianandrea Noseda, Opus Arte, 2015 (DVD)
  • Charles Gounod: Faust, Teatro Regio Torino, Gianandrea Noseda, Unitel Classica, 2016 (DVD)
  • Charles Gounod: Faust, 2016 Salzburg Festival, Vienna Philharmonic Orchestra and Choir, Alejo Pérez, EuroArts, 2017 (DVD)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 Գլինկայի անվան 17-րդ միջազգային մրցույթ, 1-ին մրցանակի դափնեկիր :
  • 1997 Իրինա Արխիպովայի անվան հեռուստատեսային մրցույթ, «Մոսկվայի Մեծ մրցանակ»-ի դափնեկիր:
  • 1998 Ռիմսկի-Կորսակովի անվան 3-րդ միջազգային մրցույթ, (Սանկտ-Պետերբուրգ), Գրան պրի:
  • 1999 Ելենա Օբրազցովայի անվան 1-ին միջազգային մրցույթ (Սանկտ-Պետերբուրգ), Գրան պրի:
  • 2000 Մարիա Քալլասի անվան Nuove voci per Verdi (Իտալիա) 5-րդ Միջազգային մրցույթ, Գրան պրի:
  • 2010 Գրեմմի մրցանակ:
  • 2013 «Ոսկե դիմակ» Ազգային թատերական մրցանակ:
  • 2015 Բաշկորտոստանի ժողովուրդների բարեկամության շքանշան։
  • 2016 «Casta diva» ռուսական օպերային պրեմիա, «Տարվա երգիչ»։
  • 2018 «BraVo» 1-ին միջազգային մասնագիտական երաժշտական մրցանակ, «Լավագույն դասական արական վոկալ» անվանակարգ[11]:
  • 2018 Սալավաթ Յուլաևի շքանշան[12]։

Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում ամուսնացել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարիկա Գվիլավայի հետ:

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Սեպտեմբերի 26 ծնունդներ]] [[Կատեգորիա:1976 ծնունդներ]] [[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Ուֆա քաղաքում ծնվածներ]] [[Կատեգորիա:«Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ]] [[Կատեգորիա:Երաժիշտներ այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Բասեր]]