Jump to content

Ֆաուստի նզովքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաուստի նզովքը
ֆր.՝ La Damnation de Faust
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԴրամատիկ լեգենդ
ԿոմպոզիտորՀեկտոր Բեռլիոզ
Լիբրետտոյի
հեղինակ
Հեկտոր Բեռլիոզ, Ալմիր Ժանդոնյեր
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրԳյոթե. «Ֆաուստ» ողբերգություն
Գործողությունների քանակ4[1]
ԿերպարներMarguerite?, Q55017356?, Méphistophélès? և Q55017362?
Ստեղծման տարեթիվ1845
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 18, 1893 և դեկտեմբերի 6, 1846[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 La Damnation de Faust Վիքիպահեստում

«Ֆաուստի նզովքը» (ֆր.՝ La damnation de Faust, opus 24), ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի 4 գործողությամբ դրամատիկ լեգենդ նվագախմբի, մեներգիչների և երգչախմբի համար[2]։ Ֆրանսերեն լիբրետոն գրել են կոմպոզիտորը և Ալմիր Ժանդոնյերը՝ Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության Ժերար դը Ներվալի թարգմանության հիման վրա։

Առաջնախաղը տեղի է ունեցել Փարիզում, 1846 թվականի դեկտեմբերի 6-ին։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլիոզը ծանոթացել է Գյոթեի «Ֆաուստին» Ժերար դը Ներվալի թարգմանությամբ 1828 թվականին։ Կոմպոզիտորի խոսքերով այդ ստեղծագործությունը հիացրել է իրեն մինչև հոգու խորքը։ Նա չի բաժանվել գրքից՝ կարդալով այն ամենուր՝ տանը, փողոցում, թատրոնում։ 1829 թվականին նա ստեղծել է «Ֆաուստի վեց տեսարանը» (opus 1), որը հետագայում ոչնչացրել է։ 1845 թվականին Բեռլիոզը կրկին անդրադարձել է նյութին՝ սկզբնապես նախատեսելով ստեղծել «համերգային օպերա», հետագայում նա կանգ է առել «դրամատիկ լեգենդ» անվան վրա։

1846 թվականի դեկտեմբերի 6-ին փարիզյան Օպերա-կոմիկում կայացած առաջին ներկայացումը (Ֆաուստի դերը կատարել է Գյուստավ Իպոլիտ Ռոժեն) սառն ընդունելություն ունեցավ ստեղծագործության մեջ օպերայի և կանտատայի (հանդիսավոր խմբերգ) կիսկատարության պատճառով։ «Ֆաուստի նզովքի» հաճախակի բեմադրումն սկսվեց ավելի վաղ, երկու հաջող ներկայացումներից հետո՝ 1877 թվականին Փարիզում համերգային և 1893 թվականի փետրվարի 18-ին Մոնտե-Կառլո օպերային թատրոնի բեմում։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր[2] Ձայնի տեսակ[2]
Մարգարիտա մեցցո-սոպրանո
Ֆաուստ տենոր
Մեֆիստոֆել բարիտոն կամ բաս[2][3]
Բրանդեր բաս
Երգչախումբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Berlioz, Hector (1998). La Damnation de Faust: Dramatic legend in full score. Mineola, New York: Dover Publications, Inc. ISBN 0-486-40169-3.
  3. Մեֆիստոֆելի դերը գրվել է ձայնային երկու տեսակների համար։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուստի նզովքը» հոդվածին։