Մոնտե-Կառլո օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Մոնտե-Կառլո օպերային թատրոն
Opéra de Monte-Carlo
Opéra de Monte-Carlo-Monaco.JPG
Տեսակբազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և օպերայի թատրոն
ԵրկիրFlag of Monaco.svg Մոնակո
Գտնվելու վայրըՄոնտե Կառլո
ՃարտարապետՇարլ Գարնյե
Կոորդինատներ: 43°44′19.896000100009″ հս․ լ. 7°25′42.531600099999″ ավ. ե. / 43.73886000002777763° հս․. լ. 7.42848100002777745° ավ. ե. / 43.73886000002777763; 7.42848100002777745
Կայքopera.mc
Opéra de Monte-Carlo Վիքիպահեստում

Մոնտե-Կառլո օպերային թատրոն (ֆր.՝ Opéra de Monte-Carlo), օպերային թատրոն Մոնակոյում, կառուցվել է 1870-ական թվականներին Կառլոս III արքայազնի օրոք, ճարտարապետական նախագծի հեղինակն է Շառլ Գարնյեն, որն այս օպերայի կառուցումից քիչ ժամանակ առաջ ավարտել էր Փարիզի լեգենդար Գրանդ օպերայի կառուցումը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Մոնակոն ղեկավարում էր Կառլոս III արքայազնը: Հենց նա է որոշում կառուցել օպերային այս թատրոնը, որը պետք է գործեր որպես մասնավոր թատրոն և կոչված լիներ պահպանելու ֆրանսիական մշակույթը: Կառլոս III արքայազնի հեռատեսության շնորհիվ 1850-ականներին Մոնակոն վերածվում է համաշխարհային հարստության ու շքեղության էպիկենտրոնի: Դրան նպաստում էր դքսության աշխարհագրական դիրքը, նրա քաղաքական և ֆինանսական կարգավիճակը: Արքայազն Կառլոսն օգտվում է այդ առավելություններից, որոնց շնորհիվ Մոնակոյում կառուցվում է երկաթուղի, ինչը բավականին հեշտացնում է Ֆրանսիայի ու Իտալիայի հետ կապը: Մոնակոյի հիասքանչ կլիման գրավում էր Հյուսիսային Եվրոպայի բնակիչներին, իսկ Մոնտե-Կառլո օպերային թատրոնի կառուցումով նա ցանկանում էր քաղաքը դարձնել տուրիստական կենտրոն[2]:

Մոնտե-Կառլո օպերային թատրոնը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Շինարարական աշխատանքները տևել են ընդամենը վեց ամիս, որի ընթացքում կառույցի վրա աշխատել են իտալացի չորս հարյուր վարպետ: Արդյունքում ստացվել է Երկրորդ կայսրության ոճի կառույց՝ շքեղորեն զարդարված աշտարակներով ու քանդակներով, որոնց հեղինակներն են Գյուստավ Դորեն և Սառա Բերները:

Մոնտե-Կառլո օպերայի «Գարնյե սրահի» բացումը, որը կառուցվել էր Փարիզի Գրանդ օպերային թատրոնի «Գարնյե պալատի» ոճով, տեղի է ունենում 1879 թվականի հունվարին: Բացմանը բեմադրվում է յուրօրինակ ներկայացում, որն ներառում էր բալետ, գործիքային երաժշտություն, օպերա և Սառա Բարների գեղարվեստական ասմունքը: Այս ներկայացումն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի հետագայում օպերային այս թատրոնում բեմադրվեն զանազան ժանրեր ներառող ներկայացումներ:

Առաջին օպերան, որ բեմադրվել է այս թատրոնում, Ժան Պլանկետտայի «Շեվալյե Գաստոն» օպերան է: 1880 –ականներին Մոնտե-Կառլո օպերան համաշխարհային հռչակ է ձեռք բերում ի շնորհիվ Ալբերտ I արքայազնի կնոջ՝ Ալիս Հեյնի և թատրոնի տնօրեն նշանակված Ռաուլ Գյունսբուրգի ջանքերրի միավորման:

Իր գոյության 120-ից ավելի տարիների ընթացքում այս թատրոնի բեմում տեղի են ունեցել համաշխարհային օպերայի ութսունից ավելի պրեմիերաներ, այդ թվում՝ Ջ. Պուչինիի «Ծիծեռնակ», Մ. Ռավելյայի «Մանուկը և կախարդանքը», Սեն-Սանսի «Դեյարինա» օպերաները և այլն:

Մոնտե-Կառլո օպերայում բալետի պատմությունը սկսվում է 1911 թվականից, երբ այստեղ սկսում են հանդես գալ Սերգեյ Դյագիլևի՝ մինչև այդ ռուսական բալետում հանդես եկող խումբը:

Խումբն իր գործունեությունը շարունակում է մինչև Դյագիլևի մահը՝ 1929 թվական:

Հետագայում, մասնավորապես՝ 1932 թվականին, կոմսությունում կազմավորվում է բալետային նոր խումբ, որը գործում է տարբեր անվանումներով և որն իր գործունեությունը ծավալում է մինչև 1963 թվականը: Les Ballets de Monte-Carlo անվանումը կրող նոր խումբը պաշտոնապես ստեղծվում է 1985 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonillo, Jean-Lucien, et al. (2004). Charles Garnier and Gustave Eiffel on the French and Italian Rivieras: The Dream of Reason (in English and French). Marseilles: Editions Imbernon. ISBN 9782951639614.
  • Bouvier, Béatrice (2004). "Inventaires" in Bonillo et al. pp. 186–205.
  • Folli, Andrea; Merello, Gisella (2004). "The Splendour of the Garnier Rooms at the Monte Carlo Casino" in Bonillo et al. 2004.
  • Zietz, Karyl Lynn (1991). Opera: The Guide to Western Europe's Great Houses. Santa Fe, New Mexico: John Muir Publications. ISBN 0-945465-81-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mead 1991, pp. 4–5; Sveiven Megan։ «AD Classics: Paris Opera / Charles Garnier»։ ArchDaily։ Վերցված է 19 March 2015 .
  2. Folli & Merello, pp. 116, 118, 122, 136; Bouvier, p. 190.