Մեֆիստոֆելես
Մեֆիստոֆելեսը ֆիլմերում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Chaliapin_F._%28%D0%A8%D0%B0%D0%BB%D1%8F%D0%BF%D0%B8%D0%BD_%D0%A4._%D0%98.%29_1916_as_%E2%80%9CMefistofele%E2%80%9D.jpg/220px-Chaliapin_F._%28%D0%A8%D0%B0%D0%BB%D1%8F%D0%BF%D0%B8%D0%BD_%D0%A4._%D0%98.%29_1916_as_%E2%80%9CMefistofele%E2%80%9D.jpg)
Մեֆիստոֆելես – սատանա, հյուսիսային Եվրոպայում Վերածննդի ժամանակաշրջանի առասպելաբանության մեջ չար ոգու կերպար։ 1587թ.-ին հայտնի է դարձել որպես գրական հերոս գերմանական ժողովրդական «Պատմություն բժիշկ Ֆաուստի մասին…» գրքում և մեծ համբավ է ձեռք բերում փիլիսոփայական «Ֆաուստ» դրամայի շնորհիվ։ ։ Բավական հայտնի, սակայն ոչ ամենահարգված և ամենահզոր դևն է դժոխքում[1]։
Անունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են մի քանի տարբերակներ նրա անվան գրելաձևի` Mephistopheles, Mephostophilis, Mephistopheies, Mephistophilus, Mephistos: Մեֆիստոֆելես անունը հավանական է, որ ունի հին եբրայական ծագում, կազմված է «մեֆից» և «տոֆել» բառերից որոնք համապատասխանաբար նշանակում են «տարածող» և «մեղք»։ Աստվածաշնչում նրա կերպարը բացակայում է։ Ամենայն հավանականությամբ այն առաջացել է Վերածննդի ժամանակաշրջանում և այդ ժամանակ օգտագործվել է որպես այլընտրանքային տարբերակ վախ ներշնչող «սատանա» բառին։ [2]
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեֆիստոֆելեսի արտաքին տեսքը ունի շատ ընդգծված առանձնահատկություններ, որի շնորհիվ նույնիսկ օգտագործվել են արտահայտություններ, ինչպիսիք են «Մեֆիստոֆելեսյան կերպարանք» « Մեֆիստոֆելեսյան մորուք» և այլն[3]։ Ըստ պատկերացումների նա ուներ սուր քիթ, սուր արտահայտված դիմագծեր և այծամորուք։ Հաշվի առնելով այն, որ այս կերպարի մասնակցությամբ շատ օպերաներ են բեմադրվել, կարելի են ենթադրել, որ նրա կերպարը ստեղծված է բամբասանքների հիման վրա[2]։
Մեֆիստոֆելեսի մասին օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի (Լյուդվիգ) Շպոռ։ Ֆաուստ (1818)
Էկտոր Բեռլիոզ։ Ֆաուստի նզովքը (1845-46)
Շառլ Գունո։ Ֆաուստ (1859)
Արրիգո Բոիտո։ Մեֆիստոֆելես (1868)
Սերգեյ Պրոկոֆև։ Աշնանային հրեշտակ (1927-55)[2]
Մեֆիստոֆելեսը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Mephistopheles2.jpg/236px-Mephistopheles2.jpg)
1896 – Սատանայի ամրոցը
1897 – Ֆաուսը և Մարգարիտան
1897 – Մեֆիստոֆելեսի կաբինետը
1903 – Ֆաուստի մահը
1911 – Ֆաուստ (Сесиля Хепуорта)
1950 – Սատանայի գեղեցկությունը
1967 – Բժիշկ Ֆաուստ
1979 - Звёздный крейсер «Галактика»
1981 – Մեֆիստո
1994 – Ֆաուստի դասը
2007 – ՈՒրվական մոտոցիկլիստ
2011 – Ֆաուստ – Անտոն Ալեքսանդրովիչ
2012 - ՈՒրվական մոտոցիկլիստ 2[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «МЕФИСТОФЕЛЬ - это... Что такое МЕФИСТОФЕЛЬ?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Мефистофель» (ռուսերեն). 2017 թ․ մարտի 17.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Мефистофель — Mephistopheles». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.