Արրիգո Բոիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիգո Բոիտո
Arrigo Boito.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Arrigo Boito
Նաև հայտնի է որպես Tobia Gorrio
Ծնվել է փետրվարի 24, 1842(1842-02-24)[1][2][3][4]
Պադովա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][6][7]
Երկիր Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել է հունիսի 10, 1918(1918-06-10)[5][1][2][3][4][8] (76 տարեկանում)
Միլան, Իտալիայի թագավորություն[5]
Ժանրեր օպերա և դասական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր, պոետ
Շրջանավարտ Միլանի կոնսերվատորիա

Արրիգո Բոիտո (իտալ.՝ Arrigo Boito, փետրվարի 24, 1842(1842-02-24)[1][2][3][4], Պադովա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5][6][7] - հունիսի 10, 1918(1918-06-10)[5][1][2][3][4][8], Միլան, Իտալիայի թագավորություն[5]), իտալացի կոմպոզիտոր և պոետ, ով հայտնի դարձավ որպես Ջուզեպպե Վերդիի Օթելլո և Ֆալստաֆ օպերաների լիբրետոների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը մանրանկարիչ Սիլվեստր Բոիտոն էր, իսկ մայրը՝ լեհ ազնվուհի Յուզեֆ Կարսնիցկան։

1854 թվականին ընդունվել է Միլանի կոնսերվատորիա, որտեղ նրա ղեկավարն էր Ալբերտո Մացուկատոն։

Կոնսերվատորիայում բացի երաժշտական ուսումից ստացել է լայն հումանիտար կրթություն։ Կոնսերվատորիան ավարտելու պես 1861 Բոիտոն և իր ընկեր Ֆրանկո Ֆաչչոի ստացան ստացան պետական ստիպենդիա արտասահմանում կատարելագործվելու նպատակով։ Ֆրանիսայում կոմպոզիտորը ծանոթացավ Ջ․ Ռոսսինի հետ։ Մեկնելով Գերմանիա ծանոթացավ Ռ․ Վագնեռի երաժշտության հետ որը մեծ տպավորություն թողեց նրա վրա։

1860 թվականին Կաչչինին գրեց իր առաջին խոշոր ստեղծագործությունը «Հուլիսի 4», իսկ 1862 թվականին Ֆաչչոյի հետ միասին գրեց «Իտալիայի քույրերը»։

1868 թվականին կոմպոզիտորը գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ օպերա «Մեֆիստոֆելը»։ Այն գրվեց սեփական լիբրետոյով, Գյոթեի Ֆաուստի սյուժեյով։ Օպերայի պրեմիերան կայացավ Միլանի Լա Սկալայում և ընդունվեց անհաջողությամբ։

1875 թվականին Բոլոնյայում Մեֆիստոֆել օպերան բեմադրվեց փոփոխվաց ձևով և մեծ համբավ ձեռք բերեց։ Այն արագ տարածվեց Իտալիայի սահմաններից դուրս, բեմադրվեց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Բոիտոյի 2-րդ օպերա Ներոնը մնաց կիսատ, չնայած կոմպոզիտորը նվիրեց օպերայի գրմանը 48 տարի։ Այն ավարտվեց Ա․ Տոսկանինիի և Վ․ Տոմմազինիի կողմից և 1924 թվականի մայիսի 1-ին բեմադրվեց Լա Սկալայում։ Չնայաց մեծ հաջողությանը օպերան երկար չմնաց երգացանկում։ Ներոնի լիբրետոն հրատարակվեց որպես բանաստեղծական դրամա և 1901 թվականին արժանացավ քննադատների բարձր գնահատականին։

Բոիտոն նաև հայտնի պոետ էր(խմբագրում էր իր ստեղծագործությունները Տոբիա Գորրիո մականուն-անագրամայով): Չնայած որ դրանք թվով քիչ էին, Իտալիայում մեծ համբավ ունեին: Հայտնի է նրա «Բանաստեղծությունների գիրք» ժողովածուն, որտեղ տեղ է գտել 16 ստեղծագործություն: Բոիտոյի պոետական արվեստում հատուկ տեղ է զբաղեցնում պոեմ-հեքիաթ «Re Orso-ն»: Այստեղ հեղինակը ցուցաբերեց բանաստեղծական ոճի բազմազանություն,մեծ վարպետություն,չափսեր և ռիթմեր:Բոիտոն իր սեփական օպերաների և կանտատների հեղինակն է: Ինչպես նաև նա «Սիմոն Բոկանեգրա» օպերայի լիբրետոյի հեղինակն է (մշակեց Պիավեի սկզբնական լիբրետոն): Վերդիի «Օթելլոն», «Ֆալստաֆը», Պոնկիելլի Ամիլկարեի «Ջոկոնդան»,Կատալանիի «Սերպը» նույնպես գրված են Բոիտոյի լիբրետոներով:Նա նաև իտալերեն թարգմանել է մի շարք արտասահմանյան օպերաների լիբրետոներ, ինչպիսիք են Վագնեռի «Ռիենցին», «Տրիստան և Իզոլդան», Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլան»: Բացի դրանից թարգմանել է Ռուբինշտեյնի 57 ռոմանս, որոնք գրված էին գերմաներեն լեզվով:

Հտեաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոիտոն նաև հայտնի է որպես մի քանի նովվելի հեղինակ: Դրանցից է «Սև փիղը»:
  • Բոիտոն հայտնի է որպես սկապիլյատուրա շարժման անդամ:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 թվականին Լա Սկալայում, Տոսկանինիի ղեկավարությամբ տեղնի ունեցավ «Էլեգիա Արիգո Բոիտոյի հիշատակին» խորագրով հուշ-երեկո:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morelli G. Arrigo Boito. — Venice, 1994.
  • «Бойто, Арриго»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Сапелкин А. А. Поэтическое творчество Арриго Бойто. Дуализм личности. — LAP LAMBERT Academic Publising, 2011.
  • Сапёлкин А. А. Драма против музыки. («Нерон» Арриго Бойто) // Музыкальная жизнь. — 2010. — N 9/10. — С. 60-64.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]