Jump to content

Խովանշչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խովանշչինա
ռուս.՝ Хованщина
Ռուս երգիչ Ֆեոդոր Շալյապինը Դոսիֆեյի դերում
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՄոդեստ Մուսորգսկի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Լիբրետտոյի
հեղինակ
Մոդեստ Մուսորգսկի
Գործողությունների քանակ5 արար և 6 պատկեր
Գործողության տեղՄոսկվա
Տևողություն3 ժամ
ԿերպարներStreshnev?, Emma?, Varsonofyev?, Marfa?, Kuzka?, Susanna?, Dosifey?, Prince Ivan Khovansky?, Prince Andrey Khovansky?, Boyar Fyodor Shaklovity?, Pastor?, Prince Vasily Golitsin? և Scrivener?
Ստեղծման տարեթիվհունիս 1872
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 9 (21), 1886
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Khovanshchina Վիքիպահեստում

«Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина), ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու օպերան («ժողովրդական երաժշտական դրամա» (ռուս.՝ «народная музыкальная драма»)) հինգ գործողությամբ և վեց պատկերով։ Ռուսերեն լիբրետտոն գրել է ինքը` հեղինակը։

Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1886 թվականի փետրվարի 21–ին Պետերբուրգում։ Մուսորգսկին չի հասցրել ավարտել «Խովանշչինա» օպերան. նրա մահից հետո այդ գործը ստանձնել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, որը նաև կատարել է ամբողջ օպերայի գործիքավորումը։ Օպերան համարվում է Մուսորգսկու լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս հաճախ բեմադրվում է ռուսական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։

«Խովանշչինայի» երաժշտությունից առավել հայտնի դրվագներն են նախերգանքը («Արշալույսը Մոսկվա գետի վրա»), Մարֆայի գուշակության տեսարանը 2-րդ գործողությունից («Թաքնված ուժեր, հզոր ուժեր»), Մարֆայի երգը և Շակլովիտու մեներգը 3-րդ գործողությունից, 4-րդ գործողության անտրակտը («Գոլիցինի ուղևորությունը»), «Պարսկուհիների պարերը» 4-րդ գործողությունից։

Օպերայի սյուժեի հիմքում ընկած են 1682 թ. Ռուսաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, մասնավորապես ռուս ցար Պետրոս I կողմից հրացանակիրների (стрельцы) գնդի ընդվզման ճնշումը և ընդվզման պարագլուխներին մահապատժի ենթարկելը։

Ստեղծման պատմությունը և գործիքավորման տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ. Մուսորգսկի

«Խովանշչինան» Մուսորգսկու կողմից մտահղացվել է 1872 թվականին։ Կոմպոզիտորն աշխատում էր օպերայի վրա ընդմիջումներով մինչև իր կյանքի վերջ, սակայն այդպես էլ ավարտին չհասցրեց այն։ Մասնավորապես անավարտ մնաց երկրորդ և հինգերորդ գործողությունների երաժշտությունը։ Ինքնագիրների մի մասը կորսվեց։ Մուսորգսկին չհասցրեց նաև գործիքավորել երաժշտության մեծ մասը։

Ամբողջ օպերան ավարտին հասցրեց և գործիքավորեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Հետևելով սեփական մասնագիտական նախապատվություններին և ժամանակի պահանջներին` նա որոշ չափով կրճատեց օպերան, ավելացրեց անհրաժեշտ սյուժետային կապերը, կատարեց այլ լրացումներ և փոփոխություններ։ Ռիմսկի-Կորսակովի տարբերակը հրատարակվեց 1883 թվականին։

1931 թվականին օպերան նոր գործիքավորման ենթարկվեց Բորիս Ասաֆևի կողմից։

Երրորդ անգամ օպերան գործիքավորել է 1958 թվականին Դմիտրի Շոստակովիչը, ով դրա համար օգտագործել է 1932 թ. Պ. Լամմի կողմից հրատարակված հեղինակային կլավիրը։

Պրեմիերաների ժամանակ կերպարների և դերերի ցանկ
Պարտիա Ձայն Դեր՝ 1897 թվականի նոյեմբերի 12-ին (24) Մոսկվայում կայացած պրեմիերային

(Ռուսական մասնավոր օպերա)

Դիրիժոր՝ Եվգենիո Էսպոզիտո

Դեր Սանկտ Պետերբուրգում 1911 թվականի նոյեմբերի 7 (20)

(Մարիինյան թատրոն)

Դիրիժոր՝ Ալբերտ Քոութս

Արքայազն Իվան Խովանսկի, Ստրելցիների առաջնորդ բաս Ա․Կ․ Բեդլևիչ Վ․Ս․ Շարանով
Արքայազն Անդրեյ Խովանսկին, նրա որդին տենոր Պ․Ի․ Ինոզեմցեվ Ա․Մ․ Լաբինսկի
Արքայազն Վասիլի Գոլիցին տենոր Յ․ Կարկլին Ի․ Վ․ Երշով
Շակլովիտի, բոյար բարիտոն Ի․ Յ․ Սոկոլով Պ․ Զ․ Անդրեեվ
Դոսիթեոս՝ հերձվածողների առաջնորդը բաս Ֆ․ Ի․ Շալյապին Ֆ․ Ի․ Շալյապին
Մարթա, հերձվածողը մեցո-սոպրանո Ս․ Ֆ․ Սելյուկ-Ռոզնատովսկայա Ե․ Ի․ Զբրուեվա
Սուսաննա, ծեր

հերձվածող

սոպրանո Ա․ Ռուբինսկայա անհայտ
Պոդյաչի տենոր Գ․ Կասսիլով
Էմմա, ​​աղջիկ գերմանական սլոբոդայից սոպրանո Վ․ Անտոնովա
Քահանա բարիտոն Ն․ Կեդրով
Վարսոնոֆև, Գոլիցինի վստահելի անձ բաս Մ․ Բուրենին
Կուզկա, նետաձիգ բարիտոն Մ․ Լեվանդովսկի
Առաջին նետաձիգ բաս Կեդրով, Բրեվի, Ալեկսանդրով, Սաբանին, Զինովյեվ
Երկրորդ նետաձիգ բարիտոն
Երրորդ նետաձիգ տենոր
Գոլիցինի արքայազնի ծառան տենոր անհայտ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խովանշչինա» հոդվածին։