Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ III
Charles III
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1948(1948-11-14)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրԲուքինգեմյան պալատ[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Ազգությունբրիտանացիներ
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԱբերիստուիտի համալսարան (հունիս 1969)[6], Թրինիթի քոլեջ (հունիսի 23, 1970)[6], Քրանուելի ՌՕՈւ թագավորական քոլեջ (սեպտեմբեր 1971)[6], Hill House International Junior School?[6], Cheam School?[6], Գորդոնսթաուն (հուլիս 1967)[6], Timbertop? (1966)[6], Hill House School? (1957)[6] և Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ[6]
Մասնագիտությունգրող, պոլո խաղացող, ձեռնարկատեր, ուղղաթիռի օդաչու, մանկագիր, ազնվական, քաղաքական գործիչ, բարեգործ և բնապահպան
ԱմուսինՔամիլա Պարկեր[4][7]
Ծնողներհայր՝ Արքայազն Ֆիլիպ[4][7], մայր՝ Եղիսաբեթ II[4][7]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության միապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, White's? և Լոնդոնի թագավորական ընկերություն[14]
ԵրեխաներՈւիլյամ, Քեմբրիջի դուքս[2][4][7] և Ուելսի արքայազն Հարրի[2][4][7]
Կայքprinceofwales.gov.uk
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Charles III of the United Kingdom Վիքիպահեստում

Չարլզ III (անգլ.՝ Charles III), լրիվ անունը՝ Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ (անգլ.՝ Charles Philip Arthur George, նոյեմբերի 14, 1948(1948-11-14)[1][2][3][…], Բուքինգեմյան պալատ[4]), 2022 թվականի սեպտեմբերի 8-ից Մեծ Բրիտանիայի և Ազգերի համագործակցության երկրների թագավոր։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչ և Ազգերի համագործակցության ղեկավար։ Գործող միապետ տասնչորս անկախ պետություններում՝ Ավստրալիա, Անտիգուա և Բարբուդա, Բահամյան կղզիներ, Բելիզ, Գրենադա, Կանադա, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվինեա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սողոմոնի կղզիներ, Տուվալու և Ճամայկա։

Եղիսաբեթ II թագուհու և Էդինբուրգի դուքս Ֆիլիպի որդին։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ եղել է ամենաերկար կառավարող Ուելսի արքայազնը և գահաժառանգը (1958-2022), ինչի կապակցությամբ կյանքի մեծ մասը հայտնի է եղել որպես արքայազն Չարլզ: Գահը ժառանգել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 73 տարեկան հասակում՝ դառնալով կառավարման սկզբի պահին Բրիտանիայի ամենատարեց թագավորը։ Կամիլա կոնսորտ-թագուհու (մինչ 2022 թվականը՝ դքսուհի) ամուսինը, արքայազն Ուիլյամի (գահաժառանգ) և Հարիի հայրը։

Արքայազն Չարլզի զինանշանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]