Քննարկում:Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

@GeoO ջան, ողջույն։ Համաձայն ՀՍՀ-ի՝ անունը պետք է լինի Կարլոս, իսկ ավելի ճիշտ՝ Կառլոս, քանի որ լ-ից առաջ գրվում է ռ։ I-ը և II-ը հենց այդ անունով են մտել հայերեն գրականության մեջ։ III-ը չպետք է բացառություն լինի։ Պետք է վերանվանվեն նաև մյուս երկուսի հոդվածները։ Երևի դրա համար արժե քննարկում բացել համապատասխան էջում։ Ի՞նչ կասես։ --23artashes (քննարկում) 06:00, 9 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, @23artashes ջան։ Շնորհակալ եմ հղումների համար։ Այո, ճիշտ ես, այդ հիմքով պետք է փոփոխություններ կատարել։ Փոքր-ինչ ուշ կարող եմ քննարկում բացել Աանվանափոխման առաջադրման հոդվածների էջում։ --ջեօ 🌱 06:32, 9 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, @Armenmir, @GeoO, @23artashes, եկեք կողմնորոշվենք անունը փոխելու հարցում։ Պաշտոնական տարբերակ կա՞։ --ԲեքոՔննարկում 05:54, 11 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Beko ջան, մերսի նշելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է ընդհանրապես հրաժարվել օտարերկրյա արքաների անվանումների ռուսաբանությունների կիրառումից։ Ռուսական աղբյուրներում եվրոպական արքաների պարագայում, հատկապես անգլիական, XIX դարի վերջից կիրառվում են գերմանաֆիկացված տարբերակները, ինչն ավելի ուշ անցել է հայերենին։ Բայց ես միշտ եղել եմ կողմնակիցը և ներկայումս Հայերեն Վիքիպեդիայում այն տենդենցն է, որ անվանումների տառադարձումը, հիմնականում, եթե խիստ կարծրացած չէ, տառադարձվում է բնօրինակ լեզվից (Կիկերոնը վկա)։ Այս դեպքում, բրիտանացիների պարագայում Կառլ/Կառլոս տարբերակներն ինձ համար խորթ են։ Ի դեպ, չգիտեմ պաշտոնական որևէ մոտեցում կա, թե՝ ոչ, բայց ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում նշված է Չարլզ III։ Հայալեզու լրատվամիջոցների մեծ մասն էլ է կիրառում այս տարբերակը։ --Armen (քննարկում) 06:15, 11 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Ներողություն եմ խնդրում, բայց արդյո՞ք այդ դեպքում պետք է անվանափոխվեն Վիքիպեդիայի այլ հոդվածները ևս, ներառյալ Ռուսաստանի արքա Պետրոս Մեծի անունը (Պյոտր), Իսպանիայի արքա Ֆիլիպ VI-ի (Ֆելիպե), ֆրանսկների թագավոր Կառլոս Մեծի (Շարլեման)։ Եվ եթե այո, թերևս այլ անունները ևս պետք է գրել ինչպես օրիգինալում, օրինակ՝ Այզեկ Նյուտոն, Էբրահամ Լինքոլն և այլն։ Khemchyan (քննարկում) 11:42, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Հարգելի' Khemchyan, այս պարագայում ես միայն բրիտանացի թագավորների մասով եմ կարծիք գրել։ Այլ ազգերի վերաբերյալ կխուսափեմ որևէ տեսակետ արտահայտել, որովհետև իրենց ուղղությամբ չեմ ուսումնասիրել։ Նյուտոնի պարագայում հայալեզու բոլոր վստահելի աղբյուրներում կիրառվում է Իսահակ տարբերակը, հետևաբար անվանափոխելու կարիք չկա։ Չնայած, օրինակ Ազիմովի պարագայում, գրվում է հենց Այզեք, բայց դա այլ հարց է։ Ձեր թվարկած բոլոր անվանումները, հատկապես պատմականները, կարծրացած անվանումներ են և, ըստ իս, փոփոխելու կարիք չկա։--Armen (քննարկում) 17:10, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի @Armenmir։ Կարծում եմ, որ վստահելիների շարքին է դասվում նաև վերևում @23artashes-ի կողմից նշված ՀՍՀ-ն, որտեղ հիշատակվում է Կարլոս տարբերակը, և ես չեմ կարողանում հասկանալ, թե որ պահից սկսած և որ կանոնի հիման վրա Լյուդովիկոսը հայերենում դարձավ Լուի, իսկ Կարլոսը՝ Չարլզ։ Khemchyan (քննարկում) 18:55, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Հարգելի @Armenmir, Կառլոս I-ը և Կառլոս II-ը ևս կարծրացած անուններ են և մտել են հայերեն պատմագիտական գրականության մեջ։ Ահավասիկ ևս մեկ աղբյուր՝ «Մեծ Բրիտանիայի պատմություն», տե՛ս էջ 63-ը և էջ 73-ը։ Եթե I-ը և II-ը Կառլոս են, III-ն ինչո՞ւ պետք է լինի Չարլզ։ Մենք ի՞նչ իրավունք ունենք փոխելու մասնագիտական գրականության մեջ ամրագրված անունները։ --23artashes (քննարկում) 19:33, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]