Քամիլա Պարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամիլա Պարկեր
CHOGM Commonwealth Big Lunch on April 17, 2018 - 007 (cropped).jpg
Ծնվել է՝հուլիսի 17, 1947(1947-07-17)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրKing's College Hospital, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ՏոհմՎինձորների դինաստիա
ակտիվիստ, բարեգործ, ազնվական և քարտուղար
ՇրջանավարտQueen's Gate School? և University of London Institute in Paris?
ՀայրBruce Shand?[3][4]
ՄայրRosalind Cubitt?[3][4]
ԵրեխաներTom Parker Bowles?[4] և Laura Lopes?[4]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Քամիլա, Կոռնուոլի հերցոգուհի (ծնյալ՝ Կամիլլա Ռոզմարի Շենդ, հուլիսի 17, 1947(1947-07-17)[1][2][3][…], King's College Hospital, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ։ Նա Ուելսի արքայազն Չարլզի երկրորդ կինն է։ Ուելսի արքայադստեր փոխարեն Քամիլան օգտագործեց Կոռնուոլի դքսուհու տիտղոսը։ Շոտլանդիայում նա հայտնի է որպես Ռոթեսեյի հերցոգուհի։

Նա Բրյուս Շենդի և նրա կնոջ՝ Ռոզալինդ Քյուբիթի ավագ դուստրն էր։ Մեծացել է Արևելյան Սասիքսում և Հարավային Կենսինգտոնում և ուսում է ստացել Անգլիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ 1973 թվականին, Քամիլան ամուսնացավ բրիտանական բանակի սպա՝ Էնդրյու Պարկեր Բոուլզի հետ։ Նրանք ունեցան երկու երեխա, իսկ 1995 թվականին ամուսնալուծվեցին։ Նախքան ամուսնանալը և ամուսնանալուց հետո, նա ընկերական հարաբերություններ ուներ Ուելսի արքայազնի հետ։ Նրանց հարաբերությունները քննարկման մեծ առիթ դարձան։ 2005 թվականին, նրանց հարաբերությունները պաշտոնապես ամրապնդվեցին Վինձորում`քաղաքացիական ամուսնությամբ։ Քամիլան ընդունեց իր պարտականությունները, որպես Կոռնուոլի հերցոգուհի։ Քամիլան մի շարք բարեգործական ընկերությունների նախագահն է։

1994 թվականից սկսած զբաղվում էր օստիոպորոզի հետազոտություններով, որի համար արժանացել է մեծ հոնորարների և մրցանակների։ Նա մեծ գործունեություն է ծավալել նաև բռնաբարությունների, սեռական ոտնձգությունների և աղքատության դեմ պայքարում[5][6]։

Մանկություն և վաղ պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիլա Ռոզմարի Շենդը ծնվել է 1947 թվականի հուլիսի 17-ին, Լոնդոնում։ Նրա հայրը բրիտանական բանակի սպա էր, ով հետագայում դարձավ գործարար (1917–2006)։ Նրա կրտսեր քույրը Աննաբել Էլիոթն էր, իսկ եղբայրը՝ Մարկ Շենդը (1951–2014)[7]։ Նրա մորական տատը՝ Ալիս Քեփելը, ով1898-1910 թվականներին Էդուարդ VII-ի սիրուհին էր[8]։ 1947 թվականի նոյեմբերի 1-ին, Քամիլան մկրտվեց Արևելյան Սասիքսի եկեղեցում[9]։ Քամիլայի մայրը զբաղվում էր տնային տնտեսությամբ[10]։ Մանկության տարիներին սիրել է զբաղվել ընթերցանությամբ շնորհիվ իր հոր, ով շատ էր կարդում նրա համար[11]։ Մանուկ հասակում շրջապատված է եղել շներով և կատուներով[12] և երիտասարդ տարիքում սովորել է պոնիներ վարել և մասնակցել ձիարշավների[13][14]։ Նա համարում էր, որ իր մանկությունը հիանալի է անցել ամեն առումով[15]։

Հինգ տարեկան հասակում նրան ուղարկեցին Դիչլինգ գյուղ՝ սովորելու երկսեռ դպրոցում[12]։ Արդեն տասը տարեկան հասակում նա հաճախեց հարավային Քենսինգտոնի թագավորական դպրոց։ Նրան այնտեղ Միլա էին անվանում։ Նրա դասընկերներից են եղել անգլիացի երգահան և երգիչ Լին Անեթ Ռիփլին, ով Քամիլային նկարագրում էր որպես հմայիչ և ինքնավստահ, ուժեղ կամքի տեր աղջկա[16]։ Դպրոցում դասավանդող ուսուցիչներից էր նաև ֆրանսիացի Պենելոպե Ֆիթսգերալդը, ով հիշում էր նրան, որպես պայծառ և բարետես աղջկա։ 1964 թվականին Քամիլան թագավորական դպրոցն ավարտեց բարձր առաջադիմությամբ[17]։ Տասնվեց տարեկան հասակում նա ուսումն ավարտելու նպատակով մեկնեց Շվեյցարիա[18]։ Շվեյցարիայում ուսումն ավարտելուց հետո, նա վեց ամսով մեկնեց Ֆրանսիա՝ Փարիզի Լոնդոնյան համալսարանում ֆրանսերեն սովորելու նպատակով[19][20][21]։

1965 թվականի մարտի 25-ին Քամիլան Լոնդոն մեկնած 311 նորեկներից մեկն էր[22]։ Տնից հեռանալուց հետո, նա բնակվում էր ոճաբան Նենսի Լենսեսթրի կահավորած բնակարանում, որը կիսում էր իր ընկեր Ջեյն Ուինդհամի հետ։ Ավելի ուշ, նա տեղափոխվեց ավելի ընդարձակ բնակարան ՝ Բելգրավիայում, որտեղ նախ ապրեց դուքս Աբերքորնի աղջկա՝ Լեդի Մոյրայի հետ, իսկ ավելի ուշ՝ քաղաքական գործիչ Լորդ Քարինգթոնի դստեր՝ Վիրջինիա Քարինգթոնի հետ[23]։ 1973-1979 թվականներին, Վիրջինիան ամուսնացած էր Կամիլլայի մորեղբայր՝ Հենրի Քյուբիթի հետ[24]։ Կամիլլան աշխատել է Վեստ Էնդի մի շարք ընկերություններում, որպես քարտուղար։ Հետագայում աշխաըանքի է անցել Մեյֆեըրի Քոլֆաքս ընկերությունում, որպես ընդունելության քարտուղար[25]։ Ազատ ժամանակ նա սիրում էր մասնակցել ձիարշավների[26]։ Սիրում էր նկարչություն և ուներ մի շարք հետաքրքրություններ, ինչպիսիք են՝ ձկնորսությունը, բուսաբուծությունը և այգեգործությունը[27][28]։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինգթոնի առանձնատունը

1960 - ական թվականների ավարտին Քամիլան հանդիպեց սպա Էնդրյու Պարկեր Բոուլզին։ Նրանց հանդիպումը կազմակերպեց Պարկերի կրտսեր եղբայր՝ Սիմոն Պարկեր Բոուլզը, ով աշխատում էր Մեյֆեըրի՝ իր հոր գինու գործարանում[29]։ Տարիներ հետո, նրանց նշանադրության մասին լուրեր հայտնվեցին «Թայմս» օրաթերթում։ Նույն տարվա հուլիսի 4-ին նրանք ամուսնացան Լոնդոնի կաթոլիկ եկեղեցում։ Քամիլան 25 տարեկան էր, իսկ Պարկերը՝ 33։ Նրա հարսանեկան զգեստի ձևավորմամբ զբաղվում էր Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկը։ Դա համարվում էր տարվա հարսանիքը, որին ներկա էին գտնվելու ութ հարյուր հյուրեր[30]։ Թագավորական ընտանիքից հրավիրված էին՝ արքայադուստր Աննան, մայր-թագուհի Էլիզաբեթը, Արքայադուստր Մարգարետը[31]։

Զույգը՝ ձեռք բերելով Ալինգթոնի Բոլհիդ Մանոր առանձնատունը, հաստատվեց Ուիլթշիրում[32]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Թոմը(1974 թվական), ում կնքահայրը արքայազն Չարլզն էր[33] և Լաուրան (1978 թվական)[34]։ Նրանք կաթոլիկ եկեղեցու հետևորդներ էին։ 1994 թվականի դեկտեմբերին, 21 տարվա ամուսնական կյանքից հետո, նրանց ամուսնալուծության մասին լուրեր տարածվեցին։ Հուլիս ամսին օստիոպորոզից մահացավ Քամիլայի մայրը՝ Ռոզալինդը[35]։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվեց 1995 թվականի մարտին[36]։

Արքայազն Չարլզի հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիլան և արքայազն Չարլզը հասարակության մեջ միասին հայտնվեցին 1971 թվականի կեսերին[37]։ Չնայած նրանք ներկա էին գտնվում միևնույն իրադարձություններին, այնուամենայնիվ, պաշտոնապես երբեք չէին հանդիպել։ Կենսագիր Բրանդրեթի կարծիքով նրանք չեն հանդիպել պոլոյի մրցաշարի ժամանակ, ինչպես ենթադրվում է[38][39], այլ՝ նրանց ընդհանուր ընկեր՝ Լյուսիա Սանտա Կրուզի բնակարանում[26][40][41]։ Նրանք դարձան մտերիմ ընկերներ և ավելի հաճախ սկսեցին հանդիպել պոլոյի մրցաշարերի ժամանակ, որոնց ակտիվ մասնակցում էր արքայազն[26][37]։ Քանի որ ընկերական հարաբերությունները գնալով ավելի էին լրջանում, Չարլզը Քամիլային ներկայացրեց իր ընտանիքի որոշ անդամներին[42]։ Նրանց հարաբերություններն ընդհատվեցին 1973 թվականի սկզբներին, երբ արքայազնը մեկնեց արտերկիր՝ շրջագայության[43][44]։ Նրանց բաժանման պատճառների մասին շատ վարկածներ շրջանառվեցին։ Կարծիք կար, որ Եղիսաբեթ թագուհին հավանություն չէր տալիս նրանց հարաբերություններին, ցանկանալով Չարլզի կողքին տեսնել իր մտերիմ ընկեր Լեդի Ֆերմոյ (Սպենսեր) թոռնուհիներից որևէ մեկին[45]։ Մեկ այլ աղբյուրի համաձայն, Քամիլան չէր ցանկանում ամուսնանալ Չարլզի հետ, քանի որ ցանկանում էր օրինականացնել Էնդրյու Պարկերի հետ հարաբերությունները, որոնք սկսվել էին դեռևս 1960 թվականի վերջերին[46]։ Ենթադրվում էր նաև, որ Չառլզը չէր ցանկանում ամուսնանալ մինչ 30 տարեկան լրանալը[46]։

Կենսագիրների մեծամասնության կարծիքով, եթե նույնիսկ Չարլզը և Քամիլան օրինականացնեին իրենց հարաբերությունները, դրանք չէին կարող երկարատև լինել, քանի որ պալատական ազնվականների կարծիքով նրանք անհամատեղելի էին։ 1973 թվականին, երբ Քամիլան և Էնդրյու Պարկեր Բոուլսը նշանադրվեցին, Չարլզը գրեց Լորդ Մունթբաթենին, որ հույս ունի դատարկության զգացողությունն անցողիկ կլինի[47]։ Այնուամենայնիվ նրանք մնացին ընկերներ[48][49]։ 1979 թվականի օգոստոսին, Լորդ Մունթբաթենը սպանվեց։ Չարլզը սգում էր նրա մահը, մխիթարություն գտնելով Քամիլայի մոտ։ Կամիլլային մոտ գտնվող աղբյուրների համաձայն, նրանք սիրեկաններ են եղել դեռևս մինչև 1980 ական թվականներ[50]։ Այնուամենայնիվ, թագավորական սպասավորները հաստատում էին, որ նրանց հարաբերություններն ավելի վաղ են սկսվել[51]։ Քամիլայի ամուսինը հրապարակայնորեն դեմ չէր նրանց ընկերությանը[52], մինչդեռ նա նույնպես բազմաթիվ սիրավեպեր էր ունեցել իրենց ամուսնական կյանքի ընթացքում[53][54]։ 1981 թվականին, Չարլզը ամուսնացավ արքայադուստր Դիանայի հետ[55]։

1993 թվականին, հասունացավ մի նոր սկանդալ, երբ հրատարակվեց Դիանայի՝ Նրա ճշմարիտ պատմությունը (Her True Story ) գիրքը[56]։ Քամիլայի և Չարլզի գաղտնի խոսակցությունը ձայնագրվել և հրապարակվել էր սենսացիոն ձայնագրությամբ[57]։ Գիրքը և ձայնագրությունը խիստ վնասեցին Չարլզի հասարակական հեղինակությունը[58]։ Մինչդեռ, զանգվածային լրատվամիջոցները պաշտպանում էին Քամիլային[59]։ 1994 թվականին, Չարլզը հեռուստատեսությամբ՝ Ջոնաթան Դիմբլեբի հետ հարցազրույցում վերջապես խոսեց իր և Քամիլայի հարաբերությունների մասին։ Նա Քամիլայի մասին խոսում էր իբրև իր լավագույն ընկերոջ, ում վաղուց է ճանաչում և հույս հայտնեց, որ նրանք ընկերներ կմնան դեռ երկար ժամանակ[60]։ Նա նաև հայտնեց, որ իր և Քամիլայի հարաբերությունները նոր ընթացք են ստացել 1986 թվականին, երբ իր ամուսնությունը անդառնալիորեն ավարտվել է[61][62]։ Սրան հաջորդեց, նույն տարվա ավարտին Էնդրյու Պարկերի՝ Քամիլայից ժամանակավորապես առանձնանալու հայտարարությունը[60], իսկ մեկ տարի անց, Էնդրյուն ամուսնացավ Ռոզմարի Փիթմանի հետ(ով մահացավ 2010 թվականին)[63][64]։

Հեղինակության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզն անհանգստանում էր, որ իր և Քամիլայի հարաբերությունները վնասում են Քամիլայի հեղինակությանը և 1995 թվականին դիմեց Մարկ Բոլանդին, ով պետք է զբաղվեր նրա իմիջով[65]։ Կամիլլան դարձավ իրադարձությունների ժամանակ Չարլզի ոչ պաշտոնական ուղեկցորդը։ 1999 թվականին զույգը հասարակության մեջ առաջին անգամ երևաց Լոնդոնի Ռիթս հյուրանոցում, որտեղ նրանք մասնակցում էին ծննդյան տոնի։ Շուրջ երկու հարյուր լուսանկարիչներ և թղթակիցներ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել էին այնտեղ[66]։ 2000 թվականին, նա Չարլզին ուղեկցում էր Շոտլանդիա կատարած այցի ժամանակ, որտեղ նրանք մասնակցելու էին մի քանի նշանադրությունների։ 2001 թվականին նա դարձավ National Osteoporosis Society -ի նախագահ, և ավելի հաճախ սկսեց երևալ հասարակության մեջ[67]։

Առաջին անգամ Քամիլան հանդիպեց թագուհուն Հունաստանի նախկին թագավոր Կոնստանտինոս II-ի 60-ամյա հոբելյանին։ Այս առիթն ընդունվեց որպես թագուհու բացահայտ հավանություն՝ Չարլզի և Քամիլայի հարաբերություններին[68][69]։ Նրանք ավելի ու ավելի հաճախ էին միասին հայտնվում տարբեր իրադարձությունների, ինչին հաջորդեց թագուհու հրավերը Քամիլային մասնակցելու Բուքինգհեմ պալատում իր հիսունամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք համերգին[70][71]։ Կամիլլան բնակվում էր Ռեյ Միլլ Հաուսում, որը գնել էր 2004 թվականին[72]։ Այնուհետև, նա տեղափոխվեց Չարլզի առանձնատուն, որտեղ նա բնակվում էր 2003 թվականից[73]։ 2004 թվականին, Քամիլան ուղեկցում էր Չարլզին նրա բոլոր պաշտոնական հանդիպումներին, նրանք միասին ներկա էին նաև Շոտլանդիայի ամենամյա խաղերին[74]։ Գաղտնիք չէր, որ նոր հարսանեկան արարողություն էր հասունանում[75]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարի 10-ին Գլարենս Հաուսը հայտարարեց, որ Քամիլան և Ուելսի արքայազնը նշանադրվել են, որպես նշանդրության մատանի, Չարլզը նվիրեց այն ադամանդյա մատանին, որը ըստ որոշ կարծիքների, Մայր Թագուհին նվիրել էր Եղիսաբեթ թագուհուն՝ երբ նա լույս աշխարհ էր բերել Եղիսաբեթ II-ին[76]։ Մատանին ուներ քառակուսի ադամանդ՝ յուրաքանչյուր կողմին 3-ական ադամանդյա փունջ[77]։ Որպես անգլիական եկեղեցու գերագույն կառավարիչ, ընդունելի չէր Չարլզի այդքան արագ իրար հաջորդող ամուսնալուծության ու կրկին ամուսնության հեռանկարը, բայց թագուհու[78], կառավարության[79], և անգլիական եկեղեցու տեսանկյունից այն ընդունելի էր։ Թագուհին, վարչապետ Թոնի Բլեերը և արքեպիսկոպոս Ռովան Ուիլյամսը օրհնեցին նրանց միությունը[80]։

Նրանք պսակադրվեցին 2005 թվականի ապրիլի 8-ին՝ քաղաքացիական ամուսնությամբ, որը տեղի ունեցավ Վինձոր ամրոցում։ Եկեղեցական արարողակարգն ընթացավ Սուրբ Գեորգի մատուռում[81]։ Ո՛չ Չարլզի ծնողները և ո՛չ էլ Քամիլայի հայրը ներկա չէին ամուսնական արարողությանը[82], փոխարենը՝ Քամիլայի որդին և Չարլզի որդին՝ Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամը, նրանց միության վկաներն էին[83]։ Զույգն անցավ եկեղեցական բոլոր արարողակարգերով, իսկ ընդունելությունը կայացավ Թագուհու անմիջական գլխավորությամբ՝ Վինձոր ամրոցում[84]։ Որպես հարսանեկան նվեր Պետերբուրգի Մարինյան թատրոնի հետ հանդես եկավ մեցցո-սոպրանո երգիչ՝ Եկատերինա Սեմենչուկը, ով երգեց հատուկ նրանց համար գրված երգ[85]։ Ամուսնությունից հետո, զույգն այցելեց Շոտլանդիա, Բիրքհոլ՝արքայադստեր հայրական տուն[86]։

Կոռնուոլի դքսուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցոգուհին, 2009թ․

Կոռնուոլի հերցոգուհի դառնալուց հետո, Քամիլան ձեռք բերեց նաև Միացյալ թագավորության մի շարք գերակա կոչումներ (նա համարվում էր թագուհուց հետո երկրորդ ազդեցիկ կինը երկրում)։ Ամուսնության երկրորդ տարում, Եղիսաբեթ II-ը Քամիլային նվիրեց Մայր Թագուհուն[87] պատկանող տիարան՝ ի նշան թագավորական ընտանիքի լիարժեք անդամակցության[88]։

Պսակադրությունից հետո, Քլարենս Հաուսը դարձավ հերցոգուհու և արքայազնի պաշտոնական նստավայր։ Տոնական օրերին նրանք տեղափոխվում էին Բիրքհոլ, իսկ ընտանեկան հավաքույթներն անց էին կացնում Գլաուսեսթերշայրում։ 2008 թվականից, նրանք սկսեցին այցելել նաև Լուինիվերմոդ (Ուելս), որտեղ նրանք կանգ էին առնում ամեն ամառ և հատուկ առիթների Ուելս ժամանելու դեպքում[89]։ Իր երեխաների և թոռների հետ միասին ժամանակ անցկացնելու համար, հերցոգուհին օգտագործում էր Ռեյ Հոլ Հաուսը, որտեղ նա բնակվում էր 1995-2003 թվականներին[90]։ Կոռնուոլի հերցոգուհին ուներ երեք ֆրեյլին՝ ներառյալ նրա վաղեմի ընկերուհի Ամանդա ՄաքՄանուսը և նրա անձնական քարտուղարուհին[91][92][93]։

2010 թվականի, նոյեմբերին հերցոգուհին և նրա ամուսինն անուղղակիորեն ներգրավվեցին բրիտանացի ուսանողների կազմակերպած բողոքի ցույցերին[94][95]։ Մեքենան, որը տեղափոխում էր արքայազնին և հերցոգուհուն, շրջապատվեց ցուցարարների կողմից, բայց նրանք անվնաս մնացին[96]։ 2012 թվականի ապրիլի 9-ին՝ նրանց ամուսնության յոթերորդ տարելիցին, թագուհին հերցոգուհուն արժանացրեց Վիկտորիայի Թագավորական շքանշանի[97]։ 2015 թվականին, Ուելսի արքայազնը Քամիլային նվիրեց պանդոկ, որը գտնվում էր Պունդբերի գյուղում։ Պանդոկը բացվեց 2016 թվականին և կոչվում էր Կոռնուոլի հերցոգուհու անունով[98][99]։ 2016 թվականի հունիսի 9-ին թագուհին Քամիլային նշանակեց Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ[100]։ Նա առաջին արքայադուստրն էր ամուսնությամբ՝ ով արժանացավ այդ պատվին[101]։

Արտաքին և ներքին շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Չարլզը և Քամիլան Նոր Օռլեանում ողջունում են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալներին, որտեղ Կատրինա փոթորիկը մեծ վնասներ էր հասցրել, 2005 թվական
2011թ, հունիսի 7, Քամիլան, Չարլզը, թագուհին և Ռոզմարի Բաթլերը

2005 թվականի հունիսին, Քամիլան առաջին անգամ այցելեց Սաութամփթոն Հոսփիթը[102], ապա Բուքինգհեմ պալատի բատշգամբից նրանք հետևեցին զորքի ցուցադրական ներկայացումներին։ 2005 թվականի նոյեմբերին, հերցոգուհին ծովային շրջագայություն կատարեց դեպի Միացյալ նահանգներ[103]։ Սպիտակ Տանը նրանք այցելեցին Ջորջ Ու. Բուշին և Լորա Բուշին[104]։ Զույգը մեկնեց Նոր Օռլեանի այն բնակավայրերը, որտեղ Կատրինա փոթորիկն ամենամեծ վնասներն էր հասցրել[105]։ 2006 թվականի մարտին նրանք մեկնեցին Եգիպտոս, Հնդկաստան և Սաուդյան Արաբիա[106]։ 2007 թվականի նոյեմբերին, չորսօրյա այցով մեկնեցին Թուրքիա[107]։ 2008 թվականին, Քամիլան ուղեկցեց արքայազնին նաև Ճապոնիա, Բրունեյ և Ինդոնեզիա այցելությունների ընթացքում[108]։2009 թվականին նրանք մեկնեցին Չիլի, Բրազիլիա և Էկվադոր[109], ապա՝ նաև Իտալիա և Գերմանիա։ Սանտա Սեդե նրանց այցելությունը ներառում էր նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը[110]։ Ավելի ուշ նրանք մեկնեցին Կանադա։ 2010 թվականի սկզբներին, նրանք իրականացրին շրջագայությունը դեպի Հունգարիա, Չեխիա և Լեհաստան[111]։

Արքայազն Չարլզը, Քամիլան՝ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, հունիս 2019թ․

2011 թվականին նրանք հերթական շրջագայությունը սկսեցին Լիսաբոնից դեպի Իսպանիա, այնուհետև՝ Մարոկկո[112]։ 2012 թվականին արքայազնը և հերցոգուհին մեկնեցին Նորվեգիա, Շվեդիա և Դանիա՝ ներկա գտնվելու թագուհու հոբելյանին[113]։ 2012 թվականին, թագավորական զույգը՝ հոբելյանական միջոցառումների շրջանակներում, չորսօրյա այցով մեկնեց Կանադա[114]։ 2012 թվականի նոյեմբերին, նրանք այցելեցին Ավստրալիա և Նոր Զելանդիա[115]։ Ավստրալիա կատարած այցի ժամանակ, նրանք ներկա գտնվեցին նաև Մելբուրնի գավաթին, որտեղ հերցոգուհին անձամբ հայտարարեց մրցավազքի հաղթողի անունը[116]։ 2013 թվականին Հորդանան կատարած այցելության ժամանակ, նրանք հանդիպեցին Աբդալլահ II-ին և նրա կնոջը՝ թագուհի Ռանիային[117]։ 2013 թվականին, հերցոգուհին կատարեց իր առաջին միայնակ շրջագայությունը՝ դեպի Փարիզ[20]։ Նույն տարում, զույգը ներկա գտնվեց Վիլեմ Ալեքսանդր թագավորի և Մաքսիմա թագուհու թագադրության արարողությանը, ինչպես նաև դրան նախորդող մի շարք տոնակատարությունների՝ նվիրված Բեատրիս թագուհուն[118]։ 2015 թվականի մայիսին, նրանք այցելեցին հյուսիսային Իռլանդիա և իրականացրին իրենց առաջին համատեղ այցը Իռլանդիայի Հանրապետություն[119]։ 2018 թվականի ապրիլին, նրանք ներկա գտնվեցին Ավստրալիայի 2018 թվականի միասնական խաղերին[120]։ Նրանք այցելեցին նաև Աֆրիկայի արևմտյան երկրներ[121]։ 2019 թվականի մարտին, Բրիտանական կռավարության առաջարկով, զույգը պաշտոնական այց կատարեց Կուբա, սա թագավորական ընտանիքի անդամների առաջին այցն էր Կուբա։ Այցը դիտվում էր, որպես Միացյալ Թագավորության և Կուբայի միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միտում[122]։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստեոպորոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլան Հնդկաստանում, 2013թ․ նոյեմբեր

1994 թվականին, երբ հերցոգուհու մայրը մահացավ օստեոպորոզից, որը համարվում էր տարվա հիվանդություն՝ նա դարձավ օստեոպորոզի դեմ պայքարի հասարակական կազմակերպության անդամ։ Նրա մայրական տատը նույնպես մահացել է այդ հիվանդությունից՝ 1986 թվականին։ 1997 թվականին, նա դարձավ բարեգործական ընկերության հովանավոր, իսկ արդեն 2001 թվականին՝ նախագահ։ Դա մի մեծ հասարակական իրադարձություն էր, որի ժամանակ ներկա էր նաև արքայազն Չարլզը[123]։ 2002 թվականին, լույս տեսավ նրա փոքր գիրքը, որի նպատակն էր օգնել կանանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ հիվանդության ժամանակ[124][125]։ Հաջորդ ամսում, նա 13 ականավոր կանանց հետ աշխարհի տարբեր մասերից մասնակցեցին օստեոպորոզի նվիրված կոնֆերանսին։ Միջոցառումը կազմակերպված էր Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կողմից, որի հատուկ հյուրն էր Ռանիա թագուհին։ Նա առաջին անգամ հանդես եկավ հասարակության առջև։ Պորտուգալիայի մայրաքաղաքում իրականացված միջազգային կոնֆերանսը հավաքեց աշխարհի խոշորագույն դեմքերին և կառավարությունների ուշադրությունը կենտրոնացրեց հիվանդության հիմնախնդիրների վրա[126]։ 2004 թվականին նա մասնակցեց Դուբլինում կայացած կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Օստեոպորոզի Իռլանդական կազմակերպությունը, իսկ հաջորդ տարում նա այցելեց ԱՄՆ՝ առողջապահական ոլորտի խոշորագույն դեմքերի հետ ներկայացնելու օստիոպորոզին նվիրված պրեզենտացիա[127]։

Քամիլան, Չարլզը և առողջապահական ոլորտի մասնագետներ 2013թ․

2006 թվականին, հերցոգուհին կազմակերպեց Big Bone քայլքի մրցույթը, որին մասնակցում էին 90 երեխաներ և օստեոպորոզից տուժածներ։ Նպատակն էր՝ հիմնադրամի համար գումար հավաքել[128]։ 2011 թվականին, նա հայտնվեց BBC-ի ռադիո դրամայում՝ խաղալով ինքն իրեն[129]։ Մինչ 2006 թվականը Քամիլան հանդես եկավ հիվանդության կանխարգելմանը նվիրված ավելի քան 60 ելույթով։ Նա հիմնադրեց նաև ոսկորի սկանավորման միավորներ, ինչպես նաև վերականգնողական կենտրոններ[123]։ Գրեթե ամեն տարի հոկտեմբերի 20-ին, հերցոգուհին այցելում էր Միացյալ Թագավորության տարբեր հատվածներում կազմակերպված միջոցառումներին[130]։

2009 թվականի, այցելելով սեռական ոտնձգություններից տուժածների վերականգնողական կենտրոններ՝ հերցոգուհին մեծ ուշադրություն դարձրեց այս խնդրի վրա և նրանց շահերը պաշտպանող միջոցառումներ ձեռնարկեց։ Նա պարբերաբար այցելություններ էր ունենում վերականգնողական կենտրոններ, հանդիպում անձնակազմի և տուժածների հետ, նրանց օգնելու պատրաստակամություն ցուցաբերում[131][132]։ 2010 թվականին, նա Բորիս Ջոնսոնի հետ միասին Իլինգում բացեցին վերականգնողական կենտրոն[133]։

2013 թվականին, նա Քլերենս Հաուսում ժողով կազմակերպեց, որը համախմբեց սեռական ոտնձգություններից տուժածներին և նրանց օգնել ցանկացողներին։ Այս ֆորմատով, սա առաջին միջոցառումն էր, որի շրջանակներում համախմբվել էին նշանավոր մարդիք աշխարհի տարբեր ծայրերից[132][134]։ Միևնույն տարում հերցոգուհին մեկնեց Հյուսիսային Իռլանդիա, որտեղ Ռովան հիմնադրեց վերականգնողական կենտրոնը[135]։ Դա՝ սեռական ոտնձգություններից տուժածների վերականգնողական առաջին կենտրոնն էր Իռլանդիայում[136]։

Այլ բնագավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիլան մեծ ներդրումներ ունի նաև գրականության բնագավառում։ Նա հաճախ է այցելություններ ունենում տարբեր դպրոցներ, որտեղ ընթերցում է երեխաների համար։ Մասնակցություն է ունենում նաև գրական տարբեր միջոցառումների, ինչպիսիք են՝ Գրականության միջազգային օրը և Գրքի համաշխարհային օրը[137]։ 2011 թվականին, նա նա մասնակցեց Հեյ փառատոնին, որի շրջանակներում նա նաև գրքեր նվիրեց Օքսֆամ գրախանութին[138]։ Նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Evening Standard գրական ընկերությանը[139]։ Նրա աջակցությամբ իրականացվել են գրական տարբեր միջոցառումներ[140][141]։

Քամիլան հովանավուրում և նախագահում է նաև կենդանիների պաշտպանության մի շարք կազմակերպություններ[142]։ Հերցոգուհին հաճախ է այցելություններ ունենում կենտրոններ՝ տեղում ծանոթանալու կենդանիների խնամքի պայմաններին։ 2012 թվականին, նրա նախաձեռնությամբ բացվեցին անասնաբուժական կենտրոններ[143]։ 2015 թվականին, Fortnum & Mason հանրախանութը վաճառքի հանեց Քաիլայի առանձնատան անտառների մեղուների արտադրած մեղրը՝ սահմանափակ արտադրությամբ։ Այն ամբողջությամբ սպառվեց երկու շաբաթում[144]։ Վաճառքից ստացված հասույթնը նվիրաբերվեց շների խնամքի կենտրոններից մեկին[145]։ 2016 թվականից սկսած, Նա տարեկան վաճառքի է հանում 500 տուփ մեղր, որից առաջացած հասույթն ամբողջությամբ ուղղվում է բարեգործական նպատակների[146]։

Նա ֆինանսավորում է նաև չքավորների և թափառաշրջիկների աջակցության կենտրոններ։ 2013 թվականին նրա՝ Փարիզ կատարած այցի ժամանակ, տեղում ծանոթացավ այդ կազմակերպությունների իրականացրած միջոցառումներին։ Ամեն տարի, Սուրբ Ծննդյան տոներին, նա այցելում է Միացյալ թագավորության տարածքում գտնվող տարբեր աջակցության կենտրոններ[147]։

Նորաձևություն և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունից հետո, հերցոգուհու զգեստապահարանը զգալիորեն փոխվել է։ Նա նախընտրում է նրբերանգ զգեստներ՝ պարանոցի կլոր կտրվածքով[148]։ Նրա զարդերի նրա հավաքածուն նույնպես աչքի է ընկնում նրբաճաշակությամբ[149]։ 2018 թվականին, Թեթլեր ամսագիրը հրապարակեց բրիտանացի նրբագեղ կանանց ցանկը, որտեղ հայտնվել էր նաև Քամիլայի անունը։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծնունդ Ամուսնություն Երեխաներ
Ամսաթիվ Ամուսին
Թոմ Պարկեր Բոուլզ 18 դեկտեմբերի 1974թ․ 10 Սեպտեմբերի 2005թ Սառա Բայս Լոլա Պարկեր Բոուլզ

Ֆրեդի Պարկեր Բոուլզ

Լաուրա Պարկեր Բոուլզ 1 հունվարի 1978թ․ 6 մայիսի 2006թ․ Հարի Լոպես Էլիզա Պարկեր

Լուիս Լոպես

Գաս Լոպես

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցոգուհու նախնիները մասնավորապես անգլիացիներ են։ Նա նաև ունի լեհ, շոտլանդացի, ֆրանսիացի և ֆրանս-կանադացի նախահայրեր[150]։

Քամիլան ժառանգորդն է լեհ գաղթական՝ Առնոլդ Ջուսթ վան Քեփելի, ով հիմնադրեց Ալբեմառլ կոմսությունը՝ Վիլհելմ III Օրանացու օրոք 1696 թվականի[151]։ Նրա մորական մեծ պապը Ուիլյամ Քեփելն էր՝ Ալբեմառլի 7-րդ կոմսը։ Ալբեմառլի կոմսի որդին՝ Վիլհելմ վան Քեփելն ամուսնացավ լեդի Աննա Լենոքսի հետ, ով Ռիչմոնդի առաջին կոմս՝ Չարլզ Լենոքսի դուստրն էր։ Աննա Լենոքսի կողմով նա արյունակից էր համարվում նաև Ստյուարտների և Բուրբոններին[150][152]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. Johnston Morgan (նոյեմբերի 19, 2012)։ «Camilla: the woman behind the image»։ New Zealand Woman's Weekly։ Վերցված է օգոստոսի 7, 2015 
  6. «Camilla: The relaxed and friendly face of the monarchy»։ Belfast Telegraph։ մարտի 28, 2015։ Վերցված է օգոստոսի 7, 2015 
  7. «Duchess of Cornwall's brother dies»։ BBC։ ապրիլի 23, 2014։ Վերցված է ապրիլի 23, 2014 
  8. Powell Kimberly։ «Ancestry of Camilla Parker-Bowles»։ thoughtco.com։ Վերցված է հունվարի 6, 2016 
  9. «Royal Christenings (aka Christening Information of the Royal Family since King George I)»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 6, 2011-ին։ Վերցված է մարտի 28, 2015 
  10. Junor։ The Duchess։ էջեր 29–34 
  11. «The Duchess of Cornwall celebrates National Literacy Week»։ princeofwales.gov.uk։ փետրվարի 3, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2013 
  12. 12,0 12,1 Brandreth, p. 105
  13. Junor։ The Duchess։ էջ 32 
  14. Brandreth, p. 107
  15. Brandreth, p. 104
  16. Brandreth, pp. 108–09
  17. Brandreth, p. 108
  18. «Childhood and Education»։ Վերցված է հոկտեմբերի 13, 2017։ «... attended Mon Fertile school in Switzerland ...» 
  19. Brandreth, pp. 146-47
  20. 20,0 20,1 «Camilla admits to nerves over her 'rusty' French as she embarks on first solo visit abroad»։ Hello Magazine։ մայիսի 28, 2013։ Վերցված է հունիսի 26, 2013 
  21. «Childhood and Education»։ Վերցված է հոկտեմբերի 13, 2017։ «... studied at the Institut Britannique in Paris.» 
  22. Brandreth, p. 160
  23. Wilson, pp. 16–17
  24. Brandreth, p. 172
  25. Brandreth, p. 171
  26. 26,0 26,1 26,2 Brandreth, p. 178
  27. Smith David (փետրվարի 12, 2005)։ «The rise and rise of Queen Camilla»։ The Guardian (London, UK)։ Վերցված է մարտի 1, 2012 
  28. Brandreth, pp. 187–88
  29. Brandreth, p.175
  30. Brandreth, p. 186
  31. Graham, p. 39
  32. Armstrong Julie (հունիսի 2, 2013)։ «Pink Floyd drummer Nick Mason welcomes Camilla back to her old home ground»։ gazetteandherald.co.uk։ Վերցված է սեպտեմբերի 7, 2014 
  33. Graham, p. 43
  34. Graham, p. 44
  35. Brandreth, pp. 280–81
  36. «A Royal Romance Interactive Timeline»։ CBS News։ մարտի 18, 2005։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 12, 2013-ին։ Վերցված է մարտի 5, 2012 
  37. 37,0 37,1 Brandreth, p. 181
  38. Brandreth, p. 320
  39. Mayer, p. 98
  40. Junor։ The Duchess։ էջ 9 
  41. Mayer, pp. 97–98
  42. Graham, pp. 32-33
  43. Graham, p. 38
  44. Brandreth, pp. 182–85
  45. Erickson Carolly (2005)։ Lilibet: An Intimate Portrait of Elizabeth II։ St Martin's Griffin։ էջ 350։ ISBN 978-0-312-33938-8։ Վերցված է հունվարի 6, 2016 
  46. 46,0 46,1 Brandreth, p. 185
  47. Barber Lynn (հոկտեմբերի 21, 2003)։ «'Quite grand, and she doesn't tip'»։ The Daily Telegraph։ Վերցված է հունիսի 9, 2013 
  48. Brandreth, p. 206
  49. Graham, p. 42
  50. Graham, p. 48
  51. Brandreth, pp. 207-08
  52. Kelly, p. 465
  53. Junor, Charles, p. 48
  54. Junor։ The Duchess։ էջ 68 
  55. Brandreth, p. 235
  56. Brandreth, p. 257
  57. Brandreth, pp. 258–64
  58. Brandreth, p.275
  59. Brandreth, pp. 274-76
  60. 60,0 60,1 Brandreth, p. 280
  61. Dimbleby, p.395
  62. Junor։ The Duchess։ էջ 125 
  63. Walker Tim (հունվարի 12, 2010)։ «Rosemary Parker Bowles dies after battle against cancer»։ The Daily Telegraph։ Վերցված է հուլիսի 10, 2014 
  64. Graham, p. 284
  65. «Mark Bolland: Marital aide»։ The Independent։ մարտի 30, 2005։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2015-ին։ Վերցված է մայիսի 9, 2012 
  66. «Charles and Camilla go public»։ BBC News։ հունվարի 29, 1999։ Վերցված է մայիսի 5, 2014 
  67. Tweedie Neil (փետրվարի 11, 2005)։ «Charles and Camilla, after Diana»։ The Daily Telegraph։ Վերցված է մայիսի 16, 2012 
  68. «Queen meets Camilla as relationship thaws»։ The Free Library։ Sunday Mercury (Birmingham, England)։ հունիսի 4, 2000։ Վերցված է մարտի 28, 2012 
  69. Brandreth, p. 295
  70. «Prince pleased with Queen's Camilla invite»։ The Free Library։ The Birmingham Post։ մայիսի 13, 2002։ Վերցված է մայիսի 7, 2012 
  71. Summerskill Ben (հուլիսի 13, 2002)։ «The Observer Profile: Camilla Parker Bowles»։ The Observer։ Վերցված է հոկտեմբերի 26, 2012 
  72. Brandreth, p. 284
  73. Brandreth, pp. 296–297
  74. «In Pictures: Charles and Camilla»։ The Guardian։ Վերցված է հոկտեմբերի 5, 2013 
  75. Brandreth, pp. 8-15
  76. Graham, p. 7
  77. «Crown jewels: The fabulous rings which sealed the love of Europe's royal couples»։ HELLO! magazine (UK)։ Վերցված է հունվարի 6, 2016 
  78. «Royal Marriage»։ Parliament of the United Kingdom։ մարտի 17, 2005։ Վերցված է մարտի 19, 2015 
  79. «Royal Marriage»։ Parliament of the United Kingdom։ փետրվարի 24, 2005։ Վերցված է մարտի 17, 2015 
  80. «Prince Charles to marry longtime lover Camilla»։ MSNBC։ փետրվարի 11, 2005։ Վերցված է մարտի 6, 2012 
  81. «Prayer and Dedication after a Civil Marriage»։ The Church of England (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2017 
  82. «Q&A: Queen's wedding decision»։ BBC News։ փետրվարի 23, 2005։ Վերցված է հունիսի 27, 2010 
  83. «Wedding role for William and Tom»։ BBC News։ մարտի 23, 2005։ Վերցված է մայիսի 1, 2012 
  84. Ellen Crean (ապրիլի 9, 2005)։ «CBS News "Charles and Camilla Finally Wed"»։ Cbsnews.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-12-ին։ Վերցված է հունիսի 27, 2010 
  85. Brandreth, p. 333
  86. «Royal newlyweds begin honeymoon»։ BBC News։ ապրիլի 9, 2005։ Վերցված է մայիսի 3, 2012 
  87. «Duchess of Cornwall wears Queen Mother's Tiara»։ Femalefirst.co.uk։ Վերցված է հունիսի 27, 2010 
  88. Brandreth, p. 316
  89. «Residences»։ Prince of Wales official website։ Վերցված է օգոստոսի 21, 2015 
  90. «Prince Charles and Camilla celebrate their 10th wedding anniversary»։ Hello Magazine։ հունիսի 3, 2015։ Վերցված է օգոստոսի 21, 2015 
  91. «Camilla to have three secretaries»։ BBC News։ մայիսի 5, 2005։ Վերցված է ապրիլի 20, 2016 
  92. «So You Want to Be a … Lady-in-Waiting?»։ Royalty.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-21-ին։ Վերցված է ապրիլի 20, 2016 
  93. Alexander Hilary (մարտի 17, 2007)։ «Vintage to meet ethnic in Camilla's wardrobe»։ The Daily Telegraph։ Վերցված է ապրիլի 20, 2016 
  94. «Prince Charles, Camilla's Car Attacked By Student Protesters in London»։ huffingtonpost։ դեկտեմբերի 9, 2010։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 8, 2012 
  95. «Royal car attacked in protest after MPs' fee vote»։ BBC News։ Վերցված է դեկտեմբերի 10, 2010 
  96. «Prince Charles and Duchess of Cornwall unhurt in attack»։ BBC News։ դեկտեմբերի 9, 2010։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012 
  97. «The Queen makes Camilla a Dame Grand Cross»։ BBC News։ ապրիլի 8, 2012։ Վերցված է հունիսի 9, 2013 
  98. «Duchess of Cornwall Inn»։ Վերցված է հուլիսի 11, 2018 
  99. «Prince Charles requests Poundbury pub to be named after Camilla»։ BBC։ մարտի 31, 2015։ Վերցված է հուլիսի 11, 2018 
  100. «Orders for 9 June 2016»։ Privy Council Office 
  101. «Is Camilla’s promotion first step to becoming Queen?»։ Express։ հունիսի 10, 2016։ Վերցված է հունվարի 26, 2017 
  102. Brandreth, p.321
  103. «Charles and Camilla begin US tour»։ BBC News։ նոյեմբերի 1, 2005։ Վերցված է սեպտեմբերի 15, 2012 
  104. «Charles, Camilla dine at White House»։ USA Today։ նոյեմբերի 2, 2005։ Վերցված է մայիսի 10, 2014 
  105. «Prince Charles, Camilla see Katrina's aftermath»։ USA Today։ նոյեմբերի 4, 2005։ Վերցված է սեպտեմբերի 25, 2012 
  106. «Royal couple set for foreign tour»։ BBC News։ մարտի 19, 2006։ Վերցված է մարտի 19, 2006 
  107. «TRH to visit Turkey»։ The Prince of Wales-Press release։ հոկտեմբերի 10, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է հունվարի 5, 2012 
  108. «The Prince of Wales and The Duchess of Cornwall to go on a tour of East Asia»։ հոկտեմբերի 6, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է հունվարի 5, 2012 
  109. «Royals set for Chilean visit»։ SANTIAGO (AFP)։ մարտի 7, 2009։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 25, 2014-ին։ Վերցված է հունվարի 5, 2012 
  110. «Prince of Wales to visit Italy, The Holy See and Germany»։ Prince of wales-press release։ ապրիլի 2, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է հունվարի 11, 2012 
  111. «The Prince of Wales and The Duchess of Cornwall to undertake a tour of Central Europe»։ փետրվարի 11, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է մարտի 5, 2012 
  112. «Prince of Wales and Duchess of Cornwall to visit Morocco»։ BBC News։ մարտի 14, 2011։ Վերցված է մարտի 6, 2012 
  113. «The Prince of Wales and The Duchess of Cornwall to visit Norway, Sweden and Denmark»։ princeofwales.gov.uk։ փետրվարի 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է ապրիլի 12, 2012 
  114. «The Prince of Wales and The Duchess of Cornwall arrive in Canada to celebrate the Diamond Jubilee»։ princeofwales.gov.uk։ մայիսի 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է մայիսի 25, 2012 
  115. Puente Maria (նոյեմբերի 2, 2012)։ «Prince Charles and Camilla head Down Under for tour»։ USA Today։ Վերցված է նոյեմբերի 13, 2012 
  116. «Camilla to present Melbourne Cup»։ ABC News։ նոյեմբերի 6, 2012։ Վերցված է նոյեմբերի 13, 2012 
  117. «Charles and Camilla tour Jordan»։ news.com։ մարտի 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-01-ին։ Վերցված է հուլիսի 10, 2013 
  118. John Simi (ապրիլի 30, 2013)։ «Queen Beatrix of the Netherlands Abdicates: Prince Charles and Camilla Attend Gala Dinner in Amsterdam»։ ibtimes։ Վերցված է հունիսի 13, 2013 
  119. «Prince Charles and Camilla to visit Northern Ireland and the Republic, Clarence House announces»։ belfasttelegraph.co.uk։ ապրիլի 21, 2015։ Վերցված է մայիսի 16, 2015 
  120. «Prince Charles, Camilla land in Australia for key visit»։ Fox News։ ապրիլի 4, 2018։ Վերցված է մայիսի 11, 2018 
  121. «The Prince of Wales and The Duchess of Cornwall will visit The Gambia, Ghana and Nigeria»։ Վերցված է դեկտեմբերի 4, 2018 
  122. «Prince Charles and Camilla make history in Cuba»։ BBC։ Վերցված է մայիսի 10, 2019 
  123. 123,0 123,1 Soames Emma (նոյեմբերի 20, 2006)։ «Camilla's dearest cause»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013 
  124. «Camilla Book»։ Getty Images։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015 
  125. Celia Hall (մարտի 1, 2002)։ «Camilla launches guide to preventing osteoporosis»։ The Daily Telegraph։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015 
  126. «Parker Bowles joins NHS debate»։ BBC News։ ապրիլի 26, 2002։ Վերցված է հոկտեմբերի 7, 2013 
  127. «Duchess speaks on osteoporosis during the royal couple's visit to NIH's Clinical Center»։ clinicalcenter.nih.gov։ դեկտեմբերի 5, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է հուլիսի 23, 2015 
  128. «The Duchess launches the Big Bone Walks at Balmoral in aid of the National Osteoporosis Society»։ princeofwales.gov.uk։ սեպտեմբերի 20, 2006։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013 
  129. «Duchess of Cornwall's Archers debut»։ BBC։ Վերցված է սեպտեմբերի 9, 2015 
  130. «Duchess of Cornwall attends National Osteoporosis Day event»։ հոկտեմբերի 20, 2010։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 29, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013 
  131. «Supporting victims of rape and sexual abuse»։ princeofwales.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2015-ին։ Վերցված է մարտի 14, 2015 
  132. 132,0 132,1 Duchess of Cornwall hosts a reception supporting survivors of rape and sexual abuse։ Marie Claire։ փետրվարի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է հունիսի 22, 2013 
  133. Kirk Tristan (հուլիսի 13, 2010)։ «Duchess of Cornwall opens new rape support centre in Ealing»։ harrowtimes.co.uk։ Վերցված է հուլիսի 29, 2013 
  134. Skyes Tom (փետրվարի 6, 2013)։ «Camilla's Compassion For Rape Victims»։ Daily Beast։ Վերցված է օգոստոսի 7, 2013 
  135. «Duchess of Cornwall officially opens The Rowan»։ northerntrust.hscni.net։ հուլիսի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-03-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2013 
  136. «Northern Ireland first Sexual assault referral centre opens»։ www.northernireland.gov.uk։ հունիսի 25, 2013։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2014 
  137. «The Duchess of Cornwall celebrates International Literacy Day»։ princeofwales.gov.uk։ սեպտեմբերի 8, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-04-ին։ Վերցված է մայիսի 20, 2014 
  138. «Duchess Of Cornwall Donates Books To Charity»։ looktothestars.org։ հունիսի 2, 2011։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  139. «Camilla joins our literacy campaign»։ The Evening Standard։ հունիսի 7, 2011։ Վերցված է մայիսի 10, 2014 
  140. «HRH the Duchess of Cornwall launches our search for Literacy Heroes»։ literacytrust.org.uk։ հոկտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից մարտի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  141. «Theo Walcott joins Her Royal Highness The Duchess of Cornwall to launch Premier League Reading Stars»։ literacytrust.org.uk։ հունվարի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 20, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  142. «Our President: HRH The Duchess of Cornwall»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 3, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  143. «Camilla opens new equine veterinary facilities»։ փետրվարի 29, 2012։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  144. «The Duchess of Cornwall's honey is a huge success in Fortnum & Mason»։ Hello Magazine։ ապրիլի 24, 2015։ Վերցված է ապրիլի 25, 2015 
  145. «Duchess takes on the Duchy in the battle of the royal honeycombs»։ The Daily Telegraph։ ապրիլի 1, 2015։ Վերցված է ապրիլի 3, 2015 
  146. Andrews Emily։ «Camilla ‘to gift the Queen, Kate Middleton and Meghan Markle a VERY sweet Christmas treat’»։ The Sun։ Վերցված է օգոստոսի 10, 2019 
  147. «The Duchess and credit union»։ princeofwales.gov.uk։ Վերցված է հուլիսի 18, 2015 
  148. Leaper Caroline (ապրիլի 4, 2017)։ «How Camilla, Duchess of Cornwall, is finding her own sense of regal elegance at 69»։ The Daily Telegraph։ Վերցված է հուլիսի 9, 2018 
  149. «How Camilla, Duchess of Cornwall, is finding her own sense of regal elegance at 69»։ The Daily Telegraph։ ապրիլի 4, 2017։ Վերցված է նոյեմբերի 26, 2018 
  150. 150,0 150,1 Reitwiesner William Addams։ «The ancestry of HRH The Duchess of Cornwall»։ Վերցված է սեպտեմբերի 13, 2012 
  151. Brandreth, p.30
  152. Brandreth, p. 32

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]