Պապարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապարացիի բրոնզե արձան Բրատիսլավայում (Սլովակիա)

Պապարացի (իտալ.` paparazzi, - պապարացո, - պապարացա), իտալերեն եզրույթ, որը սովորաբար վերաբերում է այն ֆոտոլրագրողներին, ովքեր լուսանկարում են հայտնի մարզիկների, հեռուստատեսային կամ կինոյի դերասանների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց` երբեմն առանց վերջիններիս համաձայնության և տեղեկության։ Պապարացիներն անկախ պայմանագրեր են կնքում բուլվարային կազմակերպությունների հետ և կապ չունեն որևէ լրատվական գործակալության հետ։ Հայտնի անձինք սովորաբար չեն սատարում պապարացիների վարքը` վերջիններիս համարելով անընդունելի և զայրացուցիչ։[1]

Պապարացիները սովորաբար իրենց դրսևորում են կոպիտ պահելաձևով։ Շատ աստղեր նշում են, որ որոշ պապարացիներ բառացիորեն ներխուժել են իրենց անձնական տարածք, իսկ ոմանք էլ հրամայել են իրենց զուսպ մնալ և չշարժվել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամեն մեկը լրագրո՞ղ է, Ամերիքըն ջուրնալիզմ, Հոկտեմբեր 1997