Հոակին Ֆենիքս
Հոակին Ռաֆայել Ֆենիքս (անգլ.՝ Joaquin Raphael Phoenix, [hwɑːˈkiːn ˈfiːnɪks], ծնված՝ Հոակին Ռաֆայել Բոտոմ, հոկտեմբերի 28, 1974[1][2][3], Ռիո Պիեդրաս, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ։
Դերասան Ռիվեր Ֆենիքսի կրտսեր եղբայրը։
«Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթակիր, «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր։
2020 թվականին The New York Times-ը Ֆենիքսին հռչակել է 21-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[11][12]։
Ֆենիքսին համաշխարհային ճանաչում բերել է հռոմյան կայսր Կոմմոդոսի դերը «Գլադիատոր» ֆիլմում։ Հայտնի է նաև«Նշաններ», «Խորհրդավոր անտառ», «Անցնել սահմանը», «Հյուրանոց «Ռուանդա»», «Նա», «Ջոկեր» ֆիլմերով[13][14][15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոակին Ֆենիքսը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 28-ին Սան Խուանում, Պուերտո Ռիկո։ Մայրը՝ Առլին Շերոն Ֆենիքս (անգլ.՝ Arlyn Phoenix, ծնված Դունեց, ծնվել է 1944 թվականին), սերում էր Բրոնքսում բնակություն հաստատած Հունգարիայից և Ռուսաստանից ներգաղթած հրեական ընտանիքից[16]։ Հայրը՝ Ջոն Լի Բոտոմ (անգլ.՝ John Lee Bottom), ծնունդով Կալիֆորնիայից էր և կաթոլիկ։ Առլինը իր ընտանիքը լքել էր 1968 թվականին և տեղավոխվել Կալիֆորնիա, իսկ այնուհետև հանդիպում է ապագա ամուսնուն ճանապարհորդելու ժամանակ։ Նրանք ամուսնանում են 1969 թվականին։ Նրա ծնողները եղել են «Աստծո զավակներ» աղանդի հետևորդներ և զբաղվում էին քարոզչական գործունեությամբ, ճապարհորդելով Հարավային Ամերիկայում[17]։ Վերջ ի վերջո նրա ծնողները հիասթափվում են «Աստծո զավակներից» և 1978 թվականին որոշում են ընդունում հեռանալ աղանդից և վերադառնալ ԱՄՆ։ Նրանք փոխում են իրենց ազգանունը Ֆենիքս՝ թռչուն, որը վերածնվում է մոխրից և խորհրդանշում է նոր սկիզբ[18]։ Այնտեղ Հոակինի մայրկ սկսում է աշխատել NBC-ում, քասթինգի բաժնում։ Նրանց երեխաները սկսում են նկարահանվել գովազդում և հեռուստասերիալներում։
Ջոն Լիի և Առլին Ֆենիքսի ընտանիքում կան 5 երեխաներ՝ 2 որդի՝ Ռիվեր (1970-1993), Հոակին և 3 դուստրեր՝ Լիբերտի, Ռեյն և Սամեր։
Առաջին հեռուստատեսային դերը Հոակինը խաղացել է 1982 թվականին, «Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար» կատակերգական դրամայում, ավագ եղբայր Ռիվեր Ֆենիքսի հետ։
1995 թվականին նա հայտնվում է «Ինչի համար արժե մահանալ» ֆիլմում։ Ֆիլմում Ֆենիքսի խաղընկերներն են լինում Նիկոլ Քիդմանը, Մեթ Դիլոնը և Քեյսի Աֆլեքը։ 2008 թվականի հոկտեմբերի վերջին Հոակինը հայտարարում է կինոարտադրությունից իր հեռանալու մասին, որպեսզի «իրեն ամբողջությամբ նվիրի երաժշտական ասպարեզին»։ Հետագայում պարզվում է, որ հայտարարությունը հանդիսանում էր «Ես դեռևս այստեղ եմ» կենսա-վավերագրական ֆիլմի մի մասը, նկարահանված Քեյսի Աֆլեքի կողմից, ով նաև հանդիսանում է նրա քույր Սամերի ամուսինը։
Հոակին Ֆենիքսը վեգան է (բուսակերության առավել խիստ տեսակ)։ 2003 թվականին մասնակցություն է ունենում կենդանիների նկատմամբ դաժանության մասին պատմող «Երկրաբնակները» վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որում, բացի նրանից, մասնակցություն են ունենում նաև այլ բազմաթիվ վեգաններ[19]։ Հոակին Ֆենիքսը ֆիլմի մասին ասում է այսպես. «Բոլոր ֆիլմերից, որոնց վրա ես աշխատել եմ, սրա մասին խոսում են առավել շատ»։ «Յուրաքանչյուրը, ով դիտել է «Երկրաբնակները», նրա մասին պատմում է ևս երեքին»[19]։ Այդ ֆիլմում մասնակցության համար Հոակինը Սան Դիեգոյի կինոփառատոնում պարգևատրվում է Humanitarian Award մրցանակով[20]։
Հոակին Ֆենիքսը հանդիսանում է «Կենդանիների պաշտպանության» (IDA) և «Մարդիկ կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի համար» (PETA) կազմակերպությունների անդամ[21]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1989 | Ծնողներ | Parenthood | Հարի Բակմեն-Լամպկին |
1995 | Ինչի համար արժե մահանալ | To Die For | Ջիմի Էմմեթ |
1997 | Էբոտների մտացածին կյանքը | nventing the Abbotts | Դա Հոլտ |
1998 | Ֆորս-մաժոր | Return to Paradise | Լյուիս ՄակԲրայտ |
1999 | 8 միլիմետր | 8MM | Մաքս Կալիֆորնիա |
2000 | Դուքս դե Սադի փետուրը | Quills | Աբբա դյու Կոլմեր |
2000 | Գլադիատոր | Gladiator | հռոմյան կայսր Կոմմոդոս |
2000 | Յարդեր | The Yards | Վիլի Գուտիերես |
2001 | Նշաններ | Signs | Մերիլ Հես |
2003 | Արջուկ եղբայր | Brother Bear | Կենայ |
2004 | Թիմ 49. Կրակե աստիճան | Ladder 49 | Ջեկ Մորիսոն |
2004 | Հյուրանոց «Ռուանդա» | Hotel Rwanda | լրագրող Ջեկ Դալգլիշ |
2004 | Խորհրդավոր անտառ | The Village | Լյուցի Հանտ |
2005 | Երկրաբնակներ | Earthlings | ձայնավորում |
2005 | Անցնել սահմանը | Walk The Line | Ջոնի Կեշ |
2007 | Արգելված ճանապարհ | Reservation Road | Իթան լիրներ |
2007 | Գիշերվա տիրակալները | We Own The Night | Բոբի Գրին |
2008 | Սիրեկանները | Two Lovers | Լեոնարդ Կրեդայտոր |
2010 | Ես դեռևս այստեղ եմ | I’m Still Here | խաղում է ինքն իրեն |
2012 | Վարպետ | The Master | Ֆրեդի Կուել |
2013 | Ճակատագրական կիրք | The Immigrant | Բրունո Վեյս |
2013 | Նա | Her | Թեոդոր Տուոմբլի |
2014 | Բնածին արատ | Inherent Vice | Լարի «Դոկ» Սպորտելո |
2015 | Ոչ ռացիոնալ մարդը | Irrational Man | Էյբ Լուկաս |
2017 | Մարիամ Մագդաղենացի | Mary Magdalene | Հիսուս Քրիստոս |
2017 | Այստեղ երբեք չես եղել | You Were Never Really Here | Ջո |
2018 | Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով | Don't Worry, He Won't Get Far on Foot | Ջոն Կալլահան |
2018 | Սիսթերս Եղբայրները | The Sisters Brothers | Չարլի Սիսթերս |
2019 | Ջոկեր | Joker | Արթուր Ֆլեք / Ջոկեր[22] |
2021 | Քամոն Քամոն | C'mon C'mon | Ջոննի |
2023 | Բոյի բոլոր վախերը | Beau Is Afraid | Բո Բասերման |
2023 | Նապոլեոն | Napoleon | Նապոլեոն Բոնապարտ |
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
2001 | BAFTA | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | Ոսկե Գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | Օսկար | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | MTV Movie Awards | Լավագույն չարագործ | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | MTV Movie Awards | Լավագույն ակնարկ | Գլադիատոր | Առաջադրված |
2006 | BAFTA | Լավագույն դերասան | Անցնել սահմանը | Առաջադրված |
2006 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Անցնել սահմանը | Հաղթանակ |
2006 | Օսկար | Լավագույն դերասան | Անցնել սահմանը | Առաջադրված |
2006 | MTV Movie Awards | Լավագույն դերասան կամ դերասանուհի | Անցնել սահմանը | Առաջադրված |
2012 | Վենետիկի կինոփառատոն | Վոլպի գավաթ լավագույն դերասանի համար | Վարպետ | Հաղթանակ |
2013 | BAFTA | Լավագույն դերասան | Վարպետ | Առաջադրված |
2013 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (դրամա) | Վարպետ | Առաջադրված |
2013 | Օսկար | Լավագույն դերասան | Վարպետ | Առաջադրված |
2014 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Նա | Առաջադրված |
2014 | Սատուրն | Լավագույն դերասան | Նա | Առաջադրված |
2015 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Բնածին արատ | Առաջադրված |
2017 | Կաննի կինոփառատոն | Լավագույն դերասան | Այստեղ երբեք չես եղել | Հաղթանակ |
2020 | Օսկար | Լավագույն դերասան | Ջոկեր | Հաղթանակ |
2020 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (դրամա) | Ջոկեր | Հաղթանակ |
2020 | BAFTA | Լավագույն դերասան | Ջոկեր | Հաղթանակ |
2020 | Critic's Choice Movie Awards | Լավագույն դերասան | Ջոկեր | Հաղթանակ |
2020 | SAG Awards | Լավագույն դերասան | Ջոկեր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://collider.com/joaquin-phoenix-jesus-christ-mary-magdalene-movie/
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.harpersbazaar.com/celebrity/latest/a30488001/joaquin-phoenix-rooney-mara-relationship-timeline/
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees/2006?page=1
- ↑ https://www.rollingstone.com/music/lists/20-people-you-wont-believe-have-grammys-20150204/joaquin-phoenix-20150129/
- ↑ https://www.vanityfair.com/hollywood/2020/01/sag-awards-2020-joaquin-phoenix-acceptance-speech
- ↑ https://www.vox.com/culture/2020/1/5/21050906/golden-globes-2020-winners-full-list#:~:text=Joaquin%20Phoenix%20won%20Best%20Actor,Motion%20Picture%20%E2%80%94%20Drama%20for%20Judy.
- ↑ Dargis, Manohla (2020 թ․ նոյեմբերի 25). «The 25 Greatest Actors of the 21st Century (So Far)». The New York Times. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Becca Longmire (2020 թ․ նոյեմբերի 26). «Denzel Washington Tops 'New York Times' '25 Greatest Actors of the 21st Century (So Far)' List». ET Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «The Return of Joaquin Phoenix: Oscar Buzz for 'The Master'» (անգլերեն). The Daily Beast. 17 сентября 2012. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Мэтт Сингер. (3 декабря 2012). «The Criticwire Survey: The Best Performance of the Year» (անգլերեն). Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Каван Чешковски. (17 сентября 2012). «Joaquin Phoenix Says Rap Hoax 'I'm Still Here' Helped Liberate His Career» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Naomi Pfefferman (2002 թ․ ապրիլի 12). «The Days of Summer». Jewish Journal. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Roberta and David Ritz (1995 թ․ հոկտեմբեր). «Strange Days». Us Magazine. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «PREMIERE April 1988». Aleka.org. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 19,0 19,1 Официальный сайт фильма «Земляне»
- ↑ «I Saw Earthlings.com Cast and Crew». Isawearthlings.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ Joaquin Phoenix’s Charity Work
- ↑ «Joaquin Phoenix's Joker Origin Movie a Go at Warner Bros» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոակին Ֆենիքսի ռուսական ֆան-կայք
- Հոակին Ֆենիքսի հարցազրույցը «Իզվեստիա» թերթին Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Հոակին Ֆենիքսի հարցազրույցը «Труд-7» թերթին Արխիվացված 2013-06-27 Wayback Machine
- «Անցնել սահմանը» Օսկարի ճանապարհին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոակին Ֆենիքս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի բնապահպաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Պուերտոռիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ