Եվրոպական միության ընդլայնում (2004)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապույտ գույնով նշված են այն երկրները, որոնք միացել են Եվրոպական Միությանը 2004 թվականին, կանաչով` ԵՄ-ի մնացած անդամները:
Լուսանկար Հունաստանում կնքված պայմանագրի արարողությունից
Անդամակցման օրը տոնակատարությունը Բրյուսելում

Եվրոպական միության ընդլայումը 2004 թվականին, բնակչության ու տարածքի առումով ԵՄ-ի խոշոր ընդլայնում, սակայն համախառն ներքին արդյունքով չի հանդիսանում ամենախոշորը:

Միաժամանակ անդամակցումը վերաբերում էր` Կիպրոսին, Չեխիային, Էստոնիային, Հունգարիային, Լատվիային, Լիտվային, Մալթային, Լեհաստանին, Սլովակիային ու Սլովենիային: Նրանցից յոթը` Արևելյան միության նախկին անդամներ են, մեկը մտնում էր նախկին Հարավսլավիայի կազմի մեջ, իսկ մնացած երկուսը` Միջերկրական ծովի կղզիներ են:

Այս ընդլայնման ալիքի մի մասը դարձավ 2007 թվականին Բուլղարիայի ու Ռումինիայի անդամակցությունը, որոնք չկարողացան անդամակցել ԵՄ-ին 2004 թվականին, բայց համաձայն Հանձնաժողովի, կազմում են հինգերորդ ընդլայնման մաս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան բաժանվեց ազդեցության երկու գոտիների` ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև: Եվրոպական տնտեսական համագործակցություն (ԵՏՀ)-ն ստեղծվեց 1957 թվականին ԱՄՆ-ի ազդեցության գոտու մեջ մտնող վեց պետություններից, և հետո ընդլայնվելով ԵՏՀ-ի անդամ երկրների թիվը հասավ տասներկու երկրների: ԽՍՀՄ ազդեցության գոտու մեջ մտնող Արևելյան Եվրոպայի երկրները, մտնում էին Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության կազմի մեջ: Կոմունիստական Հարավսլավիան չմիացավ այդ միություններից ոչ մեկին:

1989 թվականին երկու գերտերությունների միջև ավարտվեց սառը պատերազմը, իսկ Եվրոպայում ԽՍՀՄ-ի ազդեցությունը սրընթաց նվազեց: Քանի որ, կոմունիստական երկրները սկսել էին անցում կատարել շուկայական տնտեսությանը, կենտրոնանալով Եվրոպական ինտեգրացիային, ԵՏՀ-ն սկսեց դիտարկել Արևելք ընդլայնվելու հարցը:

Անդամակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցության մասին պայմանագիրը կնքվեց 2003 թվականի ապրիլի 16-ին Աթենքում ԵՄ-ի անդամների ու տասը անդամակցող երկրների միջև: Պայմանագիրը վավերացվեց ու ուժի մեջ մտավ 2004 թվականի մայիսի 1-ին: