Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե (2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե
Դո՞ւք համաձայն եք, որպեսզի Հունգարիայի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ
հունգ.՝ Egyetért-e azzal, hogy a Magyar Köztársaság az Európai Unió tagjává váljon?
ՎայրՀունգարիա
Ամսաթիվապրիլի 12, 2003

Եվրոպական Միության անդամակցության հանրաքվեն անց է կացվել Հունգարիայում 2003 թվականի ապրիլի 12-ին[1]։ Առաջարկը ընդունվել է ընտրողների 83.8%-ի կողմից, ընդ որում մասնակցների թիվը կազմել է 45.6%.[2]։ Արդյունքում Հունգարիան անդամակցեց ԵՄ-ը 2004 թվականի մայիսի 1-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիան ԵՄ-ը անդամակցելու հայտ է ներկայացրել 1994 թվականի մարտի 31-ին, իսկ բանակցությունները անդամակցության վերաբերյալ սկսել են 1998 թվականին։ 2002 թվականի դեկտեմբերին Կոպենհագենում տեղի ունեցած գագաթնաժողովին Հունգարիան այն տաս թեկնածու պետություններից մեկն էր, որը պետք է 2004 թվականին անդամակցեր ԵՄ-ը[3]։ Բոլոր անդամ պետությունները համաձայնվեցին, որ նախքան Հունգարիան դառնա անդամ, երկրում պետք է անց կացվի հանրաքվե[4]։

1997 թվականին Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Հունգարիայում հանրաքվե անցկացնելու կարգի մեջ, քանի որ նախկին պահանջներով պահանջվում էր, որ հանրաքվեի մասնակիցերի թիվը լիներ 50%, և բացի այդ պահանջվում էր, որ գրանցված ընտրողների 25%-ը աջակցեր հանրաքվեն։ 2002 թվականի դեկտեմբերին Հունգարիայի Սահմանադրության մեջ կատարվեցին փոփություններ, որպեսզի տեղի ունենա ԵՄ-ը անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն։ Այս փոփոխությունների շրջանակում որոշվեց հանրաքվեն անց կացնել 2003 թվականի ապրիլի 23-ին[4]։

Հանրաքվեի հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեի հարցն էր՝

«Դո՞ւք համաձայն եք, որպեսզի Հունգարիայի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ[5]։

  • Հունգարերեն․ Egyetért-e azzal, hogy a Magyar Köztársaság az Európai Unió tagjává váljon?

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի բոլոր քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, գործարար կազմկարպությունները, եկեղեցին և լրատվամիջոցները աջակցում էին ԵՄ-ը անդամակցելուն[4][6]։ Սակայն հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Ֆիդեսը, որը նույնպես աջակցում էր անդամակցությանը, զգուշացրեց, որ մինչև 100 000 աշխատատեղ կարող են փակվել ԵՄ-ն կանոնների պատճառով, և որ արտասահմանյան մրցակցությունը կարող է հանգեցնել որոշ տնտեսական ոլորտների փլուզմանը[7][8]։

ԶԼՄ-ը բավական դրական լուսաբանում էին հանրաքվեն և կազմակերպվեց քարոզարշավ, որպեսզի հեռացվեր ԵՄ-ը անդամակցելու հանրային թյուրըմբռնումները։ Դրանք ներառում էին իրենց մեջ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ արդյոք թույլատրվում է ԵՄ-ում օգտագործել ուտեստների մեջ կակաչի սերմեր, և արդյոք ԵՄ-ում միայն մեկ չափսի պահպանակ է օգտագործվում[4][9]։ Չորս հիմնական կուսակցություններն էլ կազմակերպեցին իրենց քարոզարշավը, ուղղված հանրաքվեի աջակցությանը[4]։

Ընդդիմադիր ճամբարը սահմանափակվում էր մի քանի փոքր խմբերով, որոնք կազմակերպել էին «Ազատ Հունգարիա շարժումը»։ Այս խմբերից ոչ մեկը Հունգարիայի խորհրդարանում չէր, և այդպես էլ չկարողացան որևէ պետական ֆինանսավորում ստանալ իրենց քարոզարշավի համար։ Շատ ընդդիմադիրներ ընդգծել են, որ դեմ չեն «Եվրոպային», սակայն դեմ են ԵՄ-ն անդամակցության պայմաններին և նրա ներկայիս ձևին։ Այնուամենայնիվ, քարոզարշավի ընթացքում հասարակական հարցումները ցույց տվեցին, որ անդամակցությունը ուժեղ աջակցություն ունի[4]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություն Ընտրողներ %
Կողմ 3,056,027 83.8
Դեմ 592,690 16.2
Անվավեր ձայներ 17,998
Ընդհանուր 3,666,715 100
Գրանցված ընտրողներ 8,042,272 45.6
Աղբյուր։ Nohlen & Stöver

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Պետեր Մեդեշիին հայտարարեց արդյունքների մասին Դանուբի ափին հաղթանակը տոնելիս, հայտարարելով, որ․ «Թույլ տվեք պաշտոնապես հայտարարել, որ հունգարական հանրապետությունը լինելու է Եվրոպական Միության անդամ»[5]։ Եվրոպական հանձնաժողովը ողջունեց հանրաքվեի արդյունքները, նշելով, որ Հունգարիան «դադարում է բաժանված մնալ Եվրոպայի դեմոկրատական ազգերի ընտանիքից»[10]։

Սակայն մտահոգություն էր առաջացրել հանրաքվեի մասնակիցների թվաքանակը, քանի որ, այն սպասված 70%-ից ցածր էր[11]։ Քննադատություններ էին հնչում նրանում, որ հանրաքվեն անվավեր է, մասնակիցների քիչ լինելու պայմաններում[12]։ Սակայն «այո» էր քվեարկել մասնակիցների 38%-ը, որը բարձր էր 25%-ից, որը անհրաժեշտ էր հանրաքվեի համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p899 978-3-8329-5609-7
  2. Nohlen & Stöver, p912
  3. «The 2004 enlargement: the challenge of a 25-member EU»։ Europa։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-30-ին։ Վերցված է 2008-03-03 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Referendum briefing No 4: The Hungarian EU accession referendum, 12 April 2003»։ Opposing Europe Research Network։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 17, 2010-ին։ Վերցված է 2008-03-03 
  5. 5,0 5,1 «Big 'Yes' vote for EU membership in Hungary»։ Radio Telefís Éireann։ 2003-04-13։ Վերցված է 2008-03-03 
  6. «Maltese, Hungarians Vote in Favor of European Union»։ Deutsche Welle։ 2003-04-13։ Վերցված է 2008-03-03 
  7. Thorpe Nick (2003-04-14)։ «Hungarians lukewarm about EU»։ London: The Guardian։ Վերցված է 2008-03-03 
  8. LeBor Adam (2003-04-11)։ «Hungary tells EU leaders they must heed newcomers»։ London: The Times։ Վերցված է 2008-03-03 
  9. «EU referendum campaigns in full swing»։ Budapest Sun։ 2003-03-06։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2008-03-04 
  10. «EU votes trigger parties in Malta and Hungary»։ London: The Daily Telegraph։ 2003-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-18-ին։ Վերցված է 2008-03-03 
  11. «Hungarians approve EU entry»։ Melbourne: The Age։ 2003-04-13։ Վերցված է 2008-03-03 
  12. «European Press Review»։ BBC Online։ 2003-04-14։ Վերցված է 2008-03-03 
  13. «Hungary's EU apathy»։ BBC Online։ 2003-04-14։ Վերցված է 2008-03-04