Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով հունգ.՝ Országgyűlés |
|
---|---|
![]() |
|
Կազմը | |
![]() |
|
Պաշտոնական կայք էջ | |
National Assembly |
Հունգարիայի Ազգային ժողով (հունգ.՝ Országgyűlés), Հունգարիայի միապալատ օրենսդիր և ներկայացուցչական մարմին (խորհրդարան):
Միապալատ մարմինը բաղկացած է 199 պատգամավորներից (1990-2014 թվականներին 386 պատգամավոր)` ընտրված 4 տարի ժամկետով: Անդամների ընտրությունները հիմնված են խառը ընտրական համակարգի վրա, որը իր մեջ ներառում է միամանդատ և բազմամանդատ ընտրություններ ըստ շրջանների: Քաղաքական կուսակցությունը կամ միավորումը, որպեսզի մտնի խորհրդարան պետք է հաղթահարի ընդհանուր ձայների թվի 5%, սակայն դա չի վերաբերում միամանդատ ընտրատարածքներում ինքնաառաջադրվածներին: Ազգային Ժողովում գործում են 25 մշտական կոմիտեներ: Հունգարիայի սահմանադրական դատարանը իրավունք ունի վիճարկել օրենսդրությունը սահմանադրականության հիման վրա: Ժողովը տեղի է ունենում 1902 թվականից Բուդապեշտում՝ Հունգարիայի խորհրդարանի շենքում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայի սեյմը[1] 1290-ական թվականներին եղել է Հունգարիայի միջնադարյան թագավորության օրենսդիր մարմնը[2]: Օրենսդիր մարմնի անվանումը ի սկզբանե, միջնադարում եղել է «Parlamentum»: Այն պարբերաբար անցկացվում էր ընդմիջումներով՝ 1527-1918 թվականներին ընկած ժամանակահատվածում և կրկին մինչև 1946 թվականը:
Հունգարիայի խորհրդարանի ժողովրդավարական բնույթը վերականգնվել է երկաթե վարագույրի հարվածով և 1989 թվականի կոմունիստական ռեժիմի անկումով: Այսօրվա խորհրդարանը կոչվում է Օրսագդյուլեշ ինչպես թագավորական ժամանակներում էր, սակայն, որպեսզի տարբերել պատմական սեյմից, կոչվում է որպես «Ազգային ժողով»: Բուդապեշտ միացվել է երեք քաղաքներից 1873 թվականին, իսկ յոթ տարի անց Սեյմը որոշեց ստեղծել խորհրդարանի նոր ներկայացուցչական շենք, որում արտահայտվում ազգի ինքնիշխանությունը: Խորհրդարանի շենքի շինարարությունը սկսվել է 1885 թվականին, բացվել է 1896 թվականին երկրի 1000-ամյակի առթիվ և ավարտվել է 1904 թվականին (ճարտարապետը ավարտից առաջ կուրացել է):
Մոտ 100 000 մարդ ներգրավված էր շինարարություն մեջ, որի ընթացքում օգտագործվել է 40 միլիոն աղյուսներ, կես միլիոն թանկարժեք քարեր և 40 կգ (88 ֆունտ) ոսկի: Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած օրենսդիր մարմինը դարձել է միապալատ, և այսօր կառավարությունը օգտագործում է շենքի միայն մի փոքր մասը: Հունգարական Ժողովրդական Հանրապետության ժամանակ շենքի վրա զետեղվել է կարմիր աստղ, սակայն այն հանվել է 1990 թվականին: Մաթիաս Շրեսեսը հռչակեց Հունգարական Հանրապետությունը 1989 թվականի հոկտեմբերի 23-ին:
Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահներ (1990 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կուսակցություն
Հունգարիայի ժողովրդավարական ֆորում
Հունգարական սոցիալիստական կուսակցություն
Ֆիդես՝ Հունգարիայի քաղաքացիական միություն
№ | Նկար | Անուն | Լիազորությունների ժամկետ | Քաղաքական կուսակցություն | Ազգային Ժողով (Ընտրություններ) |
|
---|---|---|---|---|---|---|
— | ![]() |
Ֆոդոր Իշտվան (1945–) и.о. |
1989 թվականի
հոկտեմբերի 23 |
2 мая 1990 | Անկուսակցական | — |
19 | ![]() |
Արպադ Գյոնց (1922–2015) |
1990 թվականի
մայիսի 2 |
3 августа 1990 | Ազատ դեմոկրատների դաշինք | 1 (1990) |
20 | ![]() |
Դյորդ Սաբադ (1924–2015) |
1990 թվականի
օգոստոսի 3 |
27 июня 1994 | Հունգարիայի ժողովրդավարական ֆորում | |
21 | Ժոլտան Գալ (1940–) |
1994 թվականի
հունիսի 28 |
17 июня 1998 | Հունգարական սոցիալիստական կուսակցություն | 2 (1994) | |
22 | ![]() |
Յանոշ Ադեր (1959–) |
1998 թվականի
հունիսի 18 |
14 мая 2002 | Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն | 3 (1998) |
23 | Կատալին Սիլի (1956–) |
2002 թվականի
մայիսի 15 |
15 мая 2006 | Հունգարական սոցիալիստական կուսակցություն | 4 (2002) | |
2006 թվականի
մայիսի 16 |
14 сентября 2009 | 5 (2006) | ||||
24 | Բելա Կատոնա (1944–) |
2009 թվականի
սեպտեմբերի 15 |
13 мая 2010 | Հունգարական սոցիալիստական կուսակցություն | ||
25 | ![]() |
Պալ Շմիտ (1942–) |
2010 թվականի
մայիսի 14 |
5 августа 2010 | Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն | 6 (2010) |
26 | Լալսլո Կյովեր (1959–) |
2010 թվականի
օգոստոսի 6 |
5 мая 2014 | Հունգարիայի Ֆիդես քաղաքացիական միություն | ||
2014 թվականի
մայիսի 6 |
գործող | 7 (2014) |
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդարանի կազմ (1990 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]
1990–1994: |
|
|||||||
1994–1998: |
|
|||||||
1998–2002: |
|
|||||||
2002–2006: |
|
|||||||
2006–2010: |
|
|||||||
2010–2014: |
|
|||||||
2014–2018: |
|
|||||||