Ատտալոսի ստոա
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | Ստոա |
Երկիր | ![]() |
Քաղաք | Աթենյան Ակրոպոլիս |
Բնակավայր | Աթենքի մունիցիպալիտետ |
Հասցե | Αδριανού 24 |
Ոճ | Hellenistic architecture? |
Մասն է | Աթենքի ագորա |
կայք | |
![]() |
Ատտալոսի ստոա, աթենական ագորայում գտնվող ստոա։ Կառուցվել է Պերգամոնի կայսր Ատտալոս II-ի կողմից (կառավարել է մ.թ.ա. 159-138 թվականներին) և նրա պատվին է այդպես անվանակոչվել։ Այժմ դրա տեղում իր ժամանակակից մակետն է։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստոան, վերաբերելով հելլենիզմի ժամանակաշրջանին, շատ ավելի մեծ և վեհասքանչ է Աթենքի այլ հինավուրց շենքերից։ Ստոայի չափսերը կազմում են 115х20 մետր։ Որպես շինանյութ՝ կիրառվել են պենտելիկոնյան մարմարը և կրաքարը։
Հուշարձանում կիրառվել են մի քանի ճարտարապետական օրդերներ։ Ստոայի արտաքին պատվանդանի կամարաշարը պատրաստված է դորիական օրդերով, իսկ ներքինը՝ հոնիական օրդերով։ Առաջին հարկաշարքը ներառում է հոնիական օրդերն ու պերգամոնյան ինտերիերը։ Երկու հարկաշարքերից յուրաքանչյուրն ունի երկու անցատեղ։ Իսկ արևմտյան պատը՝ իր ողջ երկարությամբ, իր տրամադրության տակ ունի 21 սենյակ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի լուսամուտատեղ և դռնախորշ։ Ստոայի յուրաքանչյուր վերնաճակատից աստիճանով կարելի է բարձրանալ վերնահարկ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոան Ատտալոս II-ի կողմից կառուցվել է որպես ընծա՝ պերգամոնյան կայսրից Աթենասին, ով այստեղ ժամանակին սովորել է։
Ստոան ավերվել է 267 թվականին՝ հերուլի ցեղերի կողմից։ Նրա ավերակները երկար ժամանակ քաղաքի պաշտպանական ամրությունների մասն էին կազմում։
Ատտալոսի ստոայի գոյության հետքերը հայտնաբերվել են պեղումների ժամանակ, որոնք անցկացվում էին Աթենական հնագիտական ընկերության կողմից 1859 թվականից 1902 թվականն ընկած ժամանակահատվածում։
1953-1956 թվականներին ամերիկացի արդյունաբերողներ Ռոկֆելլերների ընտանիքը ֆինանսավորեց Աթենքում դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցի կողմից ստոայի վերակառուցումը՝ որպես Աթենական ագորայի թանգարանի[1]։
2003 թվականի ապրիլի 16-ին Ատտալոսի ստոայում տեղի ունեցավ 10 նոր պետությունների՝ Եվրոպական միության կազմի մեջ մտնելու պայմանագրի ստորագրումը։ Դրանք էին՝ Հունգարիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Երկունկանի սափոր՝ թռչունների երթաշարքով, մ.թ.ա. 750-725 թվականներ
-
Կաթսա և մանղալ (կրակարան), մ.թ.ա. VI-IV դարեր
-
Ծնկաչոք կինը՝ զոհասեղանի առջև, մ.թ.ա. V դար
-
Հերոդոտոսի կիսանդրին
Աթենական ագորայի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրանմուշների մեծ մասը նվիրված է աթենական ժողովրդավարությանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է կավե, բրոնզե, ապակյա առարկաներ, քանդակագործական պատկերներ, մետաղադրամներ և արձանագրություններ, որոնք վերաբերում են մ.թ.ա. VII դարից մինչև մ.թ.ա. V դարերին, ինչպես նաև բյուզանդական դարաշրջանի և Օսմանյան կայսրության կերամիկային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Klio Tsoga (2012)։ «Ancient Agora of Athens. History» (անգլերեն)։ Ministry of Culture and Sports։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-14-ին։ Վերցված է 2017-12-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Coulton J. J. The architectural development of the Greek stoa. — Oxford: Oxford University Press, 1976.
- Thompson, Homer A.; Frantz, Alison The Stoa of Attalos II in Athens. — Athens: Կաղապար:Нп3, 1992. — 30 p.
- Lauter H. Die Architektur des Hellenismus. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 1986. — P. 113‑132. — ISBN 3-534-09401-8
- Wharton, Annabel Jane Building the Cold War: Hilton International Hotels and Modern Architecture. — Chicago: University of Chicago Press, 2001. — P. 58.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- fotopedia.com Archived 2013-01-24 at Archive.is, Ատտալոսի ստոայի ընտրյալ լուսանկարներ
- Ministry of Culture: The Museum Archived 2010-12-11 at the Wayback Machine.
- The Museum
- Լուսանկարներ Ատտալոսի ստոայից