Լիոնել Մեսսի
| Լիոնել Մեսսի | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Լիոնել Անդրես Մեսսի[1] | |
| Ծննդյան թիվ | հունիսի 24, 1987 [2] | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Ռոսարիո, Արգենտինա | |
| Հասակ | 169 սմ[2] | |
| Դիրք | Հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 10 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1995 - 2000 2000 - 2004 |
Նյուելզ Օլդ Բոյզ Բարսելոնա |
|
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2003 - 2004 2004 - 2005 2004 - |
Բարսելոնա C Բարսելոնա B Բարսելոնա |
22 (6) 206 (157) 238 (206) |
| Ազգային հավաքական | ||
| 2005 2008 2005 — |
7 (6) 5 (2) 66 (19) |
|
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի[3] (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:[4][5] Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011,2012):[6][7][8][9][10][11][12]
Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006):
2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ: 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:[13]
Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
«Այն հնարքները, որոնք նա կատարում էր գնդակով, խիստ հակասում էին նրա ֆիզիկական տվյալներին։ Նման կարգի հակասություն ես իմ գործունեության ընթացքում նկատել եմ միայն մեկի մոտ՝ Մարադոնայի»:
Լիոնել Մեսսին կամ էլ պարզապես Լեոն, ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում: Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում: Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:[14][15][16][17]
Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը, Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա:[18][19] Նա ունի երկու ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով և մի քույր:[20]
Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում:[21] 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:[22] Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:[23]
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»:[21][23]
Կարիերա [խմբագրել]
Վաղ տարիներ [խմբագրել]
Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ:[17]
Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա:[21][23] Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդամենը 140 սմ էր:[21][23] Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան: Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել: Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած խաղակոշիկներով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց:
2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի» մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։
«Բարսելոնայի» հիմնական կազմում [խմբագրել]
«Ես Լիոնելի հետ «Բարսելոնայում» առաջին պայմանագիրը կնքելիս ստորագրության համար առաջարկեցի անձեռոցիկ: Այդ պահին ձեռքիս տակ որևէ այլ բան չկար, իսկ բաց թողնել նրան ես չէի կարող»:
Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկվի «Բարսելոնայի» հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս: 2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռայկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին: Այդ օրը «Բարսելոնան» ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական «Պորտուի» հետ:[25]
2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հիմնական կազմի հետ: Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ: Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի վերջում «Ալբասետեի» դարպասը խփեց իր առաջին գնդակը: Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան: Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում «Բարսելոնայի» կազմում հաջողության չէր հասել:[26] 2005 թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ ինչպես առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու: Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած «Բարսելոնայի» հետ: Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը:
2005-2006 [խմբագրել]
Մեսսիի փայլուն խաղը ստիպեց, որ Բարսայի ղեկավարությունը նշանակի նրա տրանսֆերային արժեքի մի աստղաբաշխական գումար` 150 միլլիոն եվրո:[21] Իսկապես փառահեղ ստացվեց 2005-2006 մրցաշրջանը:
Այս մրցաշրջանում Մեսսին հաղթեց Իսպանիայի առաջնությունում: 2005թ-ի նոյեմբերի 2-ին նա խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում` «Պանատինայկոսի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Բարսելոնան» հաղթեց 5-0 հաշվով: Մեսսին նաև նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, բայց քանի որ վնասվածք ուներ, չկարողացավ մասնակցել եզրափակիչ խաղին, որտեղ կատալանները հաղթեցին «Արսենալին» 2-1: Դեկտեմբերին իտալիական Tuttosport թերթը նրան շնորհեց «Ոսկե տղա մրցանակը, որպես լավագույն ֆուտբոլիստ 21 տարեկանների շարքում: Հաղթողին որոշելու ժամանակ Մեսսին առաջ էր անցել Ուեյն Ռունիից և Լուկաս Պոդոլսկիից: Մեսսին խփեց է 6 գոլ 17 խաղում Իսպանիայի լիգայում և 1 գոլ 6 խաղում, Չեմպիոնների լիգայում համապատասխանաբար:[27]
Շատ արագ միևնույն տարվա ընթացքում Մեսսին Արգենտինայի երիտասարդական հավաքականից տեղափոխվեց Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական: Հավաքականում անցկացրած առաջին խաղը հունգարացիների հետ էր, ուր Մեսսին խաղադաշտում գտնվեց ընդամենը 44 վայրկյան: Փոխարինման մտնելով նա անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Արգինտինայի հավաքականի հաջորդ իսկ խաղում, ուր լատինաամերիկացիները մրցում էին ընկերական խաղում խորվաթների հետ, Մեսսին արդեն 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:
2006-2007 [խմբագրել]
2006–07 սեզոնում Մեսսին դարձավ հիմնական կազմի խաղացող` խփելով 14 գոլ 26 խաղում:[28] Նոյեմբերի 12-ին «Սարագոսայի» դեմ խաղում Մեսսին ծանր վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց 4 ամիս:[29][30] Մեսսին խաղադաշտ վերադարձավ փետրվարի 11-ին, «Ռասինգի» դեմ խաղում` մտնելով փոխարինման երկրորդ խաղակեսում:[31] «Էլ Կլասիկոյում», «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ խաղը ավարտվեց ոչ ոքի 3-3:[32] Նա դարձավ առաջինը Իվան Սամորանոյից հետո, ով «Էլ Կլասիկոյում» կարողացավ դառնալ հեթ-տրիկի հեղինակ:[33] Դրանից հետո Մեսսին սկսեց ավելի արդյունավետ գործել` վերջին 13 խաղում խփելով 11 գոլ:[34]
Ապրիլին Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության «Խետաֆեի» հետ հանդիպմանը Մեսսին նույն ճշգրտությամբ կրկնեց Դիեգո Մարադոնայի՝ անգլիացիների դարպասը խփած 20-րդ դարի ամենահիշարժան գոլը:[35][36] Խաղից հետո մամուլը սկսեց նրան համեմատել Մարադոնայի հետ, իսկ իսպանական թերթերը նրան անվանեցին «Մեսսիդոնա»:[37] Նա անցավ 62 մետր, շրջանցեց վեց խաղացողի, գրավեց դարպասը և տոնեց գոլը Մարադոնայի նման:[35][38] Օրեր անց Մեսսին արդեն կրկնեց Մարադոնայի «Աստծո ձեռքի» օգնությամբ խփված գնդակը, և այս անգամ արդեն զոհի թվում էր «Էսպանյոլը»: Այս անգամ սակայն նրա հեղինակած հրաշք գնդակը «Բարսային», ինչպես Մարադոնայի դեպքում, արդյունքում բաղձալի հաղթանակին չհասցրեց:[39][39]
Շնորհիվ իր հաջողության, Մեսսին առաջադրվեց «Ոսկե գնդակի» (France Football) և գրավեց երրորդ տեղը, զիջելով միայն բրազիլացի Կակային և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդույին: 2006-2007 մրցաշրջանի ընթացքում Մեսսին, ինչպես նաև «Բարսան», մնացին առանց տիտղոսների:
2007-2008 [խմբագրել]
2007-08թ մրցաշրջանը Մեսսի և «Բարսելոնայի» համար այդքան էլ հաջող չստացվեց: Քանի որ «Բարսան» գրավեց 3-րդ տեղը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հասավ միայն կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդ մրցաշրջանից հետո թիմի մարզիչ Ֆրենկ Ռայկարդը դուրս եկավ աշխատանքից:
Սեպտեմբերի 19-ին դարձավ գոլի հեղինակ Լիոնի «Օլիմպիկի» դեմ խաղում, որը ավարտվեց 3-0 հաշվով:[40] Սեպտեմպերի 22-ին նա դարձավ դուբլի հեղինակ «Սևիլիայի» դեմ խաղում[41], իսկ սեպտեմբերի 26-ին խփեց ևս երկու գոլ, այս անգամ «Սարագոսայի» դարպասը:[42] Այդ սեզոնի ընթացքում Մեսսին ստացավ բազում վնասվածքներ որոնք էլ խանգարեցին նրան խաղալ ինչպես հարկն է:[43]
Բայց դա հաշվի չառնելով France Football-ը կրկին նրան է առաջադրում է «Ոսկե գնդակի»: El Mundo Deportivo և Sport բարսելոնյան թերթերը հայտարարեցին, որ մրցանակը պետք է տրվի Մեսիին:[44] Նույնանման կարծիք հայտնեցին այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Ֆրանց Բեկեմբաուերը և Ֆրանչեսկո Տոտտին:[45] Բայց այս անգամ էլ Մեսսին գրավում է երկրորդ տեղը` մրցանակը զիջելով Կրիշտիանու Ռոնալդույին: Դրանից հետո, Դիեգո Մարադոնան ասել էր Լիոնելին` «Սա վերջին անգամն է, երբ ես քեզ թույլ եմ լինել երկրորդը:»
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Մեսսին դարձավ 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում:
2008-2009 [խմբագրել]
Նոր մրցաշրջանը սկսելուց առաջ Մեսսին փոխարինեց իր հին` 19 համարի մարզաշապիկը, նոր` 10 համարի, որը նա ստացավ իտալիական «Միլան» տեղափոխված Ռոնալդինյոյից:[46] Մեսսին հիանալի անցկացրել ողջ սեզոնը` հաղթելով «Բարսելոնայի» հետ երեք մրցաշարեր` Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: Իսպանիայի առաջնությունում Մեսսին խփեց 23 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում 31 խաղերում և աչքի ընկավ «Էլ Կլասսիկոյում», «Նոու Կամպում»[47] (խաղը ավարտվեց 2-0) և դարձավ դուբլի հեղինակ նույն մրցակցի հետ խաղում «Սանտիագո Բերնաբեույում» (խաղը ավարտվեց 6-2 հօգուտ «Բարսելոնայի»): Այնուհետև Մեսսին խփեց իր թիմի որոշիչ գոլը Իսպանիայի գավաթի եզրափակչում` «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում, որտեղ կատալանները հաղթեցին 4-1 հաշվով:
2009թ. մայիսի 27-ին, «Բարսելոնայի» հետ միասին հաղթեց Չեմպիոնների Լիգայում` եզրափակիչ խաղում հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»:[48] Մեսսին դարձավ հաղթական գոլի հեղինակը («Բարսան» հաղթանակ տարավ 2-0): Մեսսին դարձավ Չեմպիոնների Լիգայի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` խփելով 9 գնդակ: Այդ հաջողություններից հետո Մեսսին ճանաչվեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուբոլիստ և լավագույն հարձակվող:[49]
2008-09 սեզոնի ընթացքում Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի» (France Football) որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ադամանդե գնդակ», որպես լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով:
2009-2010 [խմբագրել]
2009-10 մրցաշրջանի սկզբին «Բարսելոնան» կնքում է նոր պայմանագիր Լեո Մեսսի հետ: Այժմ համաձայնագիրը 22-ամյա ֆուտբոլիստի հետ հետ կնքվում է մինչև 2016 թ. և պայմանագիրը ընդունելու փոխհատուցման չափը 250 միլլին եվրո էր: Նախորդ պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում էր 150 միլլիոն եվրո:[50][51]
Այնուհետև Մեսսին «Բարսելոնայի» կազմում 2009-10 մրցաշրջանում նվաճում է ՈւԵՖԱ Սուպեր գավաթը, ինչպես նաև Իսպանիայի սուպեր գավաթը: Իսպանիայի սուպեր գավաթի խաղում Բարսան հաղթում է «Ատլետիկ Բիլբաոյին» (3-0 տանը և 2-1 դրսում): Սեփական հարկի տակ տեղի ունեցած խաղում Մեսսին իր հաշվին գրանցել է կրկնակի գոլ և օգնել իր թիմին մրցաշրջանի սկզբին գրանցել առաջին հաղթանակը: Մի քանի օր անց ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթի համար խաղում Բարսան Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում հաղթեց 1-0 հաշվով: Այդ խաղի ընթացքում Մեսսին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Առաջին գոլը Իսպանիայի առաջնության ընթացքում Մեսսին խփել է «Խետաֆեյի» դեմ խաղում 2-0: Հաջորդ խաղում` «Ատլետիկո Մադրիդի» հետ, Մեսսի դարձել է դուբլի հեղինակ: Դինամո Կիևի հետ խաղում Մեսսին խփել է առաջին գոլը Չեմպիոնների լիգայի առաջնության ցուցակում և խաղը ավարտվել է 2:0 հաշվով:
2009թ. դեկտեմբերի 1-ին, Լիոնել Մեսսին արժանանում է «Ոսկե գնդակ» մրցանակին` վաստակելով 473 միավոր ու առաջ է ընկնում իր մրցակից, Կրիշտիանու Ռոնալդուից, որի համար ռեկորդային էր 240 միավորը: Մեսսին 480 հնարավորից վաստակում է 473 միավոր և աշխարհի 96 լրագրողները գրեթե միաձայն հայտարարել էին, որ Մեսսին լավագույն է:[52][53][54] Նա դարձավ առաջին արգենտինացին, ով արժանացավ պատվավոր մրցանակին France Football ամսագրի կողմից և հենց ինքը Մեսսին չէր սպասում այդպիսի հաղթանակի:[55]
Հունվարի 10-ին Իսպանիայի առաջնությում «Տեներիֆեի» հետ խաղում Մեսսին իր հաշվին գրանցում է հեթ-տրիկ, առաջինը այդ մրցաշրջանում նրա համար է, և երրորդ անգամ Բարսելոնայի կազմում:
Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի «Արսենալի» դեմ խաղում խփել է իր 100-րորդ գոլը: Իսկ «Սևիլյայի» դեմ խաղում իր ցանկալի հարյուրմեկերորդը և նա միակն էր, որ այդքան երիտասարդ տարիքում այդքան գոլ էր խփել (22 տարի, 6 ամիս և 22 օր):
2010թ, մարտի 14-ին Իսպանիայի առաջնությում, «Վալենսիայի» հետ խաղում, իր հաշվին գրանցում է երկրորդ հեթ-տրիկը այդ մրցաշրջանում և չորրորդը Բարսայի կազմում:[56] Իսկ Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանի ընթացքում Լեո Մեսսին ճանաչվում է լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու:
2010-2011 [խմբագրել]
Իսպանիայի սուպերգավաթի համար խաղում «Բարսելոնան» առաջին հանդիպումը «Սևիլիայի» հետ պարտվեց 1-3 հաշվով և պատասխան խաղում «Բարսան» պետք է խփեր ամենաքիչը երկու գոլ: Այդ նպատակին թիմը հասավ հիմնականում շնորհիվ Մեսսիի, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այսպիսով, Մեսսին օգնեց «Բարսելոնային» իր պատմության մեջ իններորդ անգամ նվաճել սուպերգավաթը և այդ ցուցանիշով շրջանցել իր հավերժական մրցակից «Ռեալ Մադրիդին»` սահմանելով նոր ռեկորդ:[57]
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում, Մեսսի դուբլ ձևակերպեց` օգնելով «Բարսելոնային» հաղթել հունական «Պանատինաիկոսին» 5-1: Խփելով երկու գնդակ, Մեսսին դարձավ բոլոր ժամանակների «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում` այդ ցուցանիշով շրջանցելով Ռիվալդոյին, ով խփել էր 25 գոլ:
Նոյեմբերի 21-ին, «Ալմերիայի» դեմ խաղում Մեսսին դարձավ 3 գոլի հեղինակ, որոնցից մեկը դարձավ նրա 100-րդ գոլը երկրի առաջնությունում, իսկ խաղը ավարտվեց «Բարսայի» հաղթանակով, 8-0 հաշվով: Մեսսին դարձավ նաև երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (23 տարի, 149 օր), ով Իսպանիայի առաջնությունում 100 գոլ էր խփել` զիջելով միայն Ռաուլին (22 տարի, 293 օր): Նոյեմբերի 29-ին «Նոու Կամպում» «Բարսան» հանդիպեց «Ռեալ Մադրիդին» և ջախջախեց մադրիդցիներին 5-0 հաշվով:[58] Մեսսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, բայց երկու գոլային փոխանցում կատարեց Դավիդ Վիլյայի վրա:
Հունվարի 10-ին Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի»` շրջանցելով իր թիմակիցներ Անդրես Ինիեստային և Չավի Էռնանդեսին: Մեսսի դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը պատմության մեջ, ով կարողացավ այդ մրցանակը շահել երկու անգամ անընդմեջ: Նրանից առաջ երկու անգամ անընդմեջ «Ոսկե գնդակը» հաշել էին Միշել Պլատինին, Մարկո վան Բաստենը, Կեվին Կիգանը և Ռոնալդոն:[59]
| Ես չէի սպասում, քանի որ այս անգամ ֆավորիտը ես չէի, ես շատ հուզված եմ |
Մեսսին նաև առանձնացրեց իր թիմակիցներին` Չավիին և Ինիեստային:
Ապրիլի 27-ին Մեսսին խփեց երկու որոշիչ գոլ Մադրիդի «Ռեալի» դարպասը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: «Բարսան» հաղթեց 2-0 և պատասխան խաղից հետո (1-1) նվաճեց եզրափակչի ուղեգիր:[60] Եզրաձփակչում «բլաուգրանան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 3-1 հաշվով, իսկ Մեսսին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղից հետո նա ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:[61] Մեսսին նաև երրորդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու (12 գոլ):
Հոկտեմբերի 3-ին Լիոնել Մեսսին ստացավ Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը, որը տրվում է Marca ամսագրի վարկածով Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստին: Մեսսին ստանում է այդ մրցանակը երրորդ անգամ անընդմեջ:
2011-2012 [խմբագրել]
«Պելեյի և Մարադոնայի վեճը կավարտվի»:
«Բարսելոնայի» առաջին մրցանակը նոր մրացաշրջանում դարձավ Իսպանիայի սուպերգավաթը: Կատալոնցիների մրցակիցը «Ռեալ Մադրիդն» էր: Մադրիդում հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ Մեսսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Պատասխան խաղում ավելի ուժեղ գտնվեցին կատալոնացիները, ովքեր հաղթեցին 3-2 հաշվով:[63] Մեսսին խփեց երկու գոլ և հաղթանակ պարգևեց իր թիմին: Մեսսին դարձավ սուպերգավաթներում ամենաշատ գոլեր խփած խաղացողը 8 գոլ` շրջանցելով իսպանաց: Ռաուլին:
Օգոստոսի 26-ին «Բարսելոնան» հաղթեց ՈւԵՖԱ Սուպեր գավաթը` հաղթելով պորտուգալական «Պորտոին» 2-0:[64] Մեսսին 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ խաղավարտին մոտ կատարեց գոլային փոխանցում, որից հետո Սեսկ Ֆաբրեգասը վերջակետ դրեց խաղում:
Սեպտեմբերի 17-ին Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Օսասունայի» դեմ խաղում: Արդյունքում «Բարսան» հաղթեց 8-0 հաշվով: Սեպտեմբերի 24-ին Մեսսին ձևակերպես ևս մեկ հեթ-տրիկ, այս անգամ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում:
Սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների Լիգայում, բելառուսական ԲԱՏԷ-ի դեմ խաղում Մեսսին խփեց երկու գոլ և հավասարվեց Լադիսլաո Կուբալային «Բարսելանայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում (194 գոլ):[65] Հոկտեմբերի 15-ին «Ռասինգի» դարպասը գրավեց երկու անգամ և շրջանցեց Կուբալային:[66] Եվս մեկ անգամ Մեսսին հաջողության հասավ «Մալյորկայի» դեմ խաղում` խփելով իր 132-րդ գոլը Լա Լիգայում: Նոյեմբերի 1-ին Մեսսին երեք գոլ խփեց «Վիկտորիա Պլզենի» դարպասը: Մեսսին կրկնեց իր խաղընկեր Պեդրոյի ռեկրդը` հաջողության հասնելով վեց մրցաշարերում մեկ սեզոնի ընթացքում:[67]
Արգենտիանայի լրագրողների և երկրպագուների քվեարկության արդյունքում Լիոնել Մեսսին արժանաց «Օլիմպիա-դե-Օռո 2011» մրցանակին (Արգենտանայի լավագույն խաղացող) առաջին անգամ իր կարիերայի ընթացքում: Մեսսին համարում է այդ մրցանակը յուրահատուկ:
2012-2013 [խմբագրել]
Նա գերազանցեց Գրեդ Մյուլերի ռեկորդը խփելով 23 գնդակ այս առաջնությունում[68]:
Արգենտինայի հավաքական [խմբագրել]
Մինչև 20 տարեկանների հավաքական [խմբագրել]
Մինչև Արգենտինայի հավաքական հրավիրվելը Մեսսին հրավեր ստացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից, բայց մերժեց այն: 2004թ հունիսին նա անցկացրեց իր առաջին խաղը երիտասարդական հավաքականում ընդդեմ Պարագվայի: 2005թ հունիսին նա հաղթեց Նիդերլանդներում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում և դարձավ լավագույն ռմբարկու` խփելով 6 գոլ:[69]
Նորամուտը ազգային հավաքականում [խմբագրել]
Օգոստոսի 4-ին Խոսե Պեկեռմանը կանչում է Մեսսիին Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու և նա ընդունում է հրավերը: Բայց հենց առաջին խաղում նա խաղադաշտում է լինում ընդամենը երեք րոպե, քանի որ ստանում է կարմիր քարտ:[70][71] Երկրերդ հանդիպումը անցկացնում է 2005թ, սեպտեմբերի 3-ին, Պարագվայի ազգային հավաքականի դեմ խաղում` դուրս գալով խաղադաշտ 80-րդ րոպեին: Դա 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում էր: Առաջին իր գոլը հավաքականի կազմում Մեսսին խփում է ընկերական խաղում ընդդեմ Խորվաթիայի, իսկ երկրորդ գոլը 2006թ. աշխարհի առաջնության խաղում` ընդդեմ Սերբիայի և Չերնոգորիայի (6:0):
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 [խմբագրել]
Չնայած ստացած վնասվածքին, Մեսսին հրավիրվեց հավաքական` մասնակցելու մունդիալ 2006-ին: Կոտ դ'Իվուարի դեմ կայացած հանդիպումը Մեսսին բաց թողեց, իսկ Սերբիայի հավաքականի դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:[72][73] Նա նաև մասնակցեց 1/8 եզրափակիչ Մեքսիկայի դեմ խաղին` խաղավարտին մոտ փոխարինելով Խավիեր Սավիոլային:
Ամերիկայի գավաթ 2007 [խմբագրել]
Մեսսին խաղաց իր առաջին խաղը 2007թ Ամերիկայի գավաթում հունիսի 29-ին, երբ Արգենտինան առաջին խաղում հաղթեց Միացյալ Նահանգներին (4-1): Այս խաղում, նա ցույց տվեց իր հմտությունները որպես փլեյմեյքեր: Մեսսիին 79-րդ րոպեին փոխարինեց Տևեսը և րոպեներ անց գրավեց դարպասը:[74]
Նրա երկրորդ խաղը Կոլումբիա դեմ էր, որտեղ նա վաստակեց 11-մետրանոց, որն իրացրեց Կրեսպոն: Խաղը ավարտվեց արգենտինացիների հաղթանակով` 4-2, ինչը երաշխավորեց նրանց տեղը մրցաշարի 1/4 եզրափակչում:[75]
Երրորդ խաղում, ընդդեմ Պարագվայի, Մեսսին փոխարինման մտավ 64-րդ րոպեին, երբ հաշիվը 0-0 էր և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:[76] 1/4 եզրափակիչում, Պերույի դեմ խաղում, Մեսսին խփեց արգենտինացիների երրորդ գոլը` Ռիկելմեյի փոխանցումից հետո, իսկ կիսաեզրափակչում գրավեց արդեն Մեքսիկայի հավաքականի դարպասը (4- 0):[77][78] Արգենտինացիները եզրափակչում պարտվեցին Բրազիլիային 3-0 հաշվով:[79]
Ամառային Օլիմպիական խաղեր 2008 [խմբագրել]
2008թ. Մեսսին մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին: «Բարսելանան» չէր ցանկանում նրան թույլ տալ մասնակցել մրցաշարին, բայց Խոսեպ Գվարդիոալյի հետ խոսելուց հետո Մեսսին հնարավորություն ստացավ մասնակցել այդ մրցաշարին:[80] Առաջին իսկ խաղում, Կոտ դ'Իվուարի դեմ, Մեսսին խփեց իր առաջին գոլը: 1/4 եզրափակչում նա աչքի ընկավ երկրորդ անգամ` գրավելով Հոլանդիայի հավաքականի դարպասը: Ոսկե մեդալների համար խաղում արգենտինացիները հանդիպեցին Նիգերիայի հավաքականի հետ, որտեղ Մեսսին գոլային փոխանցում կատարեց դեպի Անխել դի Մարիան, ով խփեց վերջին գնդակը:[81]
| Մրցաշար | Անցկացման վայրեր | Արդյունք | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|---|---|
| Ամառային Օլիմպիական խաղեր 2008 | Չեմպիոն | 6 | 2 |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 [խմբագրել]
Մեսսին մասնակցեց 2010 աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր հանդիպումներին, սակայն չկարողացավ և ոչ մեկում գոլի հեղինակ դառնալ: Հունաստանի հավաքականի դեմ խաղում նա դուրս եկավ խաղադաշտ ավագի թևկապով` այսպիսով դառնալով հավաքականի ամենաերիտասարդ ավագը: Խաղը ավարտվեց արգենտինացիների հաղթանակով, 2-0 հաշվով:
1/8 եզրափակչում Մեսսին վերջապես գոլային փոխանցում կատարեց, որից հետո Կարլոս Տևեսը բացեց խաղի հաշիվը, այնուամենայինվ գոլը հերթական մրցավարական սկանդալը առաջացրեց, քանի որ Տևեսը գտնվում էր բացահայտ խաղից դուրս վիճակում:[82]
1/4 եզրափակչում արգենտինացիները հանդիպեցին Գերմանիայի հավաքականին և պարտվեցին 4-0 հաշվով:[83] Չնայած ծանր պարտությանը` Մեսսին առաջադրվեց ՖԻՖԱ-ի մրցանակին` որպես առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սակայն մրցանակը բաժին հասավ Դիեգո Ֆորլանին:
| Մրցաշար | Անցկացման վայրեր | Արդյունք | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|---|---|
| Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 | 1/4 եզրափակիչ | 3 | 1 | |
| Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 | 1/4 եզրափակիչ | 5 | 0 |
Ամերիկայի գավաթ 2011 [խմբագրել]
2011 թ. Մեսսին մասնակցեց արգենտինացիների համար «տնային» Ամերիկայի գավաթին: Կոլումբիայի դեմ խաղում, նա որոշակի կոնֆլիկտ ունեցավ իր թիմակից Նիկոլաս Բուրդիսոյի հետ, ինչպես նաև նրան սուլեցին սեփական երկրպագուները: Արգենտինացիները հասան մինչև 1/4 եզրափակիչ և պարտվեցին Ուրուգվային: Մեսսին մասնակցեց բոլոր 4 խաղերին և կատարեց 3 գոլային փոխանցում:
| Մրցաշար | Անցկացման վայրեր | Արդյունք | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|---|---|
| Ամերիկայի գավաթ 2007 | Եզրափակիչ | 6 | 2 | |
| Ամերիկայի գավաթ 2011 | 1/4 եզրափակիչ | 4 | 0 |
Անձնական կյանք [խմբագրել]
Մեսսին որոշ ժամանակ հանդիպում էր Մակարենա Լեմոսի` երիտասարդ արգենտինացի աղջկա հետ, իր հայրենի Ռոքսարիո քաղաքից: Նշվում էր, որ նրանց ծանոթացրել էր աղջկա հայրը: Մեսսին և Լեմոսը հանդիպում էին Գերմանիայի աշխարհի գավաթի ժամանակ:[84][85] Նախկինում նա հարաբերություններ է ունեցել նաև արգենտինացի մոդել Լուչիանա Սալազարի հետ:[86]
2009 թվականի հունվարին, Hat Trick Barca ծրագրի ժամանակ Channel 33-ում նա ասել է` «Ես ունեմ ընկերուհի, և նա ապրում է Արգենտինայում, ես ուրախ եմ նրա հետ»: Միևնույն ժամանակ նրան նկատել էին Անտոնելա Ռոկուզոյի հետ:[87]
Մեսսին Adidas, Storkman, A-Style, Mirage, el Banco Sabadell, YPF, MasterCard, Garbaino, Xbox, McDonald’s, Danone, Pepsi, Movistar ընկերությունների դեմքն է: Բացի այդ Լիոնել Մեսսին ՅՈւՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության բարի կամքի դեսպաններից է:[88]
Նվաճումները [խմբագրել]
Թիմային [խմբագրել]
- Լա Լիգա (5): 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11
- Կոպա դել Ռեյ (1): 2008-09
- Իսպանիայի սուպերգավաթ (5): 2005, 2006, 2009, 2010, 2011
- Չեմպիոնների Լիգա (3): 2005-06, 2008-09, 2010-11
- ՈւԵՖԱ Սուպեր գավաթ (2): 2009, 2011
- Միջմայրցամաքային գավաթ (2): 2009, 2011
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն: 2005
- Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2008
Անհատական [խմբագրել]
- «Ոսկե գնդակ» (France Football) (3): 2009, 2010, 2011
- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (World Soccer) (2): 2009, 2011
- Եվրոպայի լավագույն ֆուտբալիստ (Onze d'Or) (2): 2009, 2010
- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (FIFPro) (2): 2009, 2010
- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (ՖԻՖԱ): 2009
- «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր: 2010
- Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու (4): 2008-09 (9 գոլ), 2009-10 (8 գոլ), 2010-11 (12 գոլ), 2011-12 (14 գոլ)
- Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ (5): 2005, 2007, 2008, 2009, 2010
- Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ («Դոն Բալոն» մրցանակ) (3): 2007, 2009, 2010
- Լա Լիգայի լավագույն խաղացող (Դի Ստեֆանոյի մրցանակ) (3): 2008-09, 2009-10, 2010-11
- Լա Լիգայի լավագույն խաղացող (LFP) (3): 2008-09, 2009-10, 2010-11
- «Պիչիչի» մրցանակ: 2010
- Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (FIFPro) (2): 2007, 2008
- Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (World Soccer) (3): 2006, 2007, 2008
- FIFPro-ի խարհրդանշական հավաքականի անդամ (4): 2007, 2008, 2009, 2010
- Եվրոպայի խաորհրդանշական հավաքականի անդամ (ՈւԵՖԱ) (4): 2008, 2009, 2010, 2011
- Արգենտինայի լավագույն մարզիկ: 2011
Կարիերայի վիճակագրություն [խմբագրել]
| Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
| 2003/04 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
| 2004/05 | 17 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 6 | |
| Ընդհանուր | 22 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
| 2004/05 | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 1 | |
| 2005/06 | 17 | 6 | 2 | 1 | 6 | 1 | 0 | 0 | 25 | 8 | |
| 2006/07 | 26 | 14 | 2 | 2 | 5 | 1 | 3 | 0 | 36 | 17 | |
| 2007/08 | 28 | 10 | 3 | 0 | 9 | 6 | 0 | 0 | 40 | 16 | |
| 2008/09 | 31 | 23 | 8 | 6 | 12 | 9 | 0 | 0 | 51 | 38 | |
| 2009/10 | 35 | 34 | 3 | 1 | 11 | 8 | 4 | 4 | 53 | 47 | |
| 2010/11 | 33 | 31 | 7 | 7 | 13 | 12 | 2 | 3 | 55 | 53 | |
| 2011/12 | 16 | 17 | 0 | 0 | 5 | 6 | 5 | 6 | 26 | 29 | |
| Ընդհանուր | 191 | 135 | 26 | 17 | 62 | 43 | 12 | 11 | 317 | 209 | |
| Ամբողջ կարիերայում | 213 | 141 | 26 | 17 | 62 | 43 | 12 | 11 | 339 | 215 | |
| Հավաքական | Սեզոն | Մունդիալ | Ամերիկայի գավաթ | Որակավորման փուլեր[89] | Ընկերական խաղեր | Այ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
| 2005 | 3 | 0 | 2 | 0 | 5 | 0 | |||||||
| 2006 | 3 | 1 | 4 | 1 | 7 | 2 | |||||||
| 2007 | 6 | 2 | 4 | 2 | 4 | 2 | 14 | 6 | |||||
| 2008 | 6 | 1 | 2 | 1 | 5 | 2 | 13 | 4 | |||||
| 2009 | 8 | 1 | 2 | 2 | 10 | 3 | |||||||
| 2010 | 5 | 0 | 5 | 2 | 10 | 2 | |||||||
| 2011 | 4 | 0 | 2 | 1 | 5 | 2 | 11 | 3 | |||||
| Ընդհանուր | 8 | 1 | 10 | 2 | 23 | 5 | 24 | 10 | 5 | 2 | 70 | 20 | |
Աղբյուրների հղումներ [խմբագրել]
- ↑ «Lionel Andrés Messi at Soccerway»։ Soccerway։ http://www.soccerway.com/players/lionel-andres-messi/119/։ Վերցված է 14 June 2009։
- ↑ 2,0 2,1 «Lionel Andrés Messi»։ fcbarcelona.com։ http://www.fcbarcelona.com/web/english/futbol/temporada_09-10/plantilla/jugadors/messi.html։ Վերցված է 3 May 2008։
- ↑ «Fundación Leo Messi»։ http://www.fundacionleomessi.org/index.php։
- ↑ Gardner, Neil (19 April 2007). «Is Messi the new Maradona?». The Times (UK). http://www.timesonline.co.uk/tol/sport/football/article1676692.ece։ Վերցված է 31 March 2009.
- ↑ Reuters (25 February 2006). «Maradona proclaims Messi as his successor». China Daily. http://www.chinadaily.com.cn/english/doc/2006-02/25/content_523966.htm։ Վերցված է 8 October 2006.
- ↑ «Messi världens bästa fotbollsspelare»։ Eurosport։ 12 January 2009։ http://www.eurosport.se/fotboll/la-liga/2009-2010/messi-vann-ballon-d%27or_sto2139561/story.shtml։ Վերցված է 23 March 2010։
- ↑ «European Footballer of the Year ("Ballon d'Or")». RSSSF. http://www.rsssf.com/miscellaneous/europa-poy.html։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «FIFA World Player Gala 2008». FIFA. http://es.fifa.com/mm/document/classic/awards/99/15/28/resultsmenforfifa.combyplayer.pdf։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «FIFA World Player Gala 2007». FIFA. http://www.fifa.com/mm/document/classic/awards/finalmenbyplayer_32209.pdf։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «Messi wins Ballon d'Or». London: UK Yahoo Eurosport. 10 January 2011. http://eurosport.yahoo.com/11012011/58/la-liga-messi-wins-ballon-d.html։ Վերցված է 10 January 2010.
- ↑ «Messi, Sawa crowned at glittering Gala». FIFA. 9 January 2012. http://www.fifa.com/ballondor/news/newsid=1565454/index.html։ Վերցված է 9 January 2012.
- ↑ «Lionel Messi is the FIFA Ballon d'Or 2012 winner»։ FIFA։ 7 January 2013։ http://www.fifa.com/ballondor/playeroftheyear/index.html։ Վերցված է 10 April 2013։
- ↑ 1634951.html «Top scorer Messi matches Van Nistelrooy mark». UEFA. http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid= 1634951.html։ Վերցված է 28 May 2011.
- ↑ «El crack que desea victorias de regalo» (Spanish). Canchallena. http://www.canchallena.com/1278476.
- ↑ Carlin, John (27 March 2010). «Lionel Messi: Magic in his feet». The Independent (UK). http://www.independent.co.uk/news/people/profiles/lionel-messi-magic-in-his-feet-1928768.html։ Վերցված է 7 April 2010.
- ↑ Veiga, Gustavo։ «Los intereses de Messi» (Spanish)։ Página/12։ http://www.pagina12.com.ar/diario/deportes/8-121094-2009-03-07.html։ Վերցված է 31 May 2009։
- ↑ 17,0 17,1 17,2 Hawkey, Ian (20 April 2008). «Lionel Messi on a mission». The Times (UK). http://www.timesonline.co.uk/tol/sport/football/european_football/article3779961.ece։ Վերցված է 30 May 2009.
- ↑ Aguilar, Alexander (24 February 2006)։ «El origen de los Messi está en Italia» (Spanish)։ Al Día։ http://www.aldia.cr/ad_ee/2006/febrero/24/ovacion11.html։ Վերցված է 7 July 2009։
- ↑ Cubero, Cristina (7 October 2005)։ «Las raíces italianas de Leo Messi» (Spanish)։ El Mundo Deportivo։ http://hemeroteca.elmundodeportivo.es/preview/2005/10/07/pagina-5/722791/pdf.html։ Վերցված է 7 July 2009։
- ↑ «Lionel Messi bio»։ NBC։ http://www.2008.nbcolympics.com/athletes/athlete=1246/bio/index.html։ Վերցված է 30 May 2009։
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 Williams, Richard (26 February 2006). «Messi has all the qualities to take world by storm». The Guardian (UK). http://www.guardian.co.uk/football/2006/feb/24/championsleague1։ Վերցված է 3 May 2008.
- ↑ White, Duncan (4 April 2009). «Franck Ribery the man to challenge Lionel Messi and Barcelona». Daily Telegraph (UK). http://www.telegraph.co.uk/sport/football/competitions/champions-league/5099857/Franck-Ribery-the-man-to-challenge-Lionel-Messi-and-Barcelona.html։ Վերցված է 7 July 2009.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 107/edition= 248388/news/newsid= 103182.html «The new messiah». FIFA. 5 March 2006. http://www.fifa.com/tournaments/archive/tournament= 107/edition= 248388/news/newsid= 103182.html։ Վերցված է 25 July 2006.
- ↑ FT Weekend Magazine, 28–29 May 2011, 'Lionel Messi' by Ronald Reng
- ↑ Tutton, Mark and Duke, Greg (22 May 2009). «Profile: Lionel Messi». CNN. http://edition.cnn.com/2009/SPORT/football/05/22/messi.football.best.world/index.html։ Վերցված է 30 May 2009.
- ↑ «Meteoric rise in three years»։ fcbarcelona.com։ http://www.fcbarcelona.com/web/english/noticies/futbol/temporada07-08/10/n071016101878.html։ Վերցված է 3 May 2008։
- ↑ 366008&cc= 3436 «Frustrated Messi suffers another injury setback». ESPN Soccernet. 26 April 2006. http://soccernet.espn.go.com/news/story?id= 366008&cc= 3436։ Վերցված է 22 July 2006.
- ↑ 12563 «Lionel Messi at National Football Teams». National Football Teams. http://www.national-football-teams.com/v2/player.php?id= 12563։ Վերցված է 17 July 2009.
- ↑ «Doctors happy with Messi op». FCBarcelona.com. 14 November 2006. http://www.fcbarcelona.com/eng/noticias/noticias/n06111404.shtml։ Վերցված է 16 November 2006.
- ↑ 125576 «Messi to miss FIFA Club World Cup». FIFA.com/Reuters. 13 November 2006. արխիվացված 11 December 2007-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20071211061548/http://fifa.com/en/comp/index/0,2442,125576,00.html?articleid= 125576։ Վերցված է 18 January 2006.
- ↑ «Barcelona — Racing Santander». The Offside. 19 January 2008. http://barcelona.theoffside.com/la-liga/barcelona-racing-santander-sunday-3pm-est.html։ Վերցված է 30 May 2009.
- ↑ Hayward, Ben (11 March 2007). «Magical Messi is Barcelona's hero». The Independent (UK). http://www.independent.co.uk/sport/football/european/barcelona-3-real-madrid-3-magical-messi-is-barcelonas-hero-439788.html։ Վերցված է 30 May 2009.
- ↑ 113101.html «Inter beat AC, Messi headlines derby». FIFA. 11 March 2007. http://www.fifa.com/worldfootball/clubfootball/news/newsid= 113101.html։ Վերցված է 30 May 2009.
- ↑ «Lionel Messi 2006/07 season statistics». ESPN Soccernet. http://www.telegraph.co.uk/sport/football/competitions/champions-league/5099857/Franck-Ribery-the-man-to-challenge-Lionel-Messi-and-Barcelona.html։ Վերցված է 3 June 2009.
- ↑ 35,0 35,1 Lowe, Sid (20 April 2007). «The greatest goal ever?». Daily Telegraph (UK). http://www.telegraph.co.uk/sport/football/european/2311407/The-greatest-goal-ever.html։ Վերցված է 7 July 2009.
- ↑ 423002&cc= 3888 «Messi dazzles as Barça reach Copa Final»։ ESPN Soccernet։ 18 April 2007։ http://soccernet.espn.go.com/news/story?id= 423002&cc= 3888։
- ↑ «Can ‘Messidona’ beat Maradona?». Chennai, India: The Hindu. 14 July 2007. http://www.hindu.com/2007/07/14/stories/2007071455691800.htm.
- ↑ Lowe, Sid (20 April 2007). «The greatest goal ever?». Daily Telegraph (UK). http://www.telegraph.co.uk/sport/football/european/2311407/The-greatest-goal-ever.html։ Վերցված է 7 May 2007.
- ↑ 39,0 39,1 Mitten, Andy (10 June 2007). «Hand of Messi saves Barcelona». The Times (UK). http://www.timesonline.co.uk/tol/sport/football/european_football/article1910271.ece։ Վերցված է 12 January 2008.
- ↑ 228758&&cc= 5739 «Barcelona 3–0 Lyon: Messi orchestrates win». ESPN Soccernet. 19 September 2007. http://soccernet.espn.go.com/report?id= 228758&&cc= 5739։ Վերցված է 27 May 2009.
- ↑ «Barcelona vs. Sevilla». Soccerway. 22 September 2007. http://www.soccerway.com/matches/2007/09/22/spain/primera-division/futbol-club-barcelona/sevilla-futbol-club/480859/։ Վերցված է 29 May 2009.
- ↑ Isaiah (26 September 2007). «Barcelona 4–1 Zaragoza». The Offside. http://barcelona.theoffside.com/injuries/barcelona-4-1-zaragoza-review.html։ Վերցված է 27 May 2009.
- ↑ «Barcelona's Lionel Messi sidelined with thigh injury». Canadian Broadcasting Corporation. 5 March 2008. http://www.cbc.ca/sports/soccer/story/2008/03/05/lionel-messi.html?ref=rss։ Վերցված է 14 June 2009.
- ↑ Fest, Leandro. 44&idioma=CAS&idtipusrecurs_PK= 7&idnoticia_PK= 447107 «Si Messi sigue trabajando así, será como Maradona y Pelé» (Spanish). Sport.es. http://www.sport.es/es/?idpublicacio_PK= 44&idioma=CAS&idtipusrecurs_PK= 7&idnoticia_PK= 447107։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «Totti le daría el Balón de Oro a Messi antes que a Kaká» (Spanish). MARCA. 29 November 2007. http://archivo.marca.com/edicion/marca/futbol/internacional/es/desarrollo/1063306.html։ Վերցված է 7 July 2009.
- ↑ Sica, Gregory (4 August 2008). «Messi Inherits Ronaldinho's No. 10 Shirt». Goal.com. http://www.goal.com/en/news/8/main/2008/08/04/803776/messi-inherits-ronaldinhos-no-10-shirt։ Վերցված է 2 June 2009.
- ↑ «Barcelona 2–0 Real Madrid». BBC Sport. 13 December 2008. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/europe/7776472.stm։ Վերցված է 29 May 2009.
- ↑ 251667 «Barcelona win treble in style». Gulf Daily News. 28 May 2009. http://www.gulf-daily-news.com/NewsDetails.aspx?storyid= 251667։ Վերցված է 28 May 2009.
- ↑ 1/newsid= 877275.html «Messi recognised as Europe's finest». uefa.com. 27 August 2009. http://www.uefa.com/competitions/supercup/news/kind= 1/newsid= 877275.html։ Վերցված է 30 August 2009.(չաշխատող հղում)
- ↑ «Leo Messi extends his stay at Barça». fcbarcelona.com. 18 September 2009. http://www.fcbarcelona.com/web/english/noticies/futbol/temporada09-10/09/n090918106811.html։ Վերցված է 18 September 2009.
- ↑ «Messi signs new deal at Barcelona». BBC Sport. 18 September 2009. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/europe/8184399.stm։ Վերցված է 18 September 2009.
- ↑ «Barcelona forward Lionel Messi wins Ballon d'Or award». BBC Sport. 1 December 2009. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/europe/8387679.stm։ Վերցված է 1 December 2009.
- ↑ «Messi wins prestigious Ballon d'Or award». ABC Sport. 1 December 2009. http://www.abc.net.au/news/stories/2009/12/01/2759069.htm։ Վերցված է 10 December 2009.
- ↑ Barnett, Phil (1 December 2009). «Lionel Messi: A rare talent». The Independent (UK). http://www.independent.co.uk/sport/football/news-and-comment/lionel-messi-a-rare-talent-1831871.html։ Վերցված է 10 December 2009.
- ↑ Մեսսին դարձավ «Ոսկե գնդակի» մրցանակակիր
- ↑ Hedgecoe, Guy (14 March 2010). 20100314202145360000101&ref=hea&tm=&src=LASOC «Messi hat-trick as Barcelona beats Valencia 3–0». si.com. http://sports.sportsillustrated.cnn.com/sud/story.asp?i= 20100314202145360000101&ref=hea&tm=&src=LASOC։ Վերցված է 8 November 2010.
- ↑ Barcelona 4–0 «Sevilla: Brilliant Blaugrana Outclass Rojiblancos To Lift Supercopa»։ Goal.com։ 22 August 2010։ http://www.goal.com/en/match/45971/barcelona-vs-sevilla/report Barcelona 4–0։ Վերցված է 22 August 2010։
- ↑ 44&idioma=CAS&idnoticia_PK= 731648&idseccio_PK= 1402 «El Barça humilla al Madrid con otra 'manita' histórica»։ www.sport.es։ 29 November 2010։ http://www.sport.es/es/?idpublicacio_PK= 44&idioma=CAS&idnoticia_PK= 731648&idseccio_PK= 1402։ Վերցված է 29 November 2010։
- ↑ 1360028/index.html «Lionel Messi wins the first FIFA Ballon d'Or»։ 10 January 2011։ http://www.fifa.com/ballondor/news/newsid= 1360028/index.html։ Վերցված է 10 January 2011։
- ↑ «Un punto que vale una Liga»։ http://www.sport.es/es/noticias/barca/20110416/madrid-titulo/976392.shtml։ Վերցված է 16 April 2011։
- ↑ «Barcelona 3 Manchester United 1». BBC Sport. 28 May 2011. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/13576522.stm։ Վերցված է 30 May 2011.
- ↑ 5739&ver=global «Diego Maradona: Lionel Messi playing kick-about with Jesus». ESPN. 8 April 2010. http://soccernet.espn.go.com/world-cup/story/_/id/767712/ce/uk/?cc= 5739&ver=global։ Վերցված է 8 April 2010.
- ↑ «Messi salvó al fútbol». Sport.es. 17 August 2011. http://www.sport.es/es/noticias/barca/20110818/messi-salvo-futbol/1120978.shtml։ Վերցված է 17 August 2011.
- ↑ «Súper Messi da la Supercopa al Barça». Sport.es. 26 August 2011. http://www.sport.es/es/noticias/barca/20110826/super-messi-supercopa-barca/1130917.shtml։ Վերցված է 26 August 2011.
- ↑ «El Barça se aficiona a las 'manitas'». Sport.es. 28 September 2011. http://www.sport.es/es/noticias/barca/barca-aficiona-las-manitas-1164552։ Վերցված է 28 September 2011.
- ↑ «El Barça consolida su liderato con otro recital de Messi». Sport.es. 16 October 2011. http://www.sport.es/es/noticias/barca/barca-consolida-liderato-con-otro-recital-messi-1183586։ Վերցված է 16 October 2011.
- ↑ «Messi es infalible: hat trick... ¡y a octavos!». Sport.es. 1 November 2011. http://www.sport.es/es/noticias/barca/messi-infalible-hat-trick-octavos-1204309։ Վերցված է 1 November 2011.
- ↑ «Gerd Müller hails 'incredible' record-breaking goalscorer Lionel Messi». The Guardian. 10 December 2012. http://www.guardian.co.uk/football/2012/dec/10/lionel-messi-barcelona։ Վերցված է 13 December 2012.
- ↑ 104/edition= 9102/index.html «FIFA World Youth Championship Netherlands 2005»։ FIFA։ http://www.fifa.com/tournaments/archive/tournament= 104/edition= 9102/index.html։ Վերցված է 7 July 2009։
- ↑ Vickery, Tim (22 August 2005). «Messi handles 'new Maradona' tag». BBC Sport. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/world_football/4172400.stm։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «Argentine striker Messi recalled for World Cup qualifier»։ People's Daily Online։ 20 August 2005։ http://english.people.com.cn/200508/20/eng20050820_203655.html։ Վերցված է 7 July 2009։
- ↑ Vickery, Tim (5 June 2006). «Messi comes of age». BBC Sport. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/world_cup_2006/teams/argentina/5047440.stm։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «Argentina allay fears over Messi». BBC Sport. 30 May 2006. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/world_cup_2006/teams/argentina/5023884.stm։ Վերցված է 7 July 2009.
- ↑ «Tevez Nets In Argentina Victory». BBC Sport. 29 June 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/6252156.stm։ Վերցված է 11 October 2008.
- ↑ «Argentina into last eight of Copa». BBC Sport. 3 July 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/6263888.stm։ Վերցված է 11 October 2008.
- ↑ 1055&ano= 2007&dv= 1&flt=C&id= 18&slangab=E «Argentina-Paraguay». Conmebol. 5 July 2007. արխիվացված 29 September 2007-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20070929133942/http://www.conmebol.com/competiciones_evento_reporte.jsp?evento= 1055&ano= 2007&dv= 1&flt=C&id= 18&slangab=E։ Վերցված է 28 May 2009.
- ↑ «Argentina and Mexico reach semis». BBC Sport. 9 July 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/6282908.stm։ Վերցված է 11 October 2008.
- ↑ «Messi's Magic Goal». BBC Sport. 12 July 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/6294930.stm։ Վերցված է 11 October 2008.
- ↑ «Brazil victorious in Copa America». BBC Sport. 16 July 2007. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/6899694.stm։ Վերցված է 28 May 2009.
- ↑ «Barcelona give Messi Olympics thumbs-up». AFP. 7 August 2008. http://afp.google.com/article/ALeqM5hBwBdQawHH84xSfUkq2uo3w1nwvA։ Վերցված է 27 May 2009.
- ↑ Millward, Robert (23 August 2008). «Argentina beats Nigeria 1–0 for Olympic gold». USA Today. http://www.usatoday.com/sports/olympics/2008-08-23-860591452_x.htm։ Վերցված է 27 May 2009.
- ↑ Chadband, Ian (27 June 2010). «Argentina 3 Mexico 1: match report». Daily Telegraph (UK). http://www.telegraph.co.uk/sport/football/world-cup-2010/news/7855031/Argentina-3-Mexico-1-match-report.html։ Վերցված է 27 June 2010. (չաշխատող հղում)
- ↑ White, Duncan (3 July 2010). «Argentina 0 Germany 4: match report». Daily Telegraph (UK). http://www.telegraph.co.uk/sport/football/world-cup-2010/news/7868494/Argentina-0-Germany-4-match-report.html։ Վերցված է 3 July 2010. (չաշխատող հղում)
- ↑ 11359 «Lionel me prometió venir a mi cumple de quince después del Mundial» (Spanish). Gente Online. http://www.gente.com.ar/nota.php?ID= 11359։ Վերցված է 18 June 2009.
- ↑ «Aún le mueve el tapete a Messi» (Spanish). El Universal. 19 June 2008. http://www.vefutbol.com.mx/notas/16849.html։ Վերցված է 18 June 2009. (չաշխատող հղում)
- ↑ «Luciana Salazar y Messi serían pareja» (Spanish). Crónica Viva. 19 June 2008. http://www.cronicaviva.com.pe/content/view/45050/1/։ Վերցված է 18 June 2009.
- ↑ «Messi, a dicembre... sogni d'oro» (Italian). Calcio Mercato News. 21 April 2009. http://www.calciomercato.it/news/46787/Messi-a-dicembre-sogni-doro!.html։ Վերցված է 13 July 2009.
- ↑ «Press centre – UNICEF to announce Lionel Messi as Goodwill Ambassador»։ UNICEF։ http://www.unicef.org/media/media_52938.html։ Վերցված է 7 June 2010։
- ↑ отборочного раунда к чемпионату мира 2006, Чемпионат мира по футболу 2010 (отборочный турнир).
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Լիոնել Մեսսիի բաժինը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում (անգ.)
- «Բարսելոնայի» պաշտոնական կայքէջը (իսպ.), (անգ.), (արաբ.)
- «Բարսելոնայի» հայկական ֆան կայքը (հայ.)