Պեպսի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պեպսի-կոլա» (անգլերեն՝ Pepsi-Cola) կամ պարզապես «Պեպսի» — ոչ ալկոհոլային կարբոնացված քաղցրահամ զավացուցիչ ըմպելիք, որը վաճառվում է ամբողջ աշխարհում: «Պեպսի Կոլա» առևտրային ապրանքանիշի իրավունքները պատկանում են ամերիկյան PepsiCo ընկերությանը:
«Պեպսի»-ն արտադրվում է նաև Հայաստանում՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում[1]: