Դավիդ Վիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Դավիդ Վիլյա
David Villa Welcome (cropped).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Դավիդ Վիլյա Սանչեզ
Ծննդյան թիվ   դեկտեմբերի 3, 1981 (1981-12-03) (31 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   Լանգրեո, Աստուրիա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 69
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ ԻսպանիաԲարսելոնա
Համար 7
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003
2003-2005
2005-2010
2010-ներկա
ԻսպանիաՍպորտինգ Խիխոն
ԻսպանիաՌեալ Սարագոսա
ԻսպանիաՎալենսիա
ԻսպանիաԲարսելոնա
80 (39)
73 (32)
166 (102)
59 (40)   
Ազգային հավաքական
2000
2003
2003-ներկա
ԻսպանիաԻսպանիա Մ21
ԻսպանիաԻսպանիա
7 (0)
85 (53)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Դավիդ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, Դեկտեմբերի 3, 1981, Լանգրեո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Իսպանիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիր է:

Բովանդակություն

Կարիերա [խմբագրել]

Ակումբ [խմբագրել]

Դավիթը սիրահարվեց ֆուտբոլին վաղ տարիքից: 2005 թվականին խաղացողը տեղափոխվեց «Վալենսիա»և խփեց 25 գոլ երկրորդը (Սամուել Էտո-ից հետո):2010թ.տեղափոխվել է իսպանական Բարսելոնա 55.48 միլիոն դոլարով (42 միլիոն եվրո)պայմանագիրը ստորագրվել է մայիսի 22 -ին: Նա միացավ Բարսելոնային ուժերի ծաղկման շրջանում՝ 28 տարեկան հասակում՝ որպես փորձառու հարձակվող: Նա 2 տարի անցկացրեց Սարագոսայի (2003-05) և 5 տարի Վալենսիայի հետ (2005-10)՝ խփելով 140 գոլ 239 խաղերի ընթացքում:

Չնայած իր տաղանդին՝ նա համեմատաբար քիչ արծաթ հավաքեց՝ երկու Գավաթի մեդալ և Իսպանիայի սուպեր գավաթ: Այնպես որ նա միացավ Բարսելոնային պարգևներ ստանալու անհագ ծարավով:

Վիլյան նաև միջազգային թիմի առանցքային խաղացող է և Հարավաֆրիկյան Աշխարհի գավաթից հետո խփել է Աշխարհի գավաթի ավելի շատ գոլ, քան որևէ այլ իսպանացի: 2011թ. Բարսելոնայի կազմում Վիլյան դարձել է իսպանական լիգայի և չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Հավաքական [խմբագրել]

Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թ փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում: 2006թ. մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ: 2008 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2010թ. դարձել է աշխարհի չեմպիոն:

Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (1.75 մ և 69 կգ): Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով: Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա` վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին: Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է:

Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել: Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը:

Անձնական կյանք [խմբագրել]

2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ ունի երկու աղջիկ, Սաիդան և Օլայան: