Սևաժայռ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաժայռ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սևաժայռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներՂարաղայա
ԲԾՄ2120 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն13[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սևաժայռ (գյուղ) (Հայաստան)##
Սևաժայռ (գյուղ) (Հայաստան)
Սևաժայռ (գյուղ) (Վայոց ձորի մարզ)##
Սևաժայռ (գյուղ) (Վայոց ձորի մարզ)

Սևաժայռ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է Արփա գետի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում՝ Վարդահովիտ գյուղից 1 կմ դեպի հյուսիս։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Սևաժայռի մշտական բնակչությունը կազմել է 13, առկա բնակչությունը՝ 9 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղում ապրել են ադրբեջանցիներ[2][3], այնուհետ` հայեր։ Սևաժայռի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 141 259 97 161 152 133 208 19 13[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաժայռի մոտ կան հայկական եկեղեցու ավերակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 532
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 178» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.