«Օսլո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.7.3) (Ռոբոտը հեռացնում է․: diq:Oslo
Տող 127. Տող 127.
[[da:Oslo]]
[[da:Oslo]]
[[de:Oslo]]
[[de:Oslo]]
[[diq:Oslo]]
[[ee:Oslo]]
[[ee:Oslo]]
[[el:Όσλο]]
[[el:Όσλο]]

03:59, 7 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Օսլո
նորվ.՝ Oslo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԵրկրամասԱրևելյան Նորվեգիա
ՖյուլկեՕսլո
ՔաղաքապետՖաբիան Սթանգ
Հիմնադրված է1048 թ.
Առաջին հիշատակում1147
Այլ անվանումներԱսլո, Քրիտիանիա
Մակերես454 կմ²
Պաշտոնական լեզուՆորվեգերեն
Բնակչություն578 870[1] մարդ (2009)
Խտություն1225 մարդ/կմ²
Կրոնական կազմնորվեգացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+47 22
Փոստային դասիչ0001–1299
Պաշտոնական կայքoslo.kommune.no
Օսլո (Նորվեգիա)##
Օսլո (Նորվեգիա)

Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուսլու») Նորվեգիաի թագավորության մայրաքաղաքը և Նորվեգիայում ամենամեծ քաղաքը։

Հիմնադրվել է 1048-ին Հարալդ III թագավորի կողմից իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070-ին: Մայրաքաղաք է դարձել 1300-ին Հաակոն V-ի կողմից: Անձնական միավորում է ունեցել Դանիայի հետ 1397-ից 1523 թվականներին ինչպես նաև 1536-ից 1814 թվականներին իսկ Շվեդիայի հետ 1914-ից 1905 թվականները: 1624-ին հրդեհով ոչնչացվելուց հետո քաղաքը մոտեցավ Ակեշհուսի ամրոցին և գործող թագավոր Խրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Խրիստիանիա: Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի Հունվարի 1-ից: 1877-ից 1925-ին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա) երբ իրական Նորվեգագան անվանումը վերականգնվեց:

Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է: Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է: Այն նաև հանդիսանում է երկրի ծովային արտադրության և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն: Քաղաքը հանդիսանում է կենտրոն բազում ծովային կազմակերպությունների համար որոնցից միքանիսը ունեն համաշխարհային մեծություն: Օսլոն հանդիսանում է փորձադաշտ Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի ծրագրերի համար:

2010 թվականի տվյալներով Օսլո (մայրաքաղաքի) բնակչությունը կազմում է 1,442,318 որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է: Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ որը տալիս է եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը:

Աշխարհագրություն

Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավ-արևելյան մասում: Օսլոին պատկանում են նաև 40 կղզիներ: Քաղաքի տարածքում կան 343 լճեր որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր: Օսլոի մեջով անցնում են նրա 2 (Ակերսելվա և Ալնա) գետերը:

Կլիմա

Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է միևնույն աշխարհագրական լայնության վրա: Այն պատճառով որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից արևմուտքում է 20 աստճանով կլիման մոտիկ է ծովայինի: Ամառը քաղաքում սառն է իսկ ձմեռը ձյունառատ: Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր իսկ ամառային շոգը լինում է հազվադեպ: Օթերևութաբանական դիտումներից ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր քան -26 °C և չի բարձրացել ավելին քան +35 °C: Աշունը երկարատև է իսկ գարունը գալիս է միայն Մարտ ամսի վերջում: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C իսկ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -2,9 °C: Տարվա տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։


Ծանոթագրություններ

  1. Statistisk sentralbyrå 01.04.2009

Կաղապար:Նորվեգիա-անավարտ

Կաղապար:Link FA