«Օսլո»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 148 interwiki links, now provided by Wikidata on d:q585 (translate me) |
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q585 (translate me) |
||
Տող 100. | Տող 100. | ||
[[Կատեգորիա:Ձմեռային Օլիմպիական Խաղերը հյուրընկալած քաղաքներ]] |
[[Կատեգորիա:Ձմեռային Օլիմպիական Խաղերը հյուրընկալած քաղաքներ]] |
||
{{Link FA|no}} |
{{Link FA|no}} |
||
[[pa:ਓਸਲੋ]] |
14:53, 11 Մարտի 2013-ի տարբերակ
Օսլո | |||||
նորվ.՝ Oslo | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
---|---|---|---|---|---|
Երկրամաս | Արևելյան Նորվեգիա | ||||
Ֆյուլկե | Օսլո | ||||
Քաղաքապետ | Ֆաբիան Սթանգ | ||||
Հիմնադրված է | 1048 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1147 | ||||
Այլ անվանումներ | Ասլո, Քրիտիանիա | ||||
Մակերես | 454 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | Նորվեգերեն | ||||
Բնակչություն | 578 870[1] մարդ (2009) | ||||
Խտություն | 1225 մարդ/կմ² | ||||
Կրոնական կազմ | նորվեգացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +47 22 | ||||
Փոստային դասիչ | 0001–1299 | ||||
Պաշտոնական կայք | oslo.kommune.no | ||||
| |||||
Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուսլու») Նորվեգիաի թագավորության մայրաքաղաքը և Նորվեգիայում ամենամեծ քաղաքը։
Հիմնադրվել է 1048-ին Հարալդ III թագավորի կողմից իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070-ին: Մայրաքաղաք է դարձել 1300-ին Հաակոն V-ի կողմից: Անձնական միավորում է ունեցել Դանիայի հետ 1397-ից 1523 թվականներին ինչպես նաև 1536-ից 1814 թվականներին իսկ Շվեդիայի հետ 1914-ից 1905 թվականները: 1624-ին հրդեհով ոչնչացվելուց հետո քաղաքը մոտեցավ Ակեշհուսի ամրոցին և գործող թագավոր Խրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Խրիստիանիա: Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի Հունվարի 1-ից: 1877-ից 1925-ին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա) երբ իրական Նորվեգագան անվանումը վերականգնվեց:
Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է: Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է: Այն նաև հանդիսանում է երկրի ծովային արտադրության և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն: Քաղաքը հանդիսանում է կենտրոն բազում ծովային կազմակերպությունների համար որոնցից միքանիսը ունեն համաշխարհային մեծություն: Օսլոն հանդիսանում է փորձադաշտ Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի ծրագրերի համար:
2010 թվականի տվյալներով Օսլո (մայրաքաղաքի) բնակչությունը կազմում է 1,442,318 որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է: Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ որը տալիս է եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը:
Աշխարհագրություն
Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավ-արևելյան մասում: Օսլոին պատկանում են նաև 40 կղզիներ: Քաղաքի տարածքում կան 343 լճեր որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր: Օսլոի մեջով անցնում են նրա 2 (Ակերսելվա և Ալնա) գետերը:
Կլիմա
Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է միևնույն աշխարհագրական լայնության վրա: Այն պատճառով որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից արևմուտքում է 20 աստճանով կլիման մոտիկ է ծովայինի: Ամառը քաղաքում սառն է իսկ ձմեռը ձյունառատ: Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր իսկ ամառային շոգը լինում է հազվադեպ: Օթերևութաբանական դիտումներից ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր քան -26 °C և չի բարձրացել ավելին քան +35 °C: Աշունը երկարատև է իսկ գարունը գալիս է միայն Մարտ ամսի վերջում: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C իսկ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -2,9 °C: Տարվա տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։
Ծանոթագրություններ
|
|