Jump to content

Պենելոպե Կրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպե Կրուս
իսպ.՝ Penélope Cruz
Ծնվել էապրիլի 28, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրԱլկոբենդաս, Մադրիդ {{{2}}} Իսպանիա
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հաղորդավար, ձայնային դերասանուհի, լուսանկարիչ և կինոռեժիսոր
Ակտիվ շրջան1986–այժմ
Ծնողներհայր՝ Էդուարդո Կրուս[1], մայր՝ Encarna Sánchez?[1]
Ամուսին(ներ)Խավիեր Բարդեմ (2010-ներկա)
Համատեղ ապրող(ներ)Խավիեր Բարդեմ
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ«Օսկար» (2009)
BAFTA (2009)
Կաննի կինոփառատոն (2006)
Գոյա (կինոմրցանակ) (1999, 2007, 2009)
«Սեզար» (2018)
penelope-cruz.org

Պենելոպե Կրուս Սանչես (իսպ.՝ Penélope Cruz Sánchez, հայալեզու և ռուսալեզու աղբյուրներում լայնորեն օգտագործվում է նաև անվան Պենելոպա ձևը, ապրիլի 28, 1974(1974-04-28)[2][3][4][…], Ալկոբենդաս, Մադրիդ նահանգ, Ֆրանկիստական Իսպանիա), հայտնի իսպանացի դերասանուհի, արժանացել է «Օսկար» մրցանակի (1 անգամ)։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրուսը «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ (2009 թ.), որի ընթացքում արժանացել է մրցանակի՝ լավագույն երկրորդ պլանի կնոջ դերի համար (Մարիա Էլենա, «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» կինոնկար)։

Պենելոպե Կրուս Սանչեսը ծնվել է իսպանական խիտ բնակեցված վայրում՝ Ալկոբենդասում։ Հայրը՝ Էդուարդո Կրուսը, մանրածախ առևտրական և ավտոմեխանիկ էր։ Մայրը՝ Էնկառնա Սանչեսը, վարսահարդարուհի և իմպրեսարիո էր[5]։ Բացի Պենելոպեից ընտանիքում մեծանում էին նաև կրտսեր քույրը՝ Մոնիկա Կրուսը և կրտսեր եղբայրը՝ Էդուարդո Կրուսը, ով դարձել է երաժիշտ և երգիչ[6][7]։ Ամբողջ իր մանկությունն աղջիկն անցկացրել է Ալկոբենդասում։

Երիտասարդ տարիներին Կրուսը դերասանուհի դառնալու ծրագրեր չուներ, նրա հիմնական նախասիրությունը պարերն էին[8]։ Նա ուսումնասրիել է դասական բալետ[6] և ինը տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա դասերի։ Ավարտելով կոնսերվատորիան՝ Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ չորս տարի սովորել է պարեր Նյու-Յորքի Քիրստինա Ռոտիի դպրոցում[9][10]։

Դեռահաս տարիքում Պենելոպեն հետաքրքրվեց դերասանական արվեստով՝ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունը դիտելուց հետո[8][11]։ Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ[8][12]։ 1989 թվականին բախտը ժպտաց Կրուսին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն[13]։

Վաղ աշխատանքներ (1989-1996)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Կրուսը նկարահանվեց իսպանական Mecano փոփ խմբի «La Fuerza del Destino» երաժշտական տեսահոլովակում։ 1990-1997 թվականներին սկսնակ դերասանուհին վարում էր La Quinta Marcha հեռուստաշոուն, որն ուղղված էր դեռահասներին[13]։ 1991 թվականին Պենելոպեն ստացավ ոչ մեծ դեր «Վարդագույն սերիա» հեռուստասերիալի մի դրվագում, որտեղ նկարահանվեց լրիվ մերկ։

1992 թվականին Կրուսը նկարահանվեց իր առաջին ֆիլմում՝ «Խոզապուխտ, խոզապուխտ» կատակերգական դրամայում[13], որում մարմնավորեց երիտասարդ աղջկա՝ Սիլվիայի դերը, ով երեխայի էր սպասում ֆաբրիկայի սեփականատերի որդուց՝ Խոսեից։ Սակայն վերջինիս մայրը դեմ է նրանց հարաբերություններին և վարձում է Ռաուլին (նրան մարմնավորում էր Խավիեր Բարդեմը), որ վերջինս գայթակղի Սիլվիային։ People ամսագիրը նշեց, որ ֆիլմում մինչ գոտկատեղը մերկ հայտնվելուց հետո Պենելոպեն դարձավ «գլխավոր սեքս-սիմվոլը»[13]։ 1999 թվականին Los Angeles Daily News-ին տված հարցազրույցում Պենելոպեն պատմել է. «Ես պատրաստ չէի մերկանալուն, բայց ես չեմ զղջում, որովհետև ես ուզում էի սկսել աշխատել, և դա փոխեց իմ կյանքը»[13]։ «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմը դրական արձագանքների արժանացավ քննադատների կողմից[14], իսկ Deseret News-ից Քրիս Խիկսը Պենելոպեի մարմնավորած Սիլվիային բնորոշեց որպես «հմայիչ»[15]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որ ներկայացնում էր Chicago Sun-Times-ը, գրում է. «Ֆիլմի դերասանական կազմը, հատկապես Սիլվիայի դերում հանդես եկեղ Պենելոպե Կրուսը, բավական գրավիչ է»։ Արդեն մեկ տարի անց Կրուսը իր կյանքում առաջին անգամ ներկայացվեց իսպանական «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների կնոջ լավագույն դերակատարման[16] համար։ Նույն տարում Պենելոպեն նկարահանվեց «Գեղեցկության դարաշրջան» ֆիլմում, որում կատարած դերի համար արժանացավ Spanish Actors Union Award մրցանակի։ 1993-1996 թվականներին Կրուսը նկարահանվեց իսպանական ու իտալական տասնյակ ֆիլմերում։

20 տարեկանում Պենելոպե Կրուսը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ երկու տարի զբաղվեց բալետով ու սովորեց անգլերեն[17]։

Ճանաչում (1997-2000)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենելոպե Կրուսը Կաննի կինոփառատոնում, 2003 թվական

1997 թվականին «Սիրո վտանգները» իսպանական կատակերգությունում Կրուսը մարմնավորեց Ջոն Լենոնի երկրպագուհուն, ինչպես նաև նկարահանվեց ևս երկու ֆիլմերում՝ «Դրախտային անկյուն» ֆիլմում կատարեկով Հելենայի[13], իսկ Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» մելոդրամայում՝ մարմնավաճառուհու դերը։ Վերջին ֆիլմիում կատարած դերակատարման համար Պենելոպեն հերթական անգամ ներկայացվեց Spanish Actors Union Award մրցանակի։ 1997 թվականի վերջին Կրուսը նկարահանվեց «Բացիր աչքերդ» միստիկական դրամայում։ Նա մարմնավորեց Սոֆիային՝ գլխավոր հերոս (Էդուարդո Նորեգի) Սեսարի սիրուհուն։ Քննադատները դրական կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին[18], սակայն հանդիսատեսը հավանության չարժանացրեց այն[19]։

Հաջորդ տարում Կրուսն առաջին անգամ նկարահանվեց ամերիկյան ֆիլմում՝ Բիլլի Կրուդապի «Բլուրների ու հովիտների երկիրը» վեսթերնում[13]։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ ուներ անգլախոս դերասանների հետ շփվելիս[13]։ Ֆիլմը անհաջողություն կրեց և՛ քննադատների արձագանքների[20], և՛ շահույթի տեսակետներից[21]։ Film Journal International կազմակերպության անդամ Կևին Լալլին այսպես է մեկնաբանել. «Այդքան անհաջող ընտրված դերասանների շարքում իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը շատ ավելի հմայիչ է Ջոզեֆիի դերում, քան իր նախկին դերակատարումներում»[22]։ Չնայած ֆիլմի կրած անհաջողությանը՝ Պենելոպեն ներկայացվեց «ALMA» մրցանակի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։

Ֆեռնանդո Տրուեբայի «Իմ երազների աղջիկը» ֆիլմում Կրուսը կատարեց երգչուհի Մակարենա Գրանադայի դերը։ Կրուսի դերասանական աշխատանքը արժանացավ բազմաթիվ քննադատների գովասանքին. Variety-ից Ջոնաթան Հոլոլենդը գրել է. «Եթե նախկինի պես անհրաժեշտ է ապացույց, որ Կրուսը նախ դերասանուհի է, և միայն հետո՝ գեղեցկուհի, ապա ահա այն»[23]։ Film4 կայքում արված մեկնաբանությունում ասվում է. «Կրուսը ֆիլմում անխուսափելիորեն իր վրա է սևեռում ուշադրությունը», ինչպես նաև նշվում է, որ ֆիլմը «հիանալի է»[24]։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Պենելոպեն արժանացավ «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների, ինչպես նաև ներկայացվեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։

1999 թվականին Պենելոպե Կրուսը կրկին համագործակցեց Պեդրո Ալմոդովարիի հետ՝ նկարահանվելով «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում[13]։ Մեկ տարի անց դերասանուհի կատարեց իր առաջին գլխավոր դերը՝ «Կինը վերևից» կատակերգությունում մարմնավորելով շեֆ-խոհարար Իզաբելային, ով մանկուց տառապում է ծովային հիվանդությամբ։ Variety-ից Լիզա Նեսելսսոնը դրական գնահատեց Պենելոպեի և նրա հետ նկարահանված Հարոլդ Պերինոյի աշխատանքը՝ ավելացնելով, որ դերասանուհին «հմայիչ ակցենտ ունի»[25]։ Կինոքննադատ Ջեյն Կրոուտերը հայտարարեց, թե «Կրուսը հիանալի է, թեթևամիտ ու անմեղ»[26]։ Նույն տարում Կրուսն ու Մեթ Դեյմոնը Բիլի Բոբ Տորնտոնի «Անսանձ սրտեր» ֆիլմում կատարեցին սիրեկաններ Ալեքսնադրայի ու Ջոնի դերերը[13]։ Detroit News-ից Սյուզան Ստարկը նշել է, թե Տորնտոնը Դեյմոնից, Հենրի Թոմասից ու Կրուսից կարողացավ ստանալ «բավական տպավորիչ խաղ»։ Այնուամենայնիվ, Բոբ Լոնջիգոն մեղմ արտահայտվեց՝ ասելով, թե «նրանց տարվածությունը միմյանցով դժվար թե կարողանար տաքացներ մի տուփ լոբի»[27]։

Առաջընթաց և անհաջողություններ (2001-2005)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին շրջադարձային եղավ Կրուսի կարիերայում. նա նկարահանվեց «Վանիլային երկինք» ֆիլմում, Ամենաբարի «Բացիր աչքերդ» ռեմեյքում։ Դերասանուհին կրկին խաղաց գլխավոր հերոսուհի՝ Սոֆիի ընկերուհու դերը, և նրա գործընկերը ֆիլմում դարձավ Թոմ Քրուզը։ Չնայած նրան, որ դրաման ստացավ տարբեր արձագանքներ[28], кассовые сборы превысили $ 200 млн по всему миру[29], եկամուտը կազմեց ավելի քան 200 միլոն դոլար ամբողջ աշխարհում։ Դերասանուհու աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Բրենդոն Գրեյդոնը ասել է, որ Կրուսը «հմայիչ» է[30], իսկ Իտան Ալտերը նշել է, որ Պենելոպե Կրուս և Թոմ Քրուզ զույգը «կարող է ստեղծել ճիշտ մթնոլորտ»[31]։ Նույն թվականին Պենելոպեն հայտնվեց դրամատիկական «Կոկաին» ֆիլմում, որ Բրյուս Պորտերի՝ 1993 թվականին հրատարակված գրքի էկրանացումն էր։ Կրուսը խաղացել է երկրորդ պլանի դեր. նա մարմնավորում էր Միրտային։ Վերջինիս ամուսինու՝ Ջորջ Լունգի դերում հանդես էր գալիս Ջոնի Դեփը։ Քննադատների շրջանում դրաման առաջացրել է խառը արձագանքներ[32], բայց հավաքել է 80 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[33]։ Չնայած այն հանգամանքին, որ «Վանիլային երկինք» և «Կոկաին» ֆիլմերում դերասանուհու խաղի վերաբերյալ արձագանքները ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չէին, նա չի արժանացել որևէ մրցանակի, եթե չհաշվենք, որ նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի (երկու ֆիլմերի համար) որպես տարվա ամենավատ դերասանուհին։

Հետագայում՝ 2001 թվականի վերջից մինչև 2005 թվականը Պենելոպե Կրուսի կարերիայում դիտվել է անկում։ «Կորեիայի կապիտանի ընտրությունը» (որի համար նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորու») ֆիլմում նկարահանվելուց հետո նա անհաջողությունների էր հանդիպում։ Այդ ընթացքում էկրաններին բարձրացած 10 ֆիլմեր, որոնցում նկարահանվել էր Պենելոպե Կրուսը, արժանանում էին հիմնականում աննշան կամ բացասական արձագանքների[34][35]։ Կրուսի համար միակ հաջողակը եղել է «Մի գնա» ֆիլմը. դերասանուհին ոչ միայն ստացավ քննադատների դրական գնահատականներ, այլև արժանացավ Դավիդ դի Դոնատելոյի անվան մրցանակ[36] ու ներկայացվեց «Գոյա» մրցանակի։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1986 - 1990 Վարդագույն սերիա Série rose Դաֆնի / Յավոթ / Ժուլիետ Հեռուստասերիալ,
Կատակերգություն
Գարի Քյումել, ...
1992 Խոզապուխտ, խոզապուխտ Jamón, jamón Սիլվիա Կատակերգություն Խոսե Հուան Բիգաս Լունա
1992 Թակարդ Framed Լոլա Դել Մորենո Հեռուստասերիալ
Թրիլեր,
Քրեական
Ջեֆրի Սաքս Թիմոտի Դալթոն
1992 Էլեգանտ դարաշրջանը Belle epoque Լուզ Կատակերգություն Ֆեռնանդո Տրուեբա
1993 Հունական լաբիրինթոս El laberinto griego Էլիզա Թրիլեր Ռաֆայել Ալկազար
1993 Ապստամբը La ribelle Էնզա Դրամա Աուրելիո Գրիմալդի
1993 Հանուն սիրո, միայն հանուն սիրո Per amore, solo per amore Մարի Պատմական Ջովանի Վերոնեզի
1994 Ծիծաղելի է, բայ ոչ այնքան Alegre ma non troppo Սալոմե Մելոդրամա,
Կատակերգություն
Երաժշտական
Ֆեռնանդո Կոլոմո
1994 Դա սուտ է Todo es mentira Լուչիա Մելոդրամա,
Կատակերգություն
Ալվարո Ֆերնանդես Արմերո
1995 Կարմիրների միջև Entre rojas Լուչիա Դրամա Ասուենա Ռոդրիգես
1996 Վհուկները Brujas Պատրիսիա Դրամա Ալվարո Ֆերնանդես Արմերո
1996 Սելեստինա La Celestina Մելիբեյա Դրամա Հերարդո Վերա Մարիբել Վերդու
1996 Ավելին քան սերը Más que amor, frenesí Լաուրա Կատակերգություն Ալֆոնսո Ալբասաետե
1996 Սիրո վտանգները El amor perjudica seriamente la salud երիտասարդ Դիանա Մելոդրամա,
Կատակերգություն
Մանուել Գոմես Պերեյրա
1997 Դրախտային անկյուն Et hjørne af paradis Դոնա Հելենա Մելոդրամա,
Դրամա
Փիթեր Ռիքուարդ
1997 Կենդանի մարմին Carne trémula Իզաբել Պլազա Կաբալյերո Դրամա Պեդրո Ալմոդովար Խավիեր Բարդեմ
1997 Բացիր աչքերդ Abre los ojos Սոֆիա Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ալեխանդրո Ամենաբար
1998 Դոն Ժուան Don Juan Մաթուրին Մելոդրամա,
Կատակերգություն
Ժակ Վեբեր Ժակ Վեբեր
1998 Անձրևոտ կոշիկներով մարդը The Man with Rain in His Shoes Լուիզա Մելոդրամա,
Կատակերգություն
Մարիա Ռիփոլ
1998 Հրեշտակների զրույցը Talk of Angels Պիլար Մելոդրամա,
Կատակերգություն
Ռազմական
Նիկ Հելմ Վենսան Փերես
1998 Իմ երազանքների աղջիկը La niña de tus ojos Մաքարենա Գրանադա Դրամա,
Կատակերգություն
Ֆեռնանդո Տրուեբա
1998 Բլուրների և հովիտների երկիրը The Hi-Lo Country Ժոզեֆա Օ'Նիլ Մելոդրամա,
Վեստեռն
Սթիվեն Ֆրիրզ
1999 Ամեն ինչ մորս մասին Todo sobre mi madre քույր Մարիա Ռոզա Սանզ Դրամա Պեդրո Ալմոդովար
1999 Մերկ մաշկ Volavérunt Պեպիտա Թուդո Դրամա Խոսե Խուան Բիգաս Լունա
2000 Կինը վերևից Woman on Top Իզաբելլա Օլիվիերա Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆինա Տորես
2000 Անսանձահարելի սրտերը All the Pretty Horses Ալեխանդրա Մելոդրամա,
Վեստեռն
Բիլի Բոբ Տորնտոն Մեթ Դեյմոն
2001 Կոկաին Blow Միրթա Ջանգ Դրամա,
Կենսագրական
Թեդ Դեմե Ջոնի Դեփ,
Խորդի Մոլյա
2001 Կապիտան Քորելիի ընտրությունը Captain Corelli's Mandolin Փելեգիա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջոն Մենդեն Նիկոլաս Քեյջ,
Քրիստիան Բեյլ
2001 Աստծուց լուրեր չկան Sin noticias de Dios Կարմեն Ռամոս Կատակերգություն Ագուստին Դիաս Յանես Ֆանի Արդան
2001 Վանիլային երկինք Vanilla Sky Սոֆիա Սերանո Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Թրիլեր,
Դետեկտիվ
Քեմերոն Քրոու Թոմ Քրուզ,
Քեմերոն Դիազ,
Կուրտ Ռասել
2001 Իտալացի զինվորներ Italian Soldiers Փաստագրական,
Ռազմական
Ֆրանչեսկո Կաբրաս
2002 Ռենոյում արթնացածը Waking Up in Reno Բրենդա՝ իսպանացի կին Կատակերգություն
Մելոդրամա
Ջորդան Բրեյդի Բիլի Բոբ տորնտոն,
Պատրիկ Սուեզի,
Շարլիզ Թերոն
2003 Դարի շոուն Masked and Anonymous Պեգան Լեյս Դրամա,
Կատակերգություն
Երաժշտական
Լարի Չարլզ Ջոն Գուդմեն,
Ջեսիկա Լենգ,
Լյուկ Ուիլսոն,
Էդ Հարիս,
Չիչ Մարին,
Միքի Ռուրկ
2003 Ֆան-Ֆան վարդակակաչ Fanfan la tulipe Ադելին լա Ֆրանշիս Արկածային,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժերար Կրավչիկ Վենսան Փերես
2003 Գոթիկա Gothika Խլոե Սավա Թրիլեր Մաթյո Կասովից Հոլի Բերի
2004 Մի գնա Non ti muovere Իտալիա Դրամա Սերջիո Կաստելիտո
2004 Նոել Noel Նինա Վասքուես Դրամա Չազ Պալմինտերի Սյուզան Սարանդոն,
Պոլ Ուոքեր,
Ռոբին Ուիլյամս
2004 Գլուխն ամպերում Head in the Clouds Միա Ռազմական,
Կատակերգություն
Ջոն Դայգան Շարլիզ Թերոն
2005 Սահարա Sahara Եվա Ռոյաս Արկածային,
Կատակերգություն
Բրեկ Այսեր Մեթյու Մակքոնահի,
Սթիվ Զան
2005 Քրոմոհոբիա Chromophobia Գլորիա Դրամա Մարտա Ֆայնս
2006 Ավազակուհիները Bandidas Մարիա Ալվարես Կատակերգություն
Վեստեռն
Հոակին Ռոնինգ,
Էսլեն Սանդբերգ
Սալմա Հայեկ,
Սթիվ Զան
2006 Վերադարձ Volver Ռայմունդա Դրամա,
Կատակերգություն
Դետեկտիվ
Պեդրո Ալմոդովար
2007 Բարի գիշեր The Good Night Աննա / Մելոդիա Դրամա,
Կատակերգություն
Ջեյք Փելթրոու Գվինեթ Փելթրոու,
Դենի Դե Վիտո
2008 Էլեգիա Elegy Կոնսելո Կաստիլիո Դրամա,
Մելոդրամա
Իզաբել Կոյշեթ Բեն Քինգսլի,
Դենիս Հոփեր
2008 Վիկի Քրիստինա Բարսելոնա Vicky Cristina Barcelona Մարիա Ելենա Մելոդրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Սքարլեթ Յոհանսոն

Խավիեր Բարդեմ

2008 Մանալոթե Manolete Լուփե Սինո Մելոդրամա,
Կենսագրական
Մենո Մեյես Էդրիան Բրոուդի
2008 Կանիբալի խորհրդատուն La concejala antropófaga Պինա Կարճամետրաժ Պեդրո Ալմոդովար
2009 Անցանկալի գրկախառնություն Los abrazos rotos Լենա Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Պեդրո Ալմոդովար
2009 Դարվինի առաքելությունը G-Force Ժուարեզ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Հոյթ Յեթմեն Բիլ Նայի
2009 Ինը Nine Կարլա Երաժշտական,
Մելոդրամա
Ռոբ Մարշալ Նիկոլ Կիդման,
Ջուդի Դենչ,
Քեյթ Հադսոն
2010 Սեքսը մեծ քաղաքում 2 Sex and the City 2 Կարմեն Գարսիա Կարիոն Կատակերգություն
Մելոդրամա
Մայքլ Պատրիկ Կինգ Սառա Ջեսիկա Փարկեր
2011 Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին Pirates of the Caribbean։ On Stranger Tides Անժելիկա Տիչ Ֆենտեզի,
Արկածային
Ռոբ Մարշալ Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Յեն Մակշեյն,
Սեմ Կլաֆլին,
Աստրիդ Բերժե-Ֆրիսբի
2012 Հռոմեական արկածներ To Rome with Love Աննա Կատակերգություն
Մելոդրամա
Վուդի Ալեն Վուդի Ալեն,
Ալեք Բոլդուին,
Ռոբերտո Բենինյի,
Էլեն Փեյջ
2012 Կրկնակի ծնվածը Venuto al mondo Ջեմմա Դրամա Սերջիո Կաստելիտո
2013 Ոչ երկարատև սիրահարները Los amantes pasajeros կատակերգություն Պեդրո Ալմոդովար Անտոնիո Բանդերաս
2013 Խորհրդատուն The Counselor Լաուրա Թրիլեր Ռիդլի Սքոթ Բրեդ Փիթ,
Քեմերոն Դիազ
2015 Մա Մա Ma Ma Մագդա Դրամա Խուլիո Մեդեմ
2016 Իսպանիայի թագուհի The Queen of Spain Մակարենա Գրանադա Դրամա Ֆեռնանդո Տրուեբա
2016 Զուլանդեր 2 Zoolander 2 Վալենտին Վալենսիա կատակերգություն Բեն Սթիլեր Բեն Սթիլեր

Օուեն Ուիլսոն

2016 Եղբայրները Գրիմսբիից The Brothers Grimsby Ռոնդա Ջորջ կատակերգություն

արկածային ֆիլմ

Լուի Լետերյե Սաշա Բարոն Կոեն

Մարկ Ստրոնգ

2017 Էսկոբար Loving Pablo Վիրջինիա Վալյեխո Կենսագրական

Դրամա

Լեոն դե Արոնոա Խավիեր Բարդեմ
2018 Սպանություն արևելյան ճեպընթացում Murder on the Orient Express Պիլար էստրավադոս Դետեկտիվ

Դրամա

Քեննեթ Բրանա Քեննեթ Բրանա

Ուիլեմ Դեֆո

Ջուդի Դենչ՝

2018 Ամերիկյան կրիմինալ պատմություն

Ջաննի Վերսաչե ի սպանությունը.

The Assassination of Gianni Versace: American Crime Story Դոնաթելա Վերսաչե Հեռուստասերիալ Ռայան Մերֆի Դարրեն Քրիս

Ռիկի Մարտին

Ֆին Ուիթրոք

2018 Բոլորը գիտեն Todos lo saben Լաուրա Թրիլեր Ասղար Ֆարհադի Խավիեր Բարդեմ
2019 Ցավ և փառք Dolor y gloria Ջանիտա Դրամա Պեդրո Ալմոդովար Անտոնիո Բանդերաս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Discogs — 2000.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. «Penelope Cruz Biography (1974–)». Film Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  6. 6,0 6,1 De Vries, Hilary. (февраль 2004). «Penelope Cruz: Will She Say I Do, or I Don't (Page 3)». Marie Claire. Hearst Communication, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  7. «Eva Longoria splits with her jumpoff/boyfriend of 14 months, Eduardo Cruz». Celebitchy. 9 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Rose, Charlie. (17 января 2010). «The Rising Star of Penelope Cruz (Page 2)». CBS News. CBS Interactive Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  9. Gilchrist, Todd. «10 Questions With Penelope Cruz». Ask Men. IGN Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  10. «Últimas noticias y biografía de Penélope Cruz». Hola (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Sischy, Ingrid. (ноябрь 2009). «The Passions of Penélope». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  12. Barlow, Helen. (7 декабря 2008). «Why the lady is a vamp (Page 4)». Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 «Penélope Cruz Biography». People. Time Warner Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  14. «Jamon Jamon (1993)». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  15. Hicks, Chris. (12 апреля 1994). «Jamon Jamon». Deseret News. Deseret Management Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  16. Ebert, Roger. (11 февраля 1994). «Jamon Jamon». Chicago Sun-Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  17. Cotillard, Marion. (28 апреля 2010). «Penelope CRUZ». Interview. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  18. «Open Your Eyes (1997)». Rotten Tomatoes. Flixster, Inc. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  19. «Open Your Eyes». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  20. «The Hi-Lo Country (1998)». Rotten Tomatoes. Flixster, Inc. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  21. «The Hi-Lo Country». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  22. Lally, Kevin. «Hi-Lo Country, The». Film Journal International. Nielsen Business Media Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  23. Holloland, Jonathan. (16 ноября 1998). «The Girl of Your Dreams». Variety. Reed Business Information. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  24. «GIRL OF YOUR DREAMS, THE». Film4. Channel Four Television Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  25. Nesselson, Lisa. (26 июля 2000). «Women on Top». Variety. Reed Business Information. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  26. Crowther, Jane. (24 января 2001). «Woman on Top (2001)». BBC News. BBC Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  27. Longigo, Bob. «All Pretty Horses». Dayton Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
  28. «Vanilla Sky (2001)». Rotten Tomatoes. Flixster, Inc. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  29. «Vanilla Sky». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  30. Graydon, Brandon. (24 января 2002). «Vanilla Sky (2002)». BBC News. BBC Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  31. Alter, Ethan. «VANILLA SKY». Film Journal International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  32. «Blow (2001)». Rotten Tomatoes. Flixster, Inc. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  33. «Blow». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  34. rottentomatoes.com կայքի վիճակագրությունը կազմող քննադատները ֆիլմի տվյալների համար նշանակեցին 14-39 % հնարավոր 100 %-ից։
  35. «Penelope Cruz». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  36. «Migliore attrice protagonista 2004». daviddidonatello.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե Կրուս» հոդվածին։