Բացիր աչքերդ
Բացիր աչքերդ իսպ.՝ Abre los ojos | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ, դրամա, միստիկ ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ[1], միստիկական գրականություն[2], դրամա[2] և գիտական ֆանտաստիկա[2] |
| Թեմա | հեռուստաներկայություն |
| Թվական | 1997, հունվարի 24, 2002[3] և դեկտեմբերի 19, 1997[2] |
| Լեզու | իսպաներեն |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Ամենաբար[4][5][6][…] |
| Պրոդյուսեր | Խոսե Լուիս Կուերդա |
| Սցենարի հեղինակ | Ալեխանդրո Ամենաբար և Մատեո Խիլ |
| Դերակատարներ | Էդուարդո Նորյեգա[7][5][8], Պենելոպե Կրուս[5][6][8][…], Ֆելե Մարտինես[5][8], Նայվա Նիմրի[7][5][8], Ժերար Բարրե[5][8], Տրիստան Ուլոա[9], Չետե Լերա[9], Խորխե դե Խուան[9], Միգել Պալենսուելա[9], Իոն Գաբելյա[9], Ֆաննի Գոտիե[9], Luis García Gómez?[9], Խոսե Անխել Էխիդո[9], Ալեխանդրո Ամենաբար[9] և Իսաբել Սեռանո[9] |
| Օպերատոր | Հանս Բուրման |
| Երաժշտություն | Ալեխանդրո Ամենաբար |
| Պատմվածքի վայր | Մադրիդ |
| Նկարահանման վայր | Մադրիդ[2] |
| Կինոընկերություն | Redbus Film Distribution |
| Տևողություն | 114 րոպե |
«Բացիր աչքերդ» (իսպ.՝ Abre los ojos), ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի ֆիլմը, որը նկարահանվել է 1997 թվականին։ Բեռլինի կինոփառատոնի CICAE մրցանակակիր է, և Տոկիոյի կինոփառատոնի գրան-պրի ունի։ Նոմինացվել է Գոյա կինոմրցանակի 10 կատեգորիաներում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսարը գեղեցիկ և հարուստ երիտասարդ տղա է, ում կանայք շատ են սիրում, սակայն նա չի ուզում նրանց հետ լուրջ հարաբերություններ ունենալ։ Մի անգամ երեկույթի ժամանակ Սեսարը ծանոթանում է իր լավագույն ընկեր Պելայոյի ընկերուհու՝ Սոֆիայի հետ և սիրահարվում է նրան։ Սեսարի նախկին ընկերուհին՝ Նուրիան, իմանալով նրանց մասին և խանդելով, ավտովթար է կազմակերպում, և մեքենան, որում Սեսարն ու Սոֆիան էին, խրվում է պատի մեջ։ Սեսարը ողջ է մնում, սակայն նրա դեմքը աղավաղվում է, և իր նախկին գեղեցկությունից հետք անգամ չի մնում։ Մի օր նա Պելայոյի և Սոֆիայի հետ երեկույթի է գնում, բայց զգում է, որ իր ներկայությունը նրանց դուր չի գալիս։ Սակայն հաջորդ առավոտյան Սոֆիան վերադառնում է նրա մոտ և ասում է, որ միայն նրան է սիրում։ Սեսարին զանգահարում են կլինիկայից և հայտնում են, որ նոր հեղափոխական մեթոդ կա, որի շնորհիվ կարելի է վերականգնել նրա դեմքը։ Կարելի է կարծել, որ ամեն-ինչ լավ է, բայց Սեսարի համար մղձավանջը դեռ նոր է սկսվում․․․
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդո Նորյեգա - Սեսար
- Պենելոպե Կրուս - Սոֆիա
- Չետե Լերա - Անտոնիո
- Ֆելե Մարտինես - Պելայո
- Նիմրի Նադժվա - Նուրիա
- Խերարդ Բարրայ - Դյուվերնուա
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 - Բեռլինի կինոփառատոն
- C.I.C.A.E. Award (ռեժիսորայի համար) - Ալեխանդրո Ամենաբար
- 1998 - Կինոփառատոն Տոկիոյում
- Գրան-պրի - Ալեխանդրո Ամենաբար
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - Մրցանակաբաշխություն Գոյա
- Լավագույն դերասան - Էդուարդո Նորյեգա
- Լավագույն ռեժիսոր - Ալեխանդրո Ամենաբար
- Լավագույն մոնտաժ - Մարիա Էլենա Սայնս դե Ռոսաս]]
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ - Պակա Ալմենարա, Կոլին Արտուր, Սիլվի Իմբեր
- Լավագույն նկարիչ - Վոլֆգանգ Բուրման
- Լավագույն սցենար - Ալեխանդրո Ամենաբար, Մաթեո Հիլ
- Լավագույն ձայն - Դանիել Գոլդսթեյն, Ռիկարդո Սթեյնբերգ, Պատրիկ Գիսլեն
- Լավագույն հատուկ էֆեկտներ - Ռեյես Աբադես, Ալբերտո Էստեբան, Աուրելիո Սանչես
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեխանդրո Ամենաբարը մտածեց ֆիլմի սցենարը մղձավանջներից հետո, որոնք նա տեսել է, երբ գրիպով հիվանդ է եղել։
- 2001 թվականին ԱՄՆ-ում նկարահանվել է «Բացիր աչքերդ» ֆիլմի նոր տարբերակը «Վանիլային երկինք» անվանմամբ։ Այս ֆիլմում Սոֆիայի դերը կրկին կատարել է Պենելոպե Կրուսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.kinokalender.com/film3392_open-your-eyes.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0125659/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.filmaffinity.com/en/film581441.html
- ↑ 6,0 6,1 http://stopklatka.pl/film/otworz-oczy
- ↑ 7,0 7,1 http://www.ofdb.de/film/7301,Virtual-Nightmare---Open-Your-Eyes
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt0125659/fullcredits
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Internet Movie Database — 1990.
| ||||||
