Նայվա Նիմրի
Նայվա Նիմրի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 14, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պամպլոնա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կոմպոզիտոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0632385 |
Նայվա Նիմրի (իսպ.՝ Najwa Nimri, արաբ․՝ نجوى نمري, փետրվարի 14, 1972, Պամպլոնա), իսպանացի դերասանուհի և երգչուհի հորդանանյան ծագմամբ։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) կողմից թողարկված «Թղթե տունը» հեռուստասերիալում Ալիսիա Սիերայի դերով։ Հեռուստասերիալում սկսել է նկարահանվել 3-րդ եթերաշրջանից։ Նաև հայտնի է «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում Սուլեմա Սաիրի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նայվայի մայրը նավառացի է, իսկ հայրը՝ հորդանանցի։ Նա ունի եղբայր՝ Կարիմը և երկու քույրեր՝ Սառան և Նադիան։ Նրա զարմիկը՝ Ալեքսանդր Նայմերը, նույնպես իսպանացի երգիչ է։
Նրա անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «էքստազ»։ Դեռ մանուկ հասակում Նիմրին ընտանիքի հետ տեղափոխվել է Բիլբաո։ Ներկայումս Նայվան բնակվում է Մադրիդում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին դերը խաղացել է «Թռիչք դեպի դատարկություն» ֆիլմում։ 1997 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի «Բացիր աչքերդ» ֆիլմում, Պենելոպե Կրուսի և Էդուարդո Նորյեգայի հետ, կատարելով այն դերը, որը մարմնավորել է Քեմերոն Դիասը «Վանիլային երկինք» ֆիլմի ամերիկյան տարբերակում։
Երաժշտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչուհին կարիերան սկսել է փոքր խմբում։ 1996 թվականին Նաջվան եղել է «Najwajean» խմբի անդամ Կառլոս Ջինի հետ[1]։ Բացի այդ, թողարկել է չորս սոլո ալբոմներ։ Capable սինգլը 2006 թվականին գլխավորել է իսպանական հիթ-շքերթը։ «Ասֆալտ» և «Խաղաղապահներ» ֆիլմերի երաժշտության համար ստացել է «Գոյա» մրցանակ։
Սևավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլոս Ջենի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- No Blood (1998) – No. 80
- Asfalto (2001) (soundtrack) – No. 175
- Guerreros (2002) (soundtrack) – No. 88
- Najwajean Selection (2002) (compilation album) – No. 108
- Till It Breaks (2008) – No. 20
- Bonzo (2015)
Najwajean խմբի սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crime (2008)
Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carefully (2001) – No. 76
- Mayday (2003) – No. 48
- Walkabout (2006) – No. 10 (50,000 copies sold; Gold).
- El último primate (2010)
- Donde rugen los volcanes (2012)
- Rat Race (2014)
- Viene de Largo (2020)
Սոլո սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- That Cyclone (2001) from Carefully – No. 37
- Following Dolphins (2001) from Carefully – No. 68
- Go Cain (2003) from Mayday – No. 20
- Hey Boys, Girls (2003) from Mayday – No. 26
- Capable (2006) from Walkabout – No. 3
- Push It (2006) from Walkabout
- Le Tien, Le Mien (2006) from Walkabout
- Feed Us (2014) from Rat Race
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «NajwaJean 10 years after» (իսպաներեն)։ Europa Press։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2008-10-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նայվա Նիմրի Internet Movie Database կայքում
|
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Իսպանացի կինոդերասանուհիներ
- Իսպանացի դերասանուհիներ
- Իսպանացի երգչուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Իսպանացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասանուհիներ