Դեմ առ դեմ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմ առ դեմ
Изображение логотипа
Ժանրսև հումոր պարունակող հեռուստահաղորդում
ՍտեղծողDaniel Écija? և Ալեքս Պինա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորJesús Colmenar?, Sandra Gallego?, Marc Vigil?, Ramón Salazar?, Carles Torrens?, Jesús Rodrigo?, David Molina Encinas? և Q108418862?
Գլխավոր
դերերում
Մեգի Սիվանտոս, Նայվա Նիմրի, Carlos Hipólito?, Roberto Enríquez?, Ալբա Ֆլորես և Cristina Plazas?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ40
Էկրաններին էապրիլի 20, 2015[1]-ից փետրվարի 4, 2019
ՀեռուստաալիքAntena 3 և FOX Իսպանիա
ԸնկերությունGlobomedia? և Fox Networks Group?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

«Դեմ առ դեմ» (իսպ.՝ Vis a vis), իսպանական հեռուստասերիալ։ Պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 20-ին Antena 3 հեռուստաալիքում[2]։ 2017 թվականից հեռուստասերիալը թողարկվել է FOX España հեռուստաալիքով[3]։ 2019 թվականի մայիսին հայտարարվել է, որ նկարահանվելու է սերիալի սփին-օֆֆը, «Դեմ առ դեմ։ Օազիս» անվանումով[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կին Մակարենա Ֆերեյրոնը սիրահարվում է իր բոսին և նրա խնդրանքով կատարում է մի շարք ֆինանսական հանցագործություններ։ Աղջկան բանտարկում են Կրուս դել Սուր բանտում, որտեղ նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Նա պետք է հանդուրժի բանտում ապրելու դժվարությունները, հատկապես, բանտարկյալների միջև բարդ փոխհարաբերությունները, որոնց թվում ամենավտանգավորը Սուլեմա Սաիրն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգի Սիվանտոս՝ Մակարենա Ֆերեյրո
  • Նայվա Նիմրի՝ Սուլեմա Սաիր
  • Ալբա Ֆլորես՝ Սարայ Վարգաս դե Հեսուս
  • Մարիա Իզաբել Դիաս՝ Սոլեդադ Նունես
  • Բերթա Վասկես՝ Էստեֆանիա Կաբիլա Սիլվա
  • Լաուրա Բաենա՝ Անտոնիա Դիես
  • Ռամիրո Բլաս՝ Կառլոս Սանդովալ
  • Կառլոս Իպոլիտո՝ Լեոպոլդո Ֆերեյրո
  • Մարթա Ալեդո՝ Թերեզա Գոնսալես
  • Ալբերտո Վելասկո՝ Անտոնիո Փալասիաս
  • Ռոբերտո Էնրիքես՝ Ֆաբիո Մարթինես
  • Ինմա Կուևաս՝ Անա Բելեն Անաբել
  • Քրիստինա Փլասաս՝ Միրանդա
  • Բելեն Կուեստա՝ Հոլանդա Մոնտերո
  • Ջորջինա Ամորոս՝ Ֆաթիմա Ամին

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Հեռուստաալիք Դրվագներ Թողարկման ամսաթիվ Միջին լսարան
Հեռարձակման սկիզբ Հեռարձակման վերջ
1 Antena 3 11 2015 թվականի ապրիլի 20 2015 թվականի հուլիսի 2 3,547,000 (19.9%)
2 13 2016 թվականի մարտի 31 2016 թվականի հունիսի 22 2,431,000 (14.2%)
3 FOX España 8 2018 թվականի ապրիլի 23 2018 թվականի հունիսի 11 151,000 (0.8%)
4 8 2018 թվականի դեկտեմբերի 3 2019 թվականի փետրվարի 4 129,000 (0,7%)
Ընդամենը 40 2015 թվականի ապրիլի 20 2019 թվականի փետրվարի 4 6,258,000 (35,6%)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]