Խուլիո Մեդեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Խուլիո Մեդեմ
Խուլիո Մեդեմ Լաֆոնտ Սանխուան Մենդիզաբալ
Julio-Medem by MariResendiz.jpg
Ծնվել է հոկտեմբերի 21, 1958 (59 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Իսպանիա
Կրթություն University of the Basque Country
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Գործունեության տարիներ 1974 թ.-ից մեր օրեր
Ազգություն իսպանացի
Մասնագիտացում ռեժիսոր
Ոճ(եր) իսպանական արտ-հաուս, էրոտիկ դրամա
Պարգևներ «Գոյա» մրցանակ (1993 թ.), Կաննի կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի մրցանակ
IMDb ID 0575523
www.juliomedem.org

Խուլիո Մեդեմը (Julio Medem։ ծնվ․՝ հոկտեմբերի 21, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2], Սան Սեբաստիան, Donostialdea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[1][3]), իսպանացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուլիո Մեդեմը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 21-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում (Բասկերի երկիր)։ 1985 թվականին ավարտել է Բասկերի երկրի համալսարանը, որտեղ սովորել է բժշկություն և ընդհանուր վիրաբուժություն։ Դեռ ուսանող չդարձած նա սկսել է համագործակցել «La Voz de Euskadi» թերթի հետ, որտեղ ունեցել է կինոյի իր բաժինը, բացի այդ նաև եղել է կինոյի և հեռուստատեսության մասին մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ այլ թերթերի և ամսագրերի համար, այդ թվում և՝ «Cinema 2002»-ում։ 1975 թվականից նա սկսոել է մի քանի էքսպերեմենտալ ֆիլմեր նկարել «Super-8» ֆոտոխցիկով, որի արդյունքում ստեղծվել են մի շարք կարճամետրաժ ֆիլմեր։ 1985 թվականին կինոգործիչը սկսել է ֆիլմեր նկարել 35 միլիմետրանոց ֆոտոխցիկով, իսկ 1991 թվականին կայացել է նրա առաջին ֆիլմի՝ «Կովերի» պրեմիերան։ Ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի, Թուրինի, Ալեքսանդրիայի կինոփառատոնների ժամանակ[4]։ Նրա հաջորդ 2 ֆիլմերը՝ «Հողը»(1993 թ.) և «Կարմիր սկյուռիկը»(1996 թ.) ցուցադրվել են Կաննի կինոփառատոնի ժամանակ։ «Կարմիր սկյուռիկը» կինոփառատոնի ժամանակ արժանացել է երիտասարդ ժյուրիի մրցանակին և Ժերերմորի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ 1999 թվականին որոշ դադարից հետո էկրան է բարձրանում Մեդեմի «Բևեռային շրջանի սիրահարները», իսկ 2001 թ.-ին՝ «Լուսիան և սեքսը»։ 2000 թվականին ավտովթարի ժամանակ զոհվում է ռեժիսորի քույրը՝ Աննա Մեդեմը. նա գնում էր իր նկարների ցուցահանդեսին։ 2007 թվականին Խուլիո Մեդեմը նկարահանում է ֆիլմ նվիրված քրոջը՝ «Քաոսային Աննան»։ Ֆիլմում օգտագործվել են Աննայի նկարները[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկումենտալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Super 8 և 35մմ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուլիո Մեդեմի Հողը ֆիլմում գլխավոր դերում պիտի խաղար Անտոնիո Բանդերասը, բայց նրա ԱՄՆ-ից ժամանում հետաձգվեց և ֆիլմում խաղաց Կարմելո Գոմեսը։
  • 1977 թվականին Խուլիո Մեդեմը ստեղծել է իր կինոստուդիան՝ «Alicia produce» անունով։ Ստուդիայի անունը դրվել է ի պատիվ Մեդեմի երկրորդ դստեր՝ Ալիսիի։
  • Խուլիո Մեդեմը հանդիսանում է «Ես նույնպես» ֆիլմի պրոդյուսերը, որը նկարել են Ալվարո Պաստորը և Անտոնիո Նախասը «Alicia produce» կինոստուդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]