Աննան նկարչուհի է, որն ապրում է Իբիցայի ափին՝ քարանձավներից մեկում, իր հոր հետ։ Նրանց կյանքն ընթանում է իր հունով, մինչև որ Աննայի տաղանդը չի նկատում Ջյուսթինա անունով մի ֆրանսուհի։ Նա համոզում է Աննային իր հետ մեկնել Մադրիդ՝ սովորելու։ Մադրիդում Աննան պատահաբար իր մոտ հայտնաբերում է տաղանդ՝ նա իր մեջ կրում է հիշողություններ տարբեր աղջիկների կյանքից, որոնք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում։ Այդ բոլոր աղջիկները մահացել են 22 տարեկանում տարբեր բռնությունների հետևանքով։ Աննան 21 տարեկան է։ Հիպնոսի շնորհիվ նրան հաջողվում է տեսնել այդ բոլոր աղջիկների կյանքն ու պատմությունը։ Յուրաքանչյուր աղջիկն ինքն է, սակայն տարբեր ժամանակաշրջաններում։
«Քաոսային Աննան» մի յուրահատուկ էքսկուրս է աղջկա ենթագիտակցության մեջ 18-22 տարեկան ժամանակահատվածում։ Հանդիսատեսը ֆիլմը դիտում է հետադարձ հաշվարկով (10,9,8,7...0), ինչպես հիպնոսի ժամանակ։ Հերոսուհու ողբերգությունը գիտակցության անընդհատ ու անհանգիստ քաոսի մեջ է։ Աննան նաև ֆեմենիստական կերպար է, որը դեմ է գնում տղամարդկային դեսպոտությանը։
Ես շատ մեծ հպարտություն եմ ապրում այս ճանապարհորդությունից։ Ֆիլմի նկարահանման ընթացքում ինձ միշտ ոգեշնչել է իմ քույրը՝ Աննան, որին ես շատ վաղուց էի սկսել հովանավորել իր առաջին քայլերն անելու համար։ Ինձ ոգեշնչել է իմ հավատարիմ ուղեկցուհին՝ Մոնսթեն և իմ դուստր Աննան։ Ինձ ոգեշնչել են նաև հիշողությունները, թե ինչպես Մանուելա Վելյեսը և Ժոսլին Պուկը ցանկացան դառնալ այս ֆիլմի մի մասնիկը։ Ահա հինգ կանայք, որոնք օտնել են ինձ ստեղծել «Քաոսային Աննան»։ Խուլիո Մեդեմ