Բոլորը գիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բոլորը գիտեն
իսպ.՝ Todos lo saben
Cannes 2018 17.jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա և հոգեբանական թրիլեր
Թվականսեպտեմբերի 27, 2018[1], նոյեմբերի 1, 2018[2] և 2018
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱսղար Ֆարհադի
Սցենարի հեղինակԱսղար Ֆարհադի
ԴերակատարներԽավիեր Բարդեմ, Պենելոպե Կրուս, Ռիկարդո Դարին, Eduard Fernández?, Sara Sálamo?, Ինմա Կուեստա, Բարբարա Լեննի, Էլվիրա Մինգես, Ramón Barea?, Carla Campra?, Սաադեթ Աքսոյ և Ricardo Ramos?
ՕպերատորԽոսե Լուիս Ալկայնե
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
ՄոնտաժHayedeh Safiyari?
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՏոռելագունա
Տևողություն132 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Բոլորը գիտեն» (իսպ.՝ Todos lo saben), իսպանական ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ասղար Ֆարհադիի կողմից 2018 թ.։ Կինոնկարը դարձել է Կաննի 71-րդ կինոփառատոնի բացման ֆիլմը[3]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Խավիեր Բարդեմն ու Պենելոպա Կրուսը[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրան (Պենելոպե Կրուս), որը Բուենոս Այրեսում ապրող իսպանուհի է, վերադառնում է Մադրիդի արվարձաններում գտնվող հայրենի քաղաք իր ամուսնու (Ռիկարդո Դարին) և երեխաների հետ։ Այդ ճանապարհորդությունը մթագնում են անսպասելի իրադարձություններն ու բացահայտված գաղտնիքները[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոլորը գիտեն» ֆիլմը ֆրանս-իսպանա-իտալական համատեղ արտադրություն է, որն ստացել է ֆինանսավորում Canal+, Eurimages, France Télévisions, Ciné+, l’ICAA, Movistar և այլ ընկերություններից[4]։ Հիմնական նկարահանումներն սկսել են 2017 թվականի օգոստոսին[5] և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին։ Դրանց մեծ մասն անցկացվել են Կաստիլիայի Տոռելագունա քաղաքում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է խառը արձագանքների կինոքննադատների կողմից, որոնք այն դիտել են Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ 2018 թվականի մայիսի 8-ին[6]։ Կինոքննադատ Եգոր Մոսկովիտինը նշել է, որ Ֆարհադիի իսպանալեզու նորամուտը նման չէ նրա իրանական դրամաներին. «Ֆարհադիի հավերժական այլաբանությունը՝ բնակարանային հարցը տոտալիտար պետությունում, եվրոպական միջավայրում դրսևորվում է այլ կերպ. հերոսներին տանջում է ոչ թե համակարգը, այլ շրջապատում բոլորի մշտական խղճմտանքով մասնակցությունը»[7]։ Կինոքննադատ Բորիս Նելեպոյի կարծիքով՝ «Ասղար Ֆարհադիին հարմար է իսպանական ֆակտուրան, և այդ վերին աստիճանի անմեղ ֆիլմն ավարտվում է իսպանական ավանդական կոպլայով»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]