Կոպլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպլայի փառատոն Արգենտինայում

Կոպլան (իսպ.՝ сopla), իսպանական երաժշտական բանահյուսության ձև է։ Այն իրենից ներկայացնում է ութ վանկանի տողերից կազմված հանգավորված քառատող։

Ժանրի յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպլաներն իրենց բովանդակությամբ մոտ են առածներին կամ ասացվածքներին, որոնք, ի դեպ, ևս հաճախ ունենում են ռիթմ ու հանգավորում։ Առածների և ասացվածքների հետ կոպլաներին ընդհանրացնում է նաև բովանդակության թեմատիկ բազմազանությունը. կոպլաները, ինչպես առածներն ու ասացվածքները, շոշափում են «կյանքի գրեթե բոլոր կողմերը»։ Կոպլաների և առածների ու ասացվածքների ընդհանրություններից է նաև այն, որ դրանք, որպես կանոն, արտահայտում են ո՛չ թե անհատի մտքերն ու հույզերը, այլ կոլեկտիվ գիտակցության, կոլեկտիվ հոգեբանության արտացոլում են հանդիսանում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Վավերագրական ֆիլմ «Իսպանական կոպլա» (La España de la copla) (իսպ.) ՅուԹյուբում

2. Բլոգ ժանրի ժամանակակից ներկայացուցիչների մասին (իսպ.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպլա» հոդվածին։