Jump to content

Առած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առած, ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից։ Կազմված է մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։ Առակի պես ունի այլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Առած արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական առածները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մինչև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 523