Ֆին Ուիթրոք
անգլ.՝ Finn Wittrock | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 28, 1984[1] (41 տարեկան) |
| Ծննդավայր | Լենոքս, Մասաչուսեթս |
| Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Փիթեր «Ֆին» Ուիթրոք կրտսեր[3] (անգլ.՝ Peter «Finn» Wittrock, Jr., հոկտեմբերի 28, 1984[1], Լենոքս, Մասաչուսեթս), ամերիկացի դերասան և սցենարիստ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիթրոքը ծնվել է Մասսաչուսեթսի Լենոքս քաղաքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի աշխատաբուժման պրոֆեսոր Քեյթ Քլեր Քրոուլիի և դերասան Փիթեր Ուիթրոքի ընտանիքում։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Դիլանը[4]։ Մանկության տարիների մեծ մասն անցկացրել է «Shakespeare & Company» թատրոնում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Այնտեղ նա հաճախ աշխատում էր որպես լրաբեր և թղթատար[5][6][7][8][9][10]։ Հաճախել է Լոս Անջելեսի արվեստի շրջանային ավագ դպրոցը[11]։ 2008 թվականին ավարտել է Ջուլյարդյան դպրոցի կերպարվեստի բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ճանաչման է արժանացել ABC ընկերության՝ 2009-2011 թվականներին ցուցադրված «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում կատարած Դեյմոն Միլլերի դերի շնորհիվ։ Այդ ժամանակներից հետո հրավիրված դերասանի կարգավիճակով փրայմ թայմ հանդես է եկել «Մտածել հանցագործի նման», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» և «Սեքսի վարպետներ» հեռուստասերիալներում։ 2014 թվականին «Սովորական սիրտ» հեռուստաֆիլմում կատարած դերից հետո, Ուիթրոքը միացել է FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանին[13][14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերի 18-ին Ուիթրոքն ամուսնացել է Սառա Ռոբերտսի հետ[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Հղում |
|---|---|---|---|---|
| 2010 | Տասներկու | Twelve | Ուորեն | |
| 2014 | Ձմեռային հեքիաթ | Winter’s Tale | Գաբրիել | |
| 2014 | Նոյ | Noah | երիտասարդ Թուբալ | |
| 2014 | Անկոտրումը | Unbroken | Ֆրենսիս «Մաք» Մաքնամարա | |
| 2015 | Իմ բոլոր ամերիկացիներ | My All American | Ֆրեդի Սթինմարք | |
| Սուզանավի զավակը | Submarine Kid | Սփենսեր Քոլ | ||
| Իջեցման խաղ | The Big Short | Ջեյմի Շիպլի | ||
| 2016 | Հեռախոսագիծ | Landline | Նեյթ | |
| Լա-Լա Լենդ | La La Land | Գրեգ | ||
| 2018 | Write When You Get Work | Ջոնի Քոլինզ | ||
| Locating Silver Lake | Սեթ | |||
| Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել | If Beale Street Could Talk | Հեյուորդ | ||
| 2019 | Ջուդի | Judy | Միքի Դինս | |
| The Last Black Man in San Francisco |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Հղում |
|---|---|---|---|---|
| 2003 | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Էրիկ Ուիթլին 1976 թվականին | Էպիզոդ. «Look Again» |
| Շտապ օգնություն | ER | Թոմաս Յոդեր | Էպիզոդ. «Missing» | |
| 2004 | Հելոուինթաուն | Halloweentown High | Քոդի | Հեռուստատեսային ֆիլմ |
| C.S.I.. Հանցագործության վայրը՝ Մայամի | CSI: Miami | Չադ Վան Հորն | Էպիզոդ. «Murder in a Flash» | |
| 2009–11 | Իմ բոլոր երեխաները | All My Children | Դեյմոն Միլեր | 112 էպիզոդ |
| 2011 | Տորչվուդ | Torchwood | Դեննի | Էպիզոդ. «Miracle Day: Rendition» |
| 2012 | Հերրիի կանոնը | Harry’s Law | Ջիմի Կորմակ | Էպիզոդ. «New Kidney on the Block» |
| Մտածել հանցագործի նման | Criminal Minds | Հարվի Մորել | Էպիզոդ. «True Genius» | |
| 2013 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Քամերոն Թայլեր | Էպիզոդ. «Wonderland Story» |
| Սեքսի վարպետները | Masters of Sex | Դեյլ | Երկրորդական դեր, 4 էպիզոդ | |
| 2014 | Սովորական սիրտ | The Normal Heart | Ալբերտ | Հեռուստաֆիլմ |
| 2014–15 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | American Horror Story: Freak Show | Դենդի Մոտ | 12 էպիզոդ |
| 2015 | Անգործը | Deadbeat | Մաքս | Էպիզոդ. «The Polaroid Flasher» |
| 2015–16 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Տրիստան Դաֆի | 6 էպիզոդ |
| Ռուդոլֆ Վալենտինո | 3 էպիզոդ | |||
| 2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ | American Horror Story: Roanoke | Ջեթեր Պոլկ | 2 էպիզոդ |
| 2018 | Ջաննի Վերսաչեի սպանությունը. Ամերիկյան հանցագործությունների պատմություն | The Assassination of Gianni Versace: American Crime Story | Ջեֆրի Թրեյլ | 5 էպիզոդ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 2008 | Կանդիդա | Candida | Յուջին Մարչբենքս | Berkshire Theatre Festival |
| 2008 | Ռոմեո և Ջուլիետ | Romeo and Juliet | Ռոմեո | Shakespeare Theatre Company |
| 2009 | Երկաթե դար | The Age of Iron | Տրոիլուս | Classic Stage Company |
| 2011 | Իլյուզիա | The Illusion | Կալիստո/ Կլինդոր/ Թեոջինս | Signature Theatre Company |
| 2012 | Կոմիվոյաժերի մահը | Death of a Salesman | Հարոլդ Լոման | Էթել Բերիմոր թատրոն |
| 2012 | Մուգ կապույտ | The Blue Deep | Ջեյմի | Williamstown Theatre Festival |
| 2012 | Երիտասարդության քաղցրաձայն թռչունը | Sweet Bird of Youth | Չենս Ուեյն | The Goodman Theatre |
| 2013 | Գվարդիական զինվոր | The Guardsman | Դերասան | The Kennedy Center |
| 2016 | Օթելլո | Othello | Մայքլ Կասիո | New York Theatre Workshop |
| 2017 | Ապակե գազանանոց | The Glass Menagerie | Ջիմ Օ'Քոնոր | Belasco Theatre |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Juilliard Students Return to New Orleans». The Juilliard Journal. 2008 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Gladstone, Douglas J. (2016 թ․ օգոստոսի 7). «PROFILE: Lenox-born actor Finn Wittrock builds a stellar career». The Berkshire Edge. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Peter L Wittrock,United States Public Records». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Catherine C Crowley,United States Public Records». FamilySearch. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Smith, Nigel M. (2014 թ․ դեկտեմբերի 29). «Finn Wittrock On Going To Extremes For 'American Horror Story' and 'Unbroken'». Indiewire. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Kate Crowley». RateMyProfessors.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «AMC Stars Together On Stage!». ABC - Soaps In Depth. 2010 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Brown, Emma. «THE CHARACTER ACTOR». Interview. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «DP/30 Emmy Watch: Finn Wittrock, American Horror Story: Freak Show». YouTube. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Finn Wittrock». Soap Central. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ James Hibberd (24 июля 2014). «'American Horror Story: Freak Show' casts 'All My Children' actor». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Lesley Goldberg (24 июля 2014). «'American Horror Story' Enlists 'Normal Heart' Alum». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «American Horror Story: Freak Show Star Finn Wittrock Marries Sarah Roberts!». E! Online. 2014 թ․ հոկտեմբերի 20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆին Ուիթրոկ Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆին Ուիթրոք» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||