Ֆանֆան վարդակակաչ (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանֆան վարդակակաչ
ֆր.՝ Fanfan la Tulipe
Երկիր Ֆրանսիա
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ և արկածային ֆիլմ[1][2][3]
Թվական2003
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺերար Կրավչիկ[2][3][4]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Ժան Կոսմոս
ԴերակատարներՎենսան Պերես[5][3][4], Պենելոպե Կրուս[5][4], Միշել Մյուլեր[5][4], Դիդիե Բուրդոն[5], Ադրիեն Սեն-Ժորե[5], Augustin Legrand?[5], Fabio Zenoni?[5], François Chattot?[5], Gérald Laroche?[5], Գիյոմ Գալյեն[5], Hélène de Fougerolles?[5][4], Ժակ Դինամ[5], Ժակ Ֆրանց[5], Ժան Ռոշֆոր[5], Ժան Պոլ Դյուբուա[5], Լիոնել Վիտրան[5], Philippe Dormoy?[5], Ֆիլիպ դյու Ժաներան[5] և Yves Pignot?[5]
ԵրաժշտությունԱլեքսանդր Ազարիա
Տևողություն95 րոպե
Բյուջե21 740 000 $
Պաշտոնական կայքէջ

«Ֆանֆան վարդակակաչ», կատակերգական գեղարվեստական ֆիլմ` ռեժիսոր Ժերար Կրավչիկի կողմից, ֆիլմի ձևափոխված տարբերակը 1952 թ. նույն վերնագրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա XVIII դար, թագավորում է Լյուդովիկ XV-ը։ Երկրում անհանգիստ վիճակ էր տիրում, որովհետև Ֆրանսիան անընդհատ ինչ որ մեկի հետ պատերազմի մեջ էր։ Եվ հանկարծ թագավորը բացահայտում է, որ հավասար թվի համար իրեն պակասում է 38 զինվոր։ Ֆրանսիայում հայտարարվեց հավաքագրել զինվորներին։ Ահա և թեթևսոլիկ Ֆանֆանը, ով փախչում էր հարազատների հետապնդումներից և նրանով գայթակղված աղջկանից, նույնպես ցուցակագրվում է բանակում։ Հետո մի գնչուհի կանխագուշակեց, որ Ֆանֆանը կամուսնանա թագավորի դստեր հետ։ Սակայն, հետո պարզվում է, որ այդ գնչուհին իրականում Ադելինան է` հավաքագրողի դուստրը, ով այդ կերպով գայթակղում էր զորակոչիկներին։ Գիտակցելով, որ սա մի հնարք է Ֆանֆանը չի շեղվում իր երազանքից և կանգնում է թագավորական դրոշի տակ։ Ճանապարհին Ֆանֆանը փրկում է մարկիզ դե Պոմպադուրին և թագավորի աղջկան ավազակների հարձակումից` փոխարենը որպես շնորհակալություն ստանալով կանացի կրծքազարդ վարդակակաչի տեսքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վենսան Պերես Ֆանֆան
Պենելոպե Կրուս Ադելինա
Մագդալենա Մելցաժ Արքայադուստր
Միշել Մյուլեր Տրանշմոնտան
Ժակ Դինամ Շավիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]