Ավազակուհիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազակուհիները
անգլ.՝ Bandidas
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, իգական բադի մուվի, կինոկատակերգություն[1][2], վեստեռն[3][4] և մարտաֆիլմ
Թվական2006 և օգոստոսի 31, 2006[5]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՅոախիմ Ռյոնինգ[1][6][3][…] և Էսպեն Սանդբերգ[1][6][7][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Ռոբերտ Մարկ Քամեն
ԴերակատարներՊենելոպե Կրուս[8][6][9][…], Սալմա Հայեկ, Սթիվ Զան[8][9][7][…], Դուայթ Յոակամ[8][9][7][…], Սեմ Շեփարդ[9], Դենիս Արնդտ[9], Էդգար Վիվար Վիլյանուևա[9] և Էռնեստո Գոմես Կրուս[9]
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ՄոնտաժՖրեդերիկ Տորավալ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն93 րոպե
Բյուջե35 000 000 $
Շահույթ18 087 464 $

Ավազակուհիները (անգլ.՝ Bandidas), 2006 թվականի ֆիլմ՝ նկարահանված ԱՄՆ - ի, Ֆրանսիայի և Մեքսիկայի կողմից։ Սցենարի հեղինակը և պրոդյուսերը Լյուկ Բեսոնն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Պենելոպե Կրուսը, Սալմա Խայեկը, Ստիվ Զանը, Սեմ Շեպարդը, Դուայտ Յոկեմը և Իսմաել «Իստ» Կառլոն։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի հունվարի 18-ին Ռուսաստանում, Ֆրանսիայում և Բելգիայում։ ԱՄՆ-ում ֆիլմը դուրս է եկել 2006 թվականի սեպտեմբերի 22- ին, բայց սահմանափակ վարձույթով։ Ֆիլմը ունեցել է 18 միլիոն դոլար եկամուտ։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Definitely wanted»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է երկու աղջիկների՝ Մարի Ալվարեսի և Սարե Սանդովալի մասին։ Մարիան աղքատ գեջկուհի էր։ Սառան մեծ կալվածատիրոջ աղջիկ էր, ով նոր էր վերադարձել Եվրոպայից, որտեղ ուսում էր ստացել։ Անսպասելիորեն երկու աղջիկների հայրերի վրա կատարվում է հարձակում ամերիկացի կալվածատեր Թայլեր Ջեքսոնի և նրա մարդկանց կողմից, ովքեր ուզում էին խլել նրանցից կալվածքը. Սառայի հորը սպանում են թունավորումով, իսկ Մարիի հորը ծանր վնասվածք են պատճառում։ Թայլերը փորձում է Սարային սիրաշահել, բայց Սարան փախչում է և որոշում է բանկեր թալանել՝ որոնք պատկանում էին նրա հորը։ Բանկում նա հանդիպում է Մարիյաին ով նույնպես որոշել էր գրավել հենց այդ բանկը։ Աղջիկները կռվում են միմյանց հետ, բայց երբ պատուհանից տեսնում են Թայլերին, միավորվում են։ Վրեժ լուծելու նպատակով նրանք որոշում են գրավել բանկեր, և տալ այդ փողերը թալանված Մեքսիկացիներին, ովքեր կորցրել էին իրենց հողերը։

Նրանք գնում են փորձառու կողոպտչի մոտ՝ ով նրանց պատրաստում է ոչ միայն ֆիզիկապես այլ նաև սովորեցնում է փոխադարձ վստահությունը։

Մի քանի կողոպուտներից հետո Ջեկսոնը որոշում է կանչել դետեկտիվ Կվենտիկա Կուկային՝ աղջիկներին բռնելու համար։ Շուտով աղջիկները իմանում են նրա մասին։ Եվ նրանք հագնվում են տեղի թատրոնի աղջիկների հագուստ ու գնում Կվենտիկայի հյուրանոցի համար, որտեղ ոչ միայն կարողանում են նրան ասել թե ինչ է կատարվում քաղաքում, այլ նաև Մարիային սովորեցնում են համբուրվել։ Նրանք տանում են նրան բանկերից մեկը, որպեսզի ցույց տան նրան խլված կալվածքների փաստաթղթերը։ Բանկից դուրս գալու համար նրանք կազմակերպում են Կվենտինային գողանալը։

Կվենտինան ընդունում է նրանց գողություններին իր մասնակցությունը, դեռ ավելին աղջիկները ամբողջ ժամանակ պահանջում են նրանից իրենց վրա ուշադրությունը։ Գողություններից մեկը վերջանում է իրենց բռնվելով բայց Մեքսիկացիները ազատում են նրանց։

Ջեքսոնը կայացնում է որոշում, որ իր փողերը ուղարկի ԱՄՆ խաբելով Մեքսիկայի կառավարությանը։ Աղջիկները մտնում են գնացք և բռնում են նրան։ Կվենտինը գնում է հենց այն վագոնը, որտեղ և գտնվում էր իր հարսնացուն և նրանք գնում են միասին։ Մարիան և Սարան որոշում են գնալ և գրավել Եվրոպական բանկերը, քանի որ ինչպես Սարան է ասում «այդ բանկերը շատ ավելի մեծ են»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]