Ամեն ինչ մորս մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչ մորս մասին
իսպ.՝ Todo sobre mi madre
Երկիր Ֆրանսիա
 Իսպանիա[1]
Ժանրդրամա[2][3][4][…], հումորային դրամա և տրանսգենդերների մասին ֆիլմ
Թեմաերեխայի մահ[5], համակերպվել անցյալի հետ[5], նախկին[5], մայրություն[6], տրանսսեքսուալություն[6] և self-actualization?[6]
Թվականապրիլի 8, 1999[7], նոյեմբերի 4, 1999[8], մայիսի 19, 1999 և 1999
Լեզուանգլերեն, իսպաներեն և կատալաներեն
ՌեժիսորՊեդրո Ալմոդովար[2][3][9][…]
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար[5]
Սցենարի հեղինակՊեդրո Ալմոդովար[5]
ԴերակատարներՊենելոպե Կրուս[2][10][11][…], Սեսիլիա Ռոթ[2][4][10][…], Մարիսա Պարեդես[2][4][10][…], Կանդելա Պենյա[10][12], Անտոնիա Սան Խուան[10][13][12][…], Ռոսա Մարիա Սարդա[10][12], Ֆեռնանդո Ֆեռնան Գոմես[10][12], Կաետանա Քիլյեն Կուերվո[10][12], Էլոյ Ասորին[14][12], Ֆեռնանդո Գիլյեն Կուերվո, Տոնի Կանտո[14], Ֆեռնանդո Գիլյեն Գալյեգո[14], Մանուել Մորոն[14], Խոսե Լուիս Տոռիխո[14], Կարմեն Բալագե[14][12], Պատչի Ֆրեյտես[14], Ագուստին Ալմոդովար[14], Էսթեր Գարսիա Ռոդրիգես[14], Էնն Բաքսթեր[14], Բեթ Դեյվիս[14], Սելեստա Հոլմ[14], Ֆիտո Պաես[14][12], Թելմա Ռիթեր[14] և Պեդրո Ալմոդովար[12]
ՕպերատորԱֆոնսու Բեատու[5]
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս[5]
ՄոնտաժԽոսե Սալկեդո[5]
Պատմվածքի վայրԲարսելոնա[5] և Մադրիդ[5]
Նկարահանման վայրԲարսելոնա և Մադրիդ
ԿինոընկերությունEl Deseo[15], Renn Productions[15] և France 2 Cinéma[15]
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ամեն ինչ մորս մասին» (իսպ.՝ Todo sobre mi madre), իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ամենահայտնի դրամատիկ ֆիլմերից, նկարահանված 1999 թվականին[16]։ Ֆիլմի համարյա բոլոր գլխավոր հերոսները կանայք են՝ մայր, քույր, բուժքույր, դերասանուհի, տրանսվեստիտ։ Արժանանցել է Օսկար, Ոսկե գլոբուս, Սեզար, BAFTA կինոմրցանակների՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ։

Մարիսա Պարեդես
Պենելոպե Կրուս
նվիրվում է…բոլոր դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր կանանց, որոնք խաղում են, բոլոր տղամարդկանց, որոնք խաղում են և վերածվում կանանց, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ և իմ մորը»...
- Պ. Ալմոդովար

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

17-ամյա Էստեբանը, որը երազում է գրող դառնալ[17], ծննդյան օրը մահանում է ավտովթարի հետևանքով իր իսկ մոր աչքի առաջ։ Պատճառն այն էր, որ նա, ինքնագիր վերցնելու նպատակով, ցանկանում էր հասնել իր կուռքի՝ դերասանուհի Դիմկայի ավտոմեքենայի հետևից։

Մայրը, Մանուելան, որդու մահից հետո թերթելով նրա օրագիրը, որը վերնագրված էր «Ամեն ինչ մորս մասին» (վերցված Էստեբանի սիրված ֆիլմից՝ «Ամեն ինչ Եվայի մասին»), հասկանում է, որ կյանքում ամենից շատ որդին ցանկանում էր իմանալ, թե ով է իր հայրը։

Մանուելան որոշում է վերադառնալ Բարսելոնա, որտեղից մի քանի տարի առաջ, մանուկ Էստեբանին գիրկը, փախավ նրա հորից՝ Լոլայից, գտնել Էստեբանի հորն ու հայտնել նրան, որ որդի ուներ։ Ֆիլմի ամենատպավորիչ պահերից մեկը գնացքով Բարսելոնա վերադառնալու պահն է, որը դարձել է այս ֆիլմի հանրահայտ մասերից մեկը։ Այն առավել տպավորիչ է դարձնում Իսմայել Լոի կատարմամբ հնչող Tajabone երգը, գիշերային Բարսելոնայի պատկերը և թունելով անցնող ճանապարհը[18]։

Բարսելոնայում Մանուելան հանդիպում է երիտասարդ միանձնուհի Ռոզային, որը ոչ վաղ անցյալում ճանաչել է Լոլային։ Բարսելոնայում Մանուելան տուն է վարձում և ապրում Ռոզայի հետ, խնամելով նրան, քանի որ ընտանիքը մերժում էր Ռոզային։ Միաժամանակ, Մանուելան աշխատանքի է անցնում Դիմկայի մոտ, սակայն վերջինս չի կասկածում, որ Մանուելայի որդին մահացել է և որ դրանում իր մեղքն էլ կա։

Ֆիլմում բացահայտվում է, որ Ռոզան հղի է, իսկ երեխայի հայրը նույն Լոլան է, որը տրանսվեստիտ է դարձել ու զբաղվում է մարմնավաճատությամբ։ Ծննդաբերության ժամանակ Ռոզան մահանում է, իսկ նորածին երեխան հորից վարակված է լինում ՁԻԱՀ-ով։

Մանուելան վերցնում է երեխային, անվանում Էստեբան և կրկին հատում Բարսելոնա-Մադրիդ ճանապարհը նորածին երեխայի հետ, ինչպես դա արեց 18 տարի առաջ իր Էստեբանի հետ։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին գաղափարը ծագել է ավելի վաղ նկարահանված «Իմ գաղտնիքի ծաղիկը» (1995), ֆիլմից, որտեղ երիտասարդ բժիշկը փորձում է ստանալ երեխային կորցրած մոր համաձայնությունը՝ մահացած որդու օրգանները փոխպատվաստման տրամադրելու համար[19]։ Ռեժիսորի խոսքով, սյուժեի համար ամենաէքստրավագանտ էպիզոդները գտել է ժամանակակից Բարսելոնայի կյանքն ուսումնասիրելու արդյունքում[19]։

Ռոզայի կերպարը վերցված է թերթից, որտեղ պատմվում էր միանձնուհիների մասին, որոնք ամբողջությամբ նվիրվել էին տրանսվեստիտների և մարմնավաճառների խնամքին։ Լոլան արտացոլում է հայր դառնալու մոլուցքը, որն ունեցել է ռեժիսորը 40 տարեկան հասակում[19]։ Մանուելի կերպարում ռեժիսորը ցանկացել է ցույց տալ կնոջ, որը լիովին ոչնչացվել է, ասես կայծակից այրվել է, սակայն ողբերգությունից հետո ուժ է գտնում և ամեն ինչ նորից սկսում[19]։

Ֆիլմի նկարահանման ժամանակ Ալմոդովարը դերասանուհիներից պահանջում էր, որ նրանք ինչքան հնարավոր է անկաշկանդ ու բնական խաղան[20]։ Այդ իսկ պատճառով թե այս և թե Ալմոդովայի մյուս բոլոր ֆիլմերիում կանանց խաղն աչքի է ընկնում իր պարզությամբ, բայց միաժամանակ հոգեբանական խորը զգացմունքներով, դրամատիկ խաղով ու բնականությամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Ալմոդովարը ֆիլմը նվիրել է «…բոլոր դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր կանանց, որոնք խաղում են, բոլոր տղամարդկանց, որոնք խաղում են և վերածվում կանանց, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ և իր մորը»։ Ֆիլմում հղումներ կան մի քանի այլ ֆիլմերից. «Ամեն ինչ Եվայի մասին», "Ցանկությունների տրամվայ», «Պրեմիերա»[21][22]։

Ջիմ Հոբերմանի կարծիքով, ֆիլմի հիմնական թեման՝ կյանքով մշակույթի նմանակումն է, որը նմանակում է կյանքին[23][24]։

Քննարկելով Լոլայի և Մանուելի միասեռ ընտանիքը, ռեժիսորը նկատում է, որ 20-րդ դարի վերջում հնարավոր է դառնում ամենատարբեր բնույթի ընտանիքների կազմումը, և որ «ընտանիքին պետք է հարգել, ինչպիսին էլ որ այն լինի, չէ որ գլխավորն այն է, որ ընտանիքի անդամներն իրար սիրեն»[19]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամեն ինչ մորս մասին» ֆիլմն Ալմոդովարի առաջին ֆիլմն է, որն ընտրվեց Կաննի կինոփառատոնի համար։ Այն հիացմունքով ընդունվեց հանդիսատեսի կողմից և համարվում էր Ոսկե արմավենու ճյուղի գլխավոր հավակնորդներից մեկը[25]։ «Մեր առջև առավել բարի, առավել մարդկային Ալմոդովարն է», - գրել է Ջոնաթան Ռոզենբաումը[26]։

Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 40 տարբեր մրցանակների, այդ թվում՝ Օսկարի, Ոսկե գլոբուսի, Սեզարի, Բրիտանական կինոակադեմիայի BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմֆիլմ, Կաննի կինոփառատոնի երկու մրցանակների, յոթ իսպանական ազգային Գոյա կինոմրցանակի, Սան-Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակի։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - Գոյա կինոմրցանակ
    • դափնեկիր՝ լավագույն ֆիլմ
    • դափնեկիր՝ լավագույն ռեժիսոր
    • դափնեկիր՝ լավագույն դերասանուհի (Սեսիլյա Ռոտ)
    • դափնեկիր՝ լավագույն պրոդյուսերական աշխատանք
    • դափնեկիր՝ լավագույն մոնտաժ
    • դափնեկիր՝ լավագույն երգ
    • դափնեկիր՝ լավագույն ձայն
    • անվանակարգ՝ լավագույն օրիգինալ սցենար
    • անվանակարգ՝ երկրորդ լանի լավագույն դերասանուհի
    • անվանակարգ՝ լավագույն կանացի դերասանական նորույթ
    • անվանակարգ՝ լավագույն օպերատորական աշխատանք
    • անվանակարգ՝ լավագույն նկարչական աշխատանք
    • անվանակարգ՝ լավագույն հագուստներ
    • անվանակարգ՝ լավագույն գրիմ
  • 1999 - Կաննի կինոփառատոն
    • դափնեկիր՝ լավագույն ռեժիսորական աշխատանք
    • դափնեկիր՝ էկումենիկ ժյուրիի մրցանակ
    • անվանակարգ՝ Ոսկե արմավենու ճյուղ
  • 1999 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
    • դափնեկիր՝ լավագույն ֆիլմ
    • դափնեկիր՝ լավագույն դերասանուհի (Սեսիլիյա Ռոտ)
  • 1999 - Սան-Սեբաստիանի կինոփառատոն
    • մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ
  • 2000 - Օսկար կինոմրցանակ
    • դափնեկիր՝ օտարալեզու լավագույն ֆիլմ
  • 2000 - Ոսկե գլոբուս
    • դափնեկիր՝ օտարալեզու լավագույն ֆիլմ
  • 2000 - BAFTA (Բրիտանական կինոմրցանակ)
    • դափնեկիր՝ որ անգլիալեզու լավագույն ֆիլմ
    • դափնեկիր՝ լավագույն ռեժիսորական աշխատանք
    • անվանակարգ՝ լավագույն օրիգինալ սցենար
  • 2000 - Սեզար կինոմրցանակ
    • դափնեկիր՝ օտարալեզու լավագույն ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20200301174500/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/all-about-my-mother.5533
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.adorocinema.com/filmes/filme-7868/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0185125/
  4. 4,0 4,1 4,2 http://www.metacritic.com/movie/all-about-my-mother
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 https://web.archive.org/web/20200611193306/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/all-about-my-mother.5533
  6. 6,0 6,1 6,2 Todo sobre mi madre — 1999.
  7. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. http://www.kinokalender.com/film1158_alles-ueber-meine-mutter.html
  9. http://www.filmaffinity.com/en/film374559.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt0185125/fullcredits
  11. http://stopklatka.pl/film/wszystko-o-mojej-matce-1999
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. http://www.bbfc.co.uk/releases/all-about-my-mother-1999-0
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 Internet Movie Database — 1990.
  15. 15,0 15,1 15,2 https://web.archive.org/web/20190330120453/https://www.europeanfilmacademy.org/1999.97.0.html
  16. В отзывах кинокритиков изобилуют сравнения с работами Фассбиндера и Сёрка. Хоберман, иронизируя, назвал фильм Альмодовара «эксцентричной трагедией» (screwball tragedy).
  17. В одной из сцен он цитирует «Музыку для хамелеонов» Трумена Капоте.
  18. Под музыку сенегальца Исмаэля Ло показаны панорамные кадры ночного города, храм Святого Семейства и Дворец каталонской музыки.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Ф. Стросс. «Педро Альмодовар: Интервью». СПб, Азбука-классика, 2007. Стр. 242-271.
  20. Finding Shelter From Life’s Storms - Los Angeles Times
  21. В режиссёрском посвящении прямо названы актрисы, которые воплотили на экране образы других актрис, - Дэвис, Роулендс, Роми Шнайдер. Альмодовар как-то заметил, что такие фильмы - особый, малоизученный поджанр кино.
  22. В одном из интервью Альмодовар сравнил отсылки к старым фильмам с пересаженными органами: это как вещи, изнутри вписанные в мир его героев.
  23. «The Parent Trap - Page 1 - Movies - New York - Village Voice». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  24. Bradley S. Epps, Despina Kakoudaki. All about Almodóvar. University of Minnesota Press, 2009. Page 257.
  25. Ъ-Газета - Мать своего сына
  26. All About My Mother | Chicago Reader

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]