Թելմա Ռիտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելմա Ռիտեր
Thelma Ritter in The Mating Season trailer.jpg
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1902(1902-02-14)[1]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝փետրվարի 5, 1969(1969-02-05)[2] (66 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, բնավորության դերասան և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0728812

Թելմա Ռիտեր (անգլ.՝ Thelma Ritter,փետրվարի 14, 1902(1902-02-14)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 5, 1969(1969-02-05)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Վեց անգամ որպես երկրորդ պլանի դերասանուհի առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Բայց նրան այդպես էլ չի հաջողվել նվաճել այն։ Ըստ այդմ էլ նա ռեկորդ է սահմանել՝ վեց անգամ առաջադրվելով և ոչ մի անգամ չհաղթելով։ Ընդ որում 4 անգամ առաջադրվել է 1 տարի ընդմիջումներով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելմա Ռիտերը ծնվել է 1905 թվակլանի փետրվարի 14-ին Բրուքլինում։ Նա եղել է Չարլզ և Լյուսի Ռիտերների առաջին զավակը[4][5]։ Դերասանուհի դառնալու ցանկությունը նրա մեջ դրսևորվել է դեռ վաղ հասակում։ Մասնակցել է դպրոցական պիեսներին, փոքր ելույթներ ունեցել թատերային խմբերի հետ։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա[6]։ Ուսումը ակադեմիայում ավարտելուց հետո նրան չի հաջողվել դառնալ պրոֆեսիոնալ դերասանուհի։ Դրա պատճառն այն էր, որ նա 1927 թվականին ամուսնացել էր Ժոզեֆ Մոնանի հետ և զբաղվել երկու երեխաների խնամքով[7]։

1940-ական թվականների սկզբին Ռիտերը վերսկսել է իր կարիերան որպես ռադիոհաղորդավարուհի։ Մի որոշ ժամանակ անց որպես դերասան սկսել է աշխատել թատերական խմբում։ 1947 թվականին նշել է իր նորամուտը կինոյում։ 42-ամյա Ռիտերի առաջին դերը եղել է «Հրաշք 34-րդ փողոցում» ֆիլմում։ Երկու տարի անց խաղացել է «Նամակ երեք կանանց» ֆիլմում։ Դերասանուհին մեծ ճանաչման է հասել 1950 թվականին՝ Բիրբի Կունանի դերում նկարահանվելով «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում։ 1951 թվականին խաղացել է «Ամուսնական եղանակ» ֆիլմում։ Այս երկու ֆիլմերի համար «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Դրանից հետո մոտավորապես երկու տասնամյակ շարունակել է նկարահանվել շատ ֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և թատրոնում։ 1954 թվականին Բոբ Հոփի հետ վարել է վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության 27-րդ արարողությունը։ «Երգով իմ սրտում» (1952), «Հարավային փողոցի միջադեպը» (1953), «Ինտիմ զրույց» (1959) և «Թռչնորսը Ալկատրասից» (1962) ֆիլմերի համար նա չորս անգամ ևս առաջադրվել է «Օսկարի», որը այդպես էլ չի ստացել։ 1958 թվականին որպես «Նոր աղջիկ քաղաքում» մյուզիքլի լավագույն դերասան արժանացել է «Թոնի» մրցանակի։

1968 թվականի հունվարի 23-ին մասնակցել «Ջերի Լյուիսի շոու» ծրագրին[8]։ Դրանից կարճ ժամանակ անց ինֆարկտ է ստացել, որն էլ հանգեցրել է մահվան։ Ռիտերը կյանքից հեռացել է 1969 թվականի փետրվարի 5-ին՝ իր 64 ամյակից 9 օր առաջ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Տարի Դեր
Գետից այն կողմ քաղաքը 1949 թվական Միսիս Քեթի Կյուսակ
Նամակ երեք կանանց 1949 թվական Սեդի Դուգան
Գետից այն կողմ քաղաքը 1949 թվական Միսիս Քեթի Կյուսակ
Ամեն ինչ Եվայի մասին 1950 թվական Բիրդի Կունան
Ամուսնական եղանակ 1951 թվական Էլեն ՄաքՆալտի
Երգով իմ սրտում 1952 թվական Կլենսի
Տիտանիկ 1953 թվական Մոդ Յանգ
Հարավային փողոցի միջադեպը 1953 թվական Մո Ուիլյամս
Պատուհան դեպի բակ 1954 թվական Ստելլա
Երկարաոտ հայրիկ 1955 թվական Ալիշա Պրիտչարդ
Ինտիմ զրույց 1959 թվական Ալմա
Անցք գլխում 1959 թվական Սոֆի Մանետա
Անհանգիստները 1961 թվական Իզաբել Սթիրս
Թռչնորսը Ալկատրասից 1962 թվական Էլիզաբեթ Սթրոդ
Ինչպես նվաճվեց Արևմուտքը 1962 թվական Ագատա Կլեգ
Սիրո նոր տեսակ 1963 թվական Լինա
Բոինգ Բոինգ 1965 թվական Բերտա
Միջադեպ 1967 թվական Բերտա Բեքերման

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
1950 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[10] Ամեն ինչ Եվայի մասին Առաջադրված
1951 Ամուսնական եղանակ Առաջադրված
1952 Երգով իմ սրտում Առաջադրված
1953 Հարավային փողոցի միջադեպը Առաջադրված
1959 Ինտիմ զրույց Առաջադրված
1962 Թռչնորսը Ալկատրասից Առաջադրված

Թոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
1958 «Մյուզիքլի լավագույն դերասանուհի»[11] Նոր աղջիկ քաղաքում Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.familytreelegends.com/records/ssdi/search?l=Ritter&ss=X&f=Thelma&m=+&s1=&s2=&s3=&ib=0&ad=&by=1902&ba=0&dy=&da=0&bm=0&dm=0&bd=0&dd=0&rci=&bci=&rco=&bco=&rst=&bst=&rzi=&bzi=
  2. 2,0 2,1 2,2 Thelma Ritter, Versatile Actress With the Raspy Voice, Dies at 63 / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1969. — P. 45. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. «Academy Awards. Best Supporting Actress. Facts & Trivia»։ FilmSite.org[en]։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 04-06-2013 
  4. The New York State Census of 1905", 16th Assembly District, Borough of Brooklyn, Kings County, State of New York, June 1, 1905. Digital copy of original 1905 enumeration page available on FamilySearch, an online genealogical database provided as a public service by The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah. Retrieved July 21, 2017.
  5. Born in 1902 as per Social Security Death Index under the name "Thelma Ritter"
  6. LoBianco, Lorraine. "Thelma Ritter Profile", Turner Classic Movies (TCM), a Time Warner Company, New York, N.Y. Retrieved July 21, 2017.
  7. Nissen Axel (2007)։ Actresses of a Certain Character: Forty Familiar Hollywood Faces from the Thirties to the Fifties (անգլերեն)։ McFarland։ էջեր 171–172։ ISBN 9780786427468։ Վերցված է 26 September 2017 
  8. «Appearance on Jerry Lewis Show»։ Thewindmillsofyourmind.com։ Վերցված է 2012-12-04 
  9. Թելմա Ռիտեր Internet Movie Database կայքում
  10. «("Thelma Ritter" search results)»։ Academy Awards Database։ Արխիվացված է օրիգինալից 16 November 2016-ին։ Վերցված է 26 September 2017 
  11. «("Thelma Ritter" search results)»։ Tony Awards։ Արխիվացված է օրիգինալից 31 August 2016-ին։ Վերցված է 26 September 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]