Բոբ Հոփ
Բոբ Հոփ (անգլ.՝ Bob Hope, իրական անունը՝ Լեսլի Թաունզ Հոփ (անգլ.՝ Leslie Townes Hope, մայիսի 29, 1903[1][2][3][…], Էլթհեմ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 27, 2003[1][2][3][…], Toluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու, թատրոնի և կինոյի դերասան, հեռուստառադիոհաղորդավար, որը 18 անգամ (1939-1977 թվականներին) վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը, ավելի շատ, քան որևէ մեկը պատմության մեջ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոնդոնում։ 1908 թվականին Հոփի ծնողները տեղափոխվեցին ԱՄՆ։ Տասներկու տարեկան հասակում նա արդեն աշխատում էր թեթև ժանրի թատրոնում։ Տասնութ տարեկան հասակում սկսեց աշխատել Կլիվլենդի «Բենբոկս» թատրոնում, հետո տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ խաղացել է բազմաթիվ հայտնի մյուզիքլներում։ Առաջին անգամ հաջող նկարահանվեց կինոյում 1938 թվականին։ Հենց այդ ժամանակ սկսեց աշխատել ռադիոյում որպես հաղորդավար։ 1950-ական թվականներից սկսեց աշխատել հեռուստատեսությունում և 1960-ական թվականներին դարձավ երկրի ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարներից մեկը։ Բացի դրանից խաղացել է ավելի քան 80 կինոֆիլմերում։ 1966 թվականին դերասան՝ Ռեյ Կորիգանից հետևորդներից գնեց այսպես կոչված «նկարահանումների համար ռանչոն[en]», «Կորիգանվիլ»[en] անվան ներքո, որը անվանափոխել է Հոփթաուն և վերասարքավորել է մոտոմրցույթի մայրուղու համար 1970-ական թվականների կեսերին ռանչոն գրեթե ամբողջությամբ ոչնչացել էր հրդեհից, իսկ նույն տասնամյակի վերջին երկրորդ հրդեհը վերացրեց մնացած կառույցները։ 1988 թվականին Հոփից այդ հողը գնեց Սիմի-Վելի քաղաքը, որը վերածեց այդ տարածքը՝ հասարակական այգու, նախնական «Կորիգանվիլ» անվամբ։ Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել ամերիկացի զինծառայողների համար՝ ռազմական կոնֆլիկտների մեջ գտնվող շրջաններում (Կորեա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա), որի համար իր կյանքի ընթացքում ստացել է գրեթե 1000 տարբեր մրցանակներ։ Ամուսնացած է եղել երկու անգամ, ընդ որում առաջին ամուսնությունը՝ 1933 թվականին, արագ ընդհատնվեց։ 1934 թվականին ամուսնացավ երկրորդ անգամ։ Մահացել է 2003 թվականի հուլիսի 27-ին, իր հարյուրամյա տարեդարձից երկու ամիս հետո։ Բոբ Հոփի երկրորդ կինը՝ երգչուհի և բարոգործ Դոլորես Հոփը 2009 թվականի մայիսի 27-ին նույնպես անցավ հարյուր տարվա սահմանը՝ ապրելով ևս երկու տարի։
Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1938 — Սվինգի դպրոցը
- 1940 — Ճանապարհ դեպի Սինգապուր
- 1941 — Ճանապարհ դեպի Զանզիբար
- 1942 — Ճանապարհ դեպի Մարոկո
- 1947 — Իմ սիրելի թխահերը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/bob-hope/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Боб Хоуп на сайте «Люди»
- Радио «Свобода». Боб Хоуп
- Боб Хоуп: сильно комический номер — визит в СССР, за который он так до конца и не расплатился Archived 2008-10-11 at the Wayback Machine.
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 2003 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Օսկարակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Թոքաբորբից մահացածներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ