Ճանապարհ դեպի Զանզիբար
Ճանապարհ դեպի Զանզիբար անգլ.՝ Road to Zanzibar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1] և բադի մուվի |
Թվական | 1941 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Victor Schertzinger?[1] |
Պրոդյուսեր | Paul Jones? |
Սցենարի հեղինակ | Don Hartman? և Ֆրենկ Բաթլեր (սցենարիստ) |
Դերակատարներ | Բինգ Քրոսբի, Բոբ Հոփ, Dorothy Lamour?, Ունա Մերքել, Էրիկ Բլոր, Նոուբլ Ջոնսոն, Ջոան Մարշ, Ժորժ Ռենավենտ, Luis Alberni?, Charles Gemora?, Douglass Dumbrille?, Էռնեստ Ուիթման, Iris Adrian?, Լեո Ռոյս, Պոլ Պորկազի և Leigh Whipper? |
Օպերատոր | Ted Tetzlaff? |
Երաժշտություն | Վիկտոր Յանգ |
Մոնտաժ | Ալմա Մաքրորի |
Պատմվածքի վայր | Աֆրիկա |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 91 րոպե |
«Ճանապարհ դեպի Զանզիբար» (անգլ.՝ Road to Zanzibar), ռեժիսոր Վիկտոր Շերզինգերի երաժշտական կինոկատակերգությունը՝ Բինգ Քրոսբիի, Բոբ Հոփի, Դորոթի Լամուրի մասնակցությամբ։ «Ճանապարհ դեպի ...» հեպտալոգիական շարքի երկրորդ մասն է։ Նկարահանվել է «Paramount Pictures» կինոստուդիայում (ԱՄՆ) 1941 թվականին։ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի որոշմամբ՝ կինոնկարն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի երկու խաբեբաներ Չակ Ռիրդոնը (Քրոսբի) և Հյուբերտ Ֆրեյզերը՝ «Անվախ» մականվամբ (Հոփ), աֆրիկյան խոշոր քաղաքների տոնավաճառներում զբաղվում են զվարճալի ատրակցիոնների տոմսերի վաճառքով․ ատրակցիոններից յուրաքանչյուրը հիմքում ընկած են խարդախ հնարքներ։ Չնայած դրան՝ նրանց հաջողվում է վաստակել ավելի քան 5000 ԱՄՆ դոլար։ Այս գումարն օգտագործելով՝ ընկերները ներգրավվում են կասկածելի գործարքների մեջ, որի հիմքում ադամանդե դրամների իրավունքների վաճառքն է։ Արդյունքում նրանք վաստակում են ևս 2000-ը, բայց պետք է թաքնվեն սրիկաների հրոսակախմբի հետապնդումից։
Հասնելով քաղաքներից մեկը՝ Չակը և Հյուբերտը ծանոթանում են երկու երիտասարդ աղջիկների հետ, որոնք հետագայում նույնպես պարզվում են, որ «փոքր» խարդախներ են։ Ընկերությունը որոշում է, որ հետքերը կոծկելու լավագույն հնարավորությունը երկարաժամկետ ուղևորվելն է սաֆարիում գտնվող ջունգլիներ։ Տարաշխարհիկ ճանապարհորդության մեջ նրանք ընկնում են վայրի կենդանիների ճիրանների մեջ, այնուհետև հայտնվում են մարդակերների ցեղում, բայց միշտ հեշտությամբ դուրս են գալիս դժվար իրավիճակներից։ Ի վերջո, հերոսները որոշում են վերադառնալ հայրենիք՝ արդեն սիրահարված երկու զույգի կարգավիճակով։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Բինգ Քրոսբի | Չակ Ռիրդոն |
Բոբ Հոփ | Հյուբերտ Ֆրեյզեր |
Դորոթի Լամուր | Դոննա Լաթուր |
Ունա Մերկել | Ջուլյա Քուիմբի |
Ջոան Մարշ | ատրակցիոնում կին ասիստենտ |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի տեսաբան «Variety»-ի մեկնաբանի հոդվածում շեշտվում է, որ չնայած ֆիլմը լցված է բազմաթիվ կատակերգական իրավիճակներով, այն նախորդ կինոնկարի համեմատ չունի լակոնիկությունն ու անմիջականություն[3]։ Կատակների «ձգվածության» համանման եզրակացություններ է տալիս քննադատ Դենիս Շվարցը[4]։ «Նյու Յորք Թայմս»-ի գրախոսը 1941 թվականին ավարտում է իր տեսությունը՝ կինոնկարի մասին նշելով՝ այն ոչ այլ ինչ է, քան թեթև կինոկատակերգություն, որտեղ «Քրոսբն ու Հոփը կատակում են, Լամուրը երգում է մի քանի երգ, իսկ հեռուստադիտողը կարող է ուրախ անցկացնել ժամանակը»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0034116/
- ↑ Awards for Road to Zanzibar at IMDb (անգլ.)
- ↑ «Road to Zanzibar» (անգլերեն). Variety. 1941. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Dennis Schwartz (19.08.2011). «This Bing Crosby-Bob Hope road film lacks spontaneity and the humor seems forced» (անգլերեն). homepages.sover.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Crowther B. (10.04.1941). «Road to Zanzibar» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1941 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Երաժշտական ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ