Տիտանիկ (ֆիլմ, 1953)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանիկ
անգլ.՝ Titanic
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ աղետի մասին, դրամա, մարտաֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1953
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Նեգուլեսկո
ՊրոդյուսերՉարլզ Բրեքեթ
Սցենարի հեղինակՉարլզ Բրեքեթ, Walter Reisch? և Richard L. Breen?
ԴերակատարներՔլիֆթոն Ուեբ, Բարբարա Սթենվիկ, Ռոբերտ Վագներ, Օդրի Դալթոն, Harper Carter?, Թելմա Ռիթեր, Բրայան Ահերն, Ռիչարդ Բեյսհարթ, Allyn Joslyn?, Էդմունդ Պուրդոմ, Ֆրենսիս Բերգեն, Pat Aherne?, Համիլթոն Քեմփ, Harry Cording?, Մեյ Մարշ, Michael Rennie?, Nicolas Coster?, William Johnstone?, Christopher Severn?, Gordon Richards? և John Fraser?
ՕպերատորՋոզեֆ ՄակԴոնալդ
ԵրաժշտությունSol Kaplan?
ՄոնտաժԼուիս Ռ. Լոֆլեր
Պատմվածքի վայրԱտլանտյան օվկիանոս
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն100 րոպե

«Տիտանիկ» (անգլ.՝ Titanic), ռեժիսոր Ժան Նեգուլեսկոյի ամերիկյան սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ։ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն սցենար» անվանակարգի դափնեկիր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1953 թվականի ապրիլի 11-ին։

1953 թվականի կինոնկարը փաստավավերագրական չէ, բայց դետալների անճշտությունների և փաստացի սխալների քանակով («Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին աջ կողմով, և ոչ թե ձախ, ինչպես ցույց է տրված) այն գերազանցում է «Տիտանիկի» աղետի մասին բոլոր ֆիլմերը, այդ թվում 1943 թվականի գերմանական քարոզչական ֆիլմը և 1996 թվականի կանադական հեռուստաֆիլմը։ Այնուամենայնիվ, այն համարվում է աղետային ժանրի ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքից անբավարարված տիկին Ջուլիա Սթյորջեսը (Բարբարա Սթենվիկ) ամուսնուց գաղտնի որոշում է լքել Եվրոպան և մեծ մարդատար նավով` «Տիտանիկ»-ով, ուղևորվել օվկիանոս դեպի իր հայրենիք` Միչիգան։ Ընդ որում նա իր հետ տանում էր իր երեխաներին՝ 17-ամյա աղջկան` Աննեթին և 10-ամյա տղային` Նորմանին։ Նրա ամուսինը` Ռիչարդը (Կլիֆթոն Ուեբ), վերջին րոպեներին իմանալով կնոջ պլանների մասին, որոշում է բռնել նրան, սակայն նավի բոլոր տոմսերը վաղուց վաճառվել էին։ Չցանկանալով երեխաների հետ կապը խզել, նա 3-րդ կարգի տոմս է գնում բասկ էմիգրանտներից, որպեսզի ընտանիքի հետ գա Ամերիկա։

Այդ ժամանակ տեղի է ունենում XX դարի սկզբի մեծագույն ծովային աղետը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլիֆթոն Ուեբ — Ռիչարդ Ուորդ Ստյորջես
  • Բարբարա ՍթենվիկՋուլիա Ստյորջես
  • Օրդի Դալթոն — Աննեթ Ստյորջես
  • Հարպեր Քարթեր — Նորման Ստյորջես
  • Ռոբերտ Վեգներ — Գիֆ Ռոջերս
  • Ռիչարդ ԲեյսհարթՋորջ Ս. Խիլի
  • Թելմա Ռիթեր — Մոդ Յանգ
  • Էլին Ջոսլին — էրլ Միկեր
  • Բրայան Ահերն — կապիտան է. Ջ. Սմիթ
  • Ուիլյամ Ջոնսթոուն — Ջոն Ջեկոբ Ասթոր
  • Ֆրենսիս Բերգեն — Մադլեն Ասթոր

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակաբաշխություն (1954 թվական):

  • Պարգև - լավագույն սցենար — Չարլզ Բրեկեթ, Ուոլտեր Ռաիշ, Ռիչարդ Լ. Բրին։
  • Անվանակարգ - բեմադրող-նկարչի և սև ու սպիտակ նկարչի լավագույն աշխատանք — Լաիլ Ռ. Ուիլեր, Մորիս Ռենսֆորդ (բեմադրողներ), Ստյուարդ Ա. Ռեիսս (բեմանկարիչ)։

Ամերիկայի ռեժիսիորների գիլդիան (1954 թվական):

  • Անվանակարգ - Outstanding Directorial Achievement in Motion Pictures — Ժան Նեգուլեսկո։