Մադլեն Ասթոր
Մադլեն Ասթոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1893[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 27, 1940[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Trinity Church Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Spence School? |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | John Jacob Astor IV?[2], Enzo Fiermonte?[2] և William K. Dick? |
Ծնողներ | հայր՝ William H. Force? |
Երեխաներ | John Jacob Astor VI?[3][2], John Henry Dick? և William Force Dick? |
![]() |
Մադլեն Թալմաժ Ֆորս (անգլ.՝ Madeleine Talmage Force, հունիսի 19, 1893[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 27, 1940[1], Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), միլիոնատեր Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի երկրորդ կինը և «Տիտանիկ» շոգենավի փրկված ուղևորներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադլենը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ Ուիլյամ Հարլբարթ Ֆորսի և Քեթրին Արվիլա Թալմաժի ընտանիքում։ Ունեցել է ավագ քույր՝ Քեթրին Էմմոնս Ֆորս անունով[4]։ Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի հետ Մադլենը առաջին անգամ հանդիպել է 1911 թվականի օգոստոսին Մեն նահանգի Բեր Հարբոր քաղաքում, երբ ավարտել էր միսիս Սպենսերի դպրոցը։ 1911 թվականի սեպտեմբերի 9-ին 18-ամյա Մադլեն Ֆորսը Նյուպորտի Ասթորների տանը ամուսնացել է 47-ամյա Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի հետ։
«Տիտանիկի» վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասթոր ամուսինները «Տիտանիկ» են նստել Ֆրանսիայի Շերբուր Օկտևիլ քաղաքում՝ որպես առաջին կարգի ուղևորներ։ Նրանց հետ նավարկության մեկնեցին նաև համհարզ Վիկտոր Ռոբբինսը, աղախին Ռոզալինա Բիդոշը, բուժքույր Քերոլայն Էնդրեսը և Քիթթի անունով շունը։
1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը գնդապետ Ասթորը հայտնել է Մադլենին՝ նավի այսբերգին բախվելու մասին։ Նա վստահեցրել է, որ վնասվածքը մեծ չէ և խնդրել է կնոջը հագնել մանուշակագույն կոստյումը, վերցնել նորկայի (ազնվաքիսի) օձիքը, զմրուխտե և ադամանդեր զարդերը, մարգարտե ականջօղերը, հարսանեկան մատանին, թանկարժեք մի քանի քարեր և 200 դոլար[5]։
Մադլենը նստել է N 4 փրկարարական նավակը՝ բուժքրոջ և աղախնի հետ միասին։ Հրաժեշտի ժամանակ Ասթորը կնոջը տվել է իր ձեռնոցները։ Ջոն Ջեյքոբ Ասթորը և նրա համհարզը զոհվել են։ Գնդապետի դին հայտնաբերել են ապրիլի 22-ին։ Մադլենը և մյուսները փրկվել են «Կարպատիա» նավի անձնակազմի կողմից։ Փրկությունից հետո՝ նա երբեք չի խոսել իր ամուսնու մասին[6]։
Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
1912 թվականի օգոստոսի 14-ին Մադլենը ունեցել է որդի՝ Ջոն Ջեյքոբ Ասթոր VI-ին, ով անվանվել էր ի պատիվ հոր։ Ասթորի որդին՝ Ուիլյամ Վինսենթը պնդում էր, որ երեխան չի եղել հանգուցյալ գնդապետի հարազատ որդին[7]։
1916 թվականի հունիսի 22-ին Մադլենը ամուսնացել է բանկիր Ուիլյամ Կառլ Դիքի հետ (1888—1953): Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի՝ Ուիլյամին և Ջոնին։ 1933 թվականի հուլիսի 21-ին ամուսինները բաժանվել են։ Չորս ամիս անց Մադլենը ամուսնացել է իտալացի բռնցքամարտիկ Էնցո Ֆայրմոնտի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Հինգ տարի անց՝ 1938 թվականի հունիսի 11-ին ամուսինները բաժանվել են, իսկ Մադլենը վերադարձրել է Դիք ազգանունը[8]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադլեն Ասթորը մահացել է 1940 թվականի մարտի 27-ին Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում` 46 տարեկան հասակում[9]։ Թաղվել է Նյու Յորքի Սուրբ երրորդության տաճարի գերեզմանատանը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ «Titanic Passengers | Information regarding Titanic’s passengers and Crew»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2017-12-13
- ↑ Madeleine Astor — eNotes.com Reference
- ↑ «Madeleine Force Astor Biography — Biography.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-08-ին։ Վերցված է 2017-12-13
- ↑ «Reference for Madeleine Astor — Search.com»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-12-13
- ↑ Madeleine Astor — Ask Jeeves Encyclopedia(չաշխատող հղում)
- ↑ «Mrs. Fiermonte Dead In Florida»։ Associated Press in the New York Times։ մարտի 28, 1940։ Վերցված է 2010-10-19։ «The household of Mrs. Madeleine Force Astor Fiermonte stated early today that she was dead. Mrs. Madeleine Force Astor Dick Fiermonte was married three times, and divorced twice. Her first marriage to Colonel John Jacob Astor, head of the Astor family in this country, was of short duration, ending when he lost his life in the Titanic disaster. Her second union, that with William K. Dick, member of a family whose fortune was made in the sugar refining business, terminated when she divorced him in Reno. ...»
- ↑ «Madeline Force Astor (1893—1940) — Find A Grave Memorial»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2017-12-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Behe, George, Phillip Gowan, Hermann Sōldner.։ «Mrs Madeleine Talmage Astor (nèe Force)»։ Encyclopedia Titanica։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-12-ին։ Վերցված է հուլիսի 15, 2005
- Madeleine Astor Death Certificate на сайте Titanic-Titanic.com
- Madeleine Astor Archived 2017-08-02 at the Wayback Machine. на сайте Find-A-Grave
- Madeleine Astor Archived 2016-04-13 at the Wayback Machine. на сайте Titanic-Passengers.com
|