Պատուհան դեպի բակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պատուհան դեպի բակ
անգլ.՝ Rear Window
Rearwindow trailer 3.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական, միստիկ ֆիլմ[1][2], թրիլեր, գրական ստեղծագործության էկրանավորում և Դետեկտիվ ֆիլմ
Թվական1954 և ապրիլի 8, 1955[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆրեդ Հիչքոք[1][4][2][…]
ՊրոդյուսերԱլֆրեդ Հիչքոք
Սցենարի հեղինակՋոն Մայքլ Հեյս և Քորնելլ Վուլրիչ
ԴերակատարներՋեյմս Ստյուարտ[4][2][5][…], Գրեյս Քելլի[4][5][6][…], Ուենդելլ Քորի[4][5][6][…], Թելմա Ռիթեր[5][6][7][…], Ռեյմոնդ Բյոր[6][8][9], Ջուդիտ Էվելին[6][9], Ջորջին Դարիս[6][9], Ռոս Բաղդասարյան, Ֆրանկ Քադի[6][9], Մարլին Ինգլիշ[10], Բես Ֆլաուերս[10], Ֆրեդ Գրեխեն[10], Քեթրին Քրոսբի[10], Ալֆրեդ Հիչքոք[10] և Գիգ Յանգ[10]
ՕպերատորՌոբերտ Բյորս
ԵրաժշտությունՖրանց Վակսման
ՄոնտաժՋորջ Թոմաս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն112 րոպե
Բյուջե1 000 000 $
Rear Window Վիքիպահեստում
Պատուհան դեպի այգի
Պատուհան դեպի այգի

Պատուհան դեպի բակ (անգլ.՝ Rear Window, բառացի՝ Հետևի պատուհան) , ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի դետեկտիվ կինոֆիլմը, որը նկարահանվել է 1954 թվականին Ուիլյամ Այրիշի համանուն պատմվածքի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ջեյմս Ստյուարտը, Գրեյս Քելլին և Թելմա Ռիտերը։

Այն համարվում է Հիչքոքի լավագույն և ամենահաջողված ֆիլմերից մեկը։ Արժանացել է «Օսկար»-ի չորս անվանակարգերի մրցանակի,  «IMDb»-ի վարկածով ընդգրկվել է 250 լավագույն ֆիլմերի ցանկում: Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը ֆիլմը ճանաչել է պատմության մեծագույն դետեկտիվներից և թրիլլերներից մեկը[11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ էլ Բի Ջեֆֆրիսը (Ջեյմս Ստյուարտ) ստիպված էր նստել Գրինվիչ Վիլլիջի տներից մեկում, նրա ոտքը  մինչև ազդրր, կոտրվածքից հետո գիպսի մեջ էր։ Նրան այցելում է ընկերուհին՝ Ստելլան (Թելմա Ռիտեր), մոդել՝ Լիզա Ֆրեմոնը (Գրեյս Քելլի) և երբեմն ՝  նրա ոստիկան ընկերը։

Ննջասենյակի պատուհանը, որտեղ հերոսը գտնվում է ֆիլմի ողջ ընթացքում, նայում  է դեպի բակ: Դիմացը երևում է հարևանների պատուհանները ՝ նորապսակ զույգ, միայնակ բալետի պարուհի աղջիկ, ձեռնահարկում ապրող կոմպոզիտոր, առաջին հարկում միջին տարիքի միայնակ կին, տարեց զույգ, որոնք շուն են պահում, որին իջեցնում են իրենց հարկից զբոսնելու (և հետո նորից բարձրացնում) հատուկ վերելակով, միջին տարիքի խոշոր տղամարդ, որը հոգ է տանում իր հիվանդ կնոջ մասին։

Ոչինչ չանելով՝ Ջեֆֆրիսը հետևում է բակում հարևանների կյանքին։ Այդ դիտարկումների արդյունքում նա անսպասելիորեն հանգում է այն եզրակացության, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Սկզբում ոչ ոք չի հավատում նրան, բայց աստիճանաբար նա կարողանում է համոզել Լիզային և Ստելլային իր կասկածների հավաստիության մեջ: Ջեֆֆրիսի ոստիկան ընկեր մինչև վերջ չէր հավատում նրան։ Հերոսների սխալի արդյունքում կասկածյալը հասկանում է, թե որտեղից են իրեն հետևում, և ֆիլմի եզրափակիչ տեսարաններից մեկում գալիս է Ջեֆրիսի մոտ, պայքարի արդյունքում նա դուրս է թռչում պատուհանից և կոտրում երկրորդ ոտքը։

Բացի գլխավոր դետեկտիվ սյուժեից, ֆիլմում զարգանում են նաև Ջեֆֆրիսի հարևանների կյանքը: Երգահանը, որը ֆիլմի ընթացքում տանջալից քնարական ինչ-որ բան է ստեղծագործում, վերջում ստեղծում է «Լիզա» հրաշալի երգը (որը նաև ֆիլմի հերոսուհու անունն էր)։ Նորապսակները, որոնք սկզբում ննջարանից դուրս չեն գալիս, սկսում են վիճել։ Միայնակ աղջկա մոտ է վերադառնում զինվորական փեսացուն, որին նա ուրախությամբ է դիմավորում։ Կոմպոզիտորը և առաջին հարկի միայնակ տիկինը հանդիպում են միմյանց, կոմպոզիտորի ստեղծած մեղեդին շեղում է կնոջը ինքնասպանության փորձից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ջեյմս Ստյուարտ - Լ․ Ջեֆֆրիս
  • Գրեյս Քելլի - Լիզա Քերոլ
  • Թելմա Ռիթթեր - Ստելլա
  • Ուենդելլ Քորի - դետեկտիվ Թոմաս Դոյլ
  • Ռեյմոնդ Բյոր - Լարս Տորվալդ
  • Ջուդիտ Էվելին - տիկին Մենակություն
  • Ռոս Բաղդասարյան - կոմպոզիտոր
  • Ջորջին Դարսի - տիկնին Թալիյա
  • Իրեն Ուինսթոն - տիկին Աննա Տորվալդ
  • Ալֆրեդ Հիչքոք - կոմպոզիտորի բնակարանում ժամացույց որոնող մարդը

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում օգտագործված տաղավարային դեկորացիաները ֆիլմի ստեղծման պահին ամենամեծն էին, որը կառուցվել է Paramount Pictures ստուդիայի կողմից։ Տաղավարը կառուցվել է Նյու Յորքում իրապես գոյություն ունեցող բակի մոդելով[12]։

Գլխավոր հերոսի և նրա ընկերուհու սիրային հարաբերությունների նախատիպը հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Կապայի և դերասանուհի Ինգրիդ Բերգմանի սիրավեպն է:

Գլխավոր հերոսի բնակարանի ինտերիերը նույնն էր նաև ամերիկացի մեկ այլ հայտնի լուսանկարիչ Սլիմ Ահարոնսի բնակարանի ինտերիերը[13]։

Նշանակությունը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատուհան դեպի բակը»  համարվում է համաշխարհային կինոյի դասական ֆիլմերից մեկը և դարձել է շատ նմանակումների և մեջբերումների աղբյուր։

Ֆիլմի  տպավորության տակ Խուլիո Կորտասարը գրել է «Սատանայի ջարդ» նովելը, որը դրվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Լուսախոշորացումը» ֆիլմի հիմքում»։[14].

Ֆիլմը նմանակվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմի մի դրվագում։ «Քասլ» սերիալում, հարյուրերորդ սերիան՝ «Ուրիշների կյանքը» նկարահանվել է «Պատուհան դեպի բակ» ֆիլմի հիման վրա։

Մարդասպանի սպասման տեսարանը փակ դռների հետևում է,  հեռախոսազանգի միջոցով, որը մնում է անպատասխան, մեջբերված է Քոեն եղբայրների «Ծերերին այստեղ տեղ չկա» ֆիլմից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվական՝ Էդգար Ալլան Պո -ի անվան մրցանակ
    • Լավագույն գեղարվեստական ֆիլմ - Ջոն Մայքլ Հեյս
  • 1954 թվական՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվական՝ «Օսկար» մրցանակ
    • Լավագույն օպերատորական աշխատանք - Ռոբերտ Բերքս
    • Լավագույն ռեժիսոր - Ալֆրեդ Հիչքոք
    • Լավագույն ձայնագրություն - Լորեն Ռաիդեր
    • Լավագույն սցենար - Ջոն Մայքլ Հեյս
  • 1955 թվական BAFTA մրցանակ
    • Լավագույն ֆիլմ

Հետագա ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտ
    • 100 լավագույն ամերիկյան ֆիլմերը 100 տարվա ընթացքում (1998 թվականին 42-րդ տեղը )
    • 10 լավագույն դետեկտիվ ֆիլմեր (2008 թվական 3-րդ տեղը )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]