Ռոբերտ Բյորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բյորս
անգլ.՝ Robert Burks և Robert Burks
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1909(1909-07-04)[1][2]
ԾննդավայրChino, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 13, 1968(1968-05-13)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ

Ռոբերտ Բյորս (անգլ.՝ Robert Burks, հուլիսի 4, 1909(1909-07-04)[1][2], Chino, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 13, 1968(1968-05-13)[1][2], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է՝ «Բռնել գողին» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականի հուլիսի 4-ին, ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում[3]։ 1928 թվականից սկսել է աշխատել Warner Bros ընկերությունում՝ հատուկ էֆեկտների լաբորոտորիայում, սկզբից օպերատորի օգնական, իսկ 1938 թվականից` հատուկ էֆեկտների մասնագետ[4]։ Որպես կինոօպերատոր առաջնելույթ է ունեցել «Բլյուզ նվագելով» (1944) կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին։ Հայտնի է կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հետ համագործակցությամբ, որի հետ նրանք 1951-1964-ական թվականներին նկարահանել են 12 ֆիլմ[3]։

Ինչպես նաև աշխատել է Ֆրենկ Կապրայի, «Մայքլ Կյորտիսոն»ի, ՋոնՀյուսթոնի և այլ ճանաչված ռեժիսորների հետ։ Ամերիկայի կինոօպերատորների հասարակության անդամ էր[4]։

Մահացել է 1968 թվականի մայիսի 13-ին`կնոջ հետ, Նյուպորտ Բիչ քաղաքում գտնվող տանը բռնկված հրդեհի ժամանակ[3]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 1945: Աստղը գիշերով (ռեժիսոր Դոն Սիգել)
    • 1949: Համբույր մթության մեջ (ռեժիսոր Դելմեր Դևիս)
    • 1949: Աղբյուրը (ռեժիսոր Քինգ Վիդոր)
    • 1949: Անտառից դուրս (ռեժիսորՔինգ Վիդոր)
    • 1951: Անծանոթները գնացքում (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1951: Վաղը նոր օր կլինի (ռեժիսորՖելիքս է. Ֆայսթ)
    • 1952:Մարա Մարու (ռեժիսոր Գորդոն Դուգլաս)
    • 1953: Ես խոստովանում եմ (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1953: Մոմե գործիչների տունը (ռեժիսոր Անդրե դե Տոտ)
    • 1953: Հոնդո (ռեժիսոր Ջոն Ֆեռոու)
    • 1954: Տղան Օկլահոմայից (ռեժիսոր Մայքլ Քյորթիս)
    • 1954: Սպանության դեպքում հավաքեք «Մ» (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1954: Պատուհան դեպի այգին (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1955: Գարիի անհաջողությունները (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1955: Բռնել գողին (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1956: Մարդը, ով շատ բան գիտեր (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1956: Թափառաշրջիկների արքան (ռեժիսոր Մայլ Քյորթիս)
    • 1956:Այն մարդը չէ (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1957: Սենտ-Լուիսի ոգին (ռեժիսոր Բիլի Ուայլդեր)
    • 1958: Գլխապտույտ(ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1958: Սև խոլորձը (ռեժիսոր Մարտին Ռիտ)
    • 1959: Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1962: Երաժիշտը (ռեժիսոր Մորտոն Դակոստա)
    • 1963: Թռչուններ (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1964:Մարնի (ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոք)
    • 1965: Մի կտոր կապույտ (ռեժիսոր Գայ Գրին)

Հատուկ էֆեկտների մասնագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1942: Մեր այս կյանքում (ռեժիսոր Ջոն Հյուսթոն)
  • 1944: Մկնդեղ և հին ժապավեն (ռեժիսոր Ֆրենկ Կապրա)
  • 1946: Վճիռ (ռեժիսոր Դոն Սիգել)
  • 1947: Մոլագաը (ռեժիսոր Քյորթիս Բեռնհարդ)
  • 1947: Անհավատարիմը (ռեժիսոր Վինսերթ Շերման)
  • 1947: Կասկածից դուրս (ռեժիսոր Մայլ Քյորթիս)
  • 1948: Կի Լարգո (ռեժիսոր Ջոն Հյուսթոն)
  • 1948: Սիրավեպ բաց ծովում (ռեժիսոր Մայքլ Քյորթիս)

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» մրցանակ` լավգույն օպերատոական աշխատանքի համար
  • 1952 թվականին առաջադրվել է «Անծանոթները գնացքում» ֆիլմի համար[5]
    • 1955 թվականին առաջադրվել է «Պատուհան դեպի այգին» ֆիլմի համար[6]
    • 1956 պարգևատրվել է «Բռնել գողին» ֆիլմի համար[7]
    • 1966 թվականին առաջդրվել է «Մի կտոր կապույտ» ֆիլմի համար[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 «Robert Burks (1909-1968) - Find A Grave Memorial». www.findagrave.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «ROBERT BURKS». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «The 24th Academy Awards | 1952». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «The 27th Academy Awards | 1955». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «The 28th Academy Awards | 1956». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «The 38th Academy Awards | 1966». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]